00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար. Սանոսյան

© Photo : official site of the Prime Minister of RAԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Բաժանորդագրվել
Գնել Սանոսյանը նշում է, որ ատոմակայանի նոր էնրգաբլոկի կառուցումը դարի շինարարություն կարելի է համարել Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ատոմակայանի նոր բլոկի կառուցման արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար։Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Նոր ատոմակայանի կառուցման համար մի քանի միլիարդ դոլար կպահանջվի։ Սակայն այս թվից պետք չէ շատ վախենալ` պետք է հաշվի առնել, որ 10 տարում է այն կառուցվելու»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` սա, մեծ հաշվով, դարի շինարարություն կարելի է համարել ՀՀ–ի համար։
Սանոսյանը նշեց, որ նոր ատոմային բլոկի հզորության հետ կապված մասնագիտական վեճ կա` հիմնական քննարկումները ծավալվում են 1200 կամ 1000 մեգավատտ հզորության շուրջ. նույնիսկ կա այլ տարբերակ` կառուցել երկու հատ 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկ։
«Եթե նոր բլոկը 1200 ՄՎտ լինի, ապա կստացվի, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ամբողջ սպառման ծավալը կարտադրի ատոմակայանը։ Բայց սա առաջին հայացքից է այդպես։Կարծում եմ` մեր երկրի տնտեսությունն այնպես կզարգանա, որ այդ թիվն էապես կփոխվի։ Մյուս կողմից`ատոմակայանը 5-10 տարվա համար չի կառուցվում և պետք է երկարաժամկետ հաշվարկներ անենք»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիան բավական մատչելի է, այն Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագնի վրա դրական ազդեցություն կունենա։ Բացի այդ, ըստ Սանոսյանի, դա հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավական մատչելի սակագնով էլեկտրաէներգիայի ավելցուկ, որը կվաճառի հարևան երկրներին։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի վայրին, ապա նախարարը հայտնեց, որ քննարկում են գործող ատոմակայանի հարակից տարածքում կառուցելու հարցը։
Սանոսյանի խոսքով` նոր ատոմակայանի համար մոտ 80 հա տարածք է պետք, իսկ գործող ատոմակայանի տարածքում շուրջ 200 հա տեղ կա։ Բացի այդ` գործող ԱԷԿ–ի տարածքում արդեն իսկ մի շարք ենթակառուցվածքներ կան և լրացուցիչ ծախսերի կարիք չի լինի։
Սանոսյանը դրական է գնահատել իր այցը Ռուսաստան, որտեղ ծանոթացել է Կուրսկի ԱԷԿ-2-ի շինարարությանը:
Հայաստանի ատոմային էլեկտրակայան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորում. ՏԿԵՆ
Լրահոս
0