00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նախագիծը կարող է դրական ազդեցություն ունենալ վառելիքի թերլցումները կանխելու առումով

Վառելիքի լցակայանների բարեխիղճ աշխատողները տուժում են գործընեկրների վատ վարքագծից
Բաժանորդագրվել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վառելիքի լցակայաններում թերլցումների խնդրին։
Վառելիքի լցակայանների գործունեությանը վերաբերող օրենսդրական նախագիծը կանխարգելիչ միջոց է, քանի որ ոչ մի տնտեսվարող չի ցանկանա, որ իր բարի համբավն արատավորվի, հետևաբար գազալցակայանների ու բենզալցակայանների աշխատակիցներն ավելի ուշադիր կլինեն և զերծ կմնան թերլցումներից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում, բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ։
«Երբեմն լցակայանների աշխատակիցներն իրենց թերացումները բացատրում են տեխնիկական պատճառներով, ու թեև գոյություն ունի թերլցման որոշակի թույլատրելի սահման` կապված վառելիքի ցնդելու և այլնի հետ, բայցևայնպես խոսքը վերաբերում է չափից շատ թերլցումներին, ինչի վերաբերյալ հաճախ ստանում ենք քաղաքացիների բողոքները»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Վարդանյանի տեղեկացմամբ` վերոհիշյալ նախագիծը մտահղացման փուլում քննարկվել է տնտեսվարողների հետ, որոնցից շատերը դրական են արձագանքել` նշելով, որ քաղաքացիների մոտ թերլցումների մասին պատկերացումները երբեմն վերաբերում են բոլորին, մինչդեռ իրականում բարեխիղճ տնտեսվարողները տուժում են իրենց գործընկերների վատ վարքագծի պատճառով, հետևաբար նրանք ողջունել են նախագիծը։
«Շուկան ուսումնասիրող տեսչական մարմնի ստուգումները վկայում են, որ թերլցումների ցուցանիշն իսկապես բավականին մեծ է, ինչը բնականաբար մտահոգիչ է։ Մեր նախագիծը, ի դեպ, մշակվել է նաև շուկան վերահսկող տեսչական մարմնի հետ համատեղ, ուստի կարող է արդյունավետ լինել և դրական ազդեցություն ունենալ տվյալ խնդիրը կանխելու առումով»,– ասաց Վարդանյանը։
Նշենք, որ նախագծի համաձայն` տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը։
Թղթային տարբերակը պետք է լինի վարորդի մոտ. ի՞նչ պետք է իմանալ գազաբալոնի վկայագրի մասին
Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն կետի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
Նախագիծը սեպտեմբերի 7-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
Լրահոս
0