https://arm.sputniknews.ru/20220906/magate-n-ardzanagrel-e-vor-zaek-i-tarm-mijukajin-vareliqi-hatuk-blvoky-vnasvats-e-47843275.html
ՄԱԳԱՏԷ-ն արձանագրել է, որ ԶԱԷԿ-ի թարմ միջուկային վառելիքի հատուկ բլոկը վնասված է
ՄԱԳԱՏԷ-ն արձանագրել է, որ ԶԱԷԿ-ի թարմ միջուկային վառելիքի հատուկ բլոկը վնասված է
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վնասվածքներ են հայտնաբերել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարբեր վայրերում, դրանց մի մասը՝ ռեակտորների շենքերի մոտակայքում։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T20:32+0400
2022-09-06T20:32+0400
2022-09-06T20:35+0400
մագատէ
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615107_0:63:1600:963_1920x0_80_0_0_cbb2d3517e0ab7b1ccd8aabce6452218.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ում առաքելության ընթացքում վնասներ է արձանագրել, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների և թարմ միջուկային վառելիքի պահպանման հատուկ շենքում: Այս մասին ասված է գործակալության Ուկրաինայի հարցով զեկույցում։Հաղորդվում է, որ ԶԱԷԿ կատարած այցի ժամանակ թիմը ականատես է եղել ատոմակայանի շրջանում գնդակոծությունների, մասնավորապես սեպտեմբերի 3-ին, երբ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին խնդրել են տարհանվել վարչական շենքի նկուղային հարկ:«Հատուկ շենքը՝ ռադիոակտիվ թափոնների և թարմ միջուկային վառելիքի պահպանման համար, նոր ուսումնական մասնաշենքը, այն շենքը, որտեղ տեղադրված է կայանի վնասվածքների մասին ազդարարման համակարգը, կոնտեյները, որտեղ գտնվում է ռադիացիոն հսկողության համակարգը՝ չոր մշակված վառելիքի պահեստարանի մոտ»,-ասված է զեկույցում:ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ Ուկրաինայում գործակալության միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության երաշխիքների հարցերով զեկույցը, որի զգալի մասը նվիրված է Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության փորձագետների վերջին առաքելությանը, հրապարակվել է այսօր։Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615107_118:0:1483:1024_1920x0_80_0_0_218161926c9ce26f9ea4990114cb84c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, զապորոժիե, ատոմակայան
մագատէ, զապորոժիե, ատոմակայան
ՄԱԳԱՏԷ-ն արձանագրել է, որ ԶԱԷԿ-ի թարմ միջուկային վառելիքի հատուկ բլոկը վնասված է
20:32 06.09.2022 (Թարմացված է: 20:35 06.09.2022) ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վնասվածքներ են հայտնաբերել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարբեր վայրերում, դրանց մի մասը՝ ռեակտորների շենքերի մոտակայքում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ում առաքելության ընթացքում վնասներ է արձանագրել, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների և թարմ միջուկային վառելիքի պահպանման հատուկ շենքում: Այս մասին ասված է գործակալության Ուկրաինայի հարցով զեկույցում։
Հաղորդվում է, որ ԶԱԷԿ կատարած այցի ժամանակ թիմը ականատես է եղել ատոմակայանի շրջանում գնդակոծությունների, մասնավորապես սեպտեմբերի 3-ին, երբ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին խնդրել են տարհանվել վարչական շենքի նկուղային հարկ:
Զեկույցի համաձայն՝ թիմը վնասվածքներ է հայտնաբերել տարբեր վայրերում, դրանց մի մասը՝ ռեակտորների շենքերի մոտակայքում։ Արձանագրվել են տուրբիններից մեկի քսայուղային համակարգի, տարբեր շենքերի տանիքների, այդ թվում՝ մշակված միջուկային վառելիք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված ավտոտնակի տանիքի վնասվածքներ:
«Հատուկ շենքը՝ ռադիոակտիվ թափոնների և թարմ միջուկային վառելիքի պահպանման համար, նոր ուսումնական մասնաշենքը, այն շենքը, որտեղ տեղադրված է կայանի վնասվածքների մասին ազդարարման համակարգը, կոնտեյները, որտեղ գտնվում է ռադիացիոն հսկողության համակարգը՝ չոր մշակված վառելիքի պահեստարանի մոտ»,-ասված է զեկույցում:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ Ուկրաինայում գործակալության միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության երաշխիքների հարցերով զեկույցը, որի զգալի մասը նվիրված է Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության փորձագետների վերջին առաքելությանը, հրապարակվել է այսօր։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին
այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: