00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Խուճապի ենթարկվելու կարիք չկա. ըստ փորձագետի` քովիդի 6-րդ ալիքը զիջում է նախորդներին

Մելիք–Նուբարյան. Քովիդը շարունակելու է վտանգավոր մնալ, պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է
Բաժանորդագրվել
Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության աճի դինամիկային։
Շուրջ 13 շաբաթ շարունակ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճ է գրանցվում։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ այդքան էլ տևում է համավարակի նոր ալիքը։ Շուտով այդ ալիքը հետզհետե կմարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Նրա խոսքով` հիվանդության տարածման 6-րդ ալիքն իր ուժգնությամբ զիջում է նախորդներին, ուստի խուճապի ենթարկվելու կարիք չկա։
Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 14 օրվա համեմատ կորոնավիրուսային հիվանդության 23 տոկոս աճ է գրանցվել։
«Կորոնավիրուսային հիվանդության 6-րդ ալիքը տարածվելով արևմուտքից արևելք Արևմտյան Եվրոպայի երկրներում արդեն իսկ նվազել է, հետևաբար մենք էլ շուտով կմտնենք նվազման փուլ։ Մեզ մոտ ուսումնական հաստատությունները նոր են վերաբացվել, ինչը կարող է մի քիչ հետաձգել նոր ալիքի մարումը, որովհետև ավելի քան 500 հազար մարդ վերադարձել են առօրյա ինտենսիվ աշխատանքային շփումներին»,– նշեց հանրային առողջության փորձագետը։
Մելիք-Նուբարյանի դիտարկմամբ` ձմռան ընթացքում, երբ գրանցվեց հիվանդության տարածման 5-րդ ալիքը, Հայաստանում զուգահեռաբար երկու լարված համաճարակային իրավիճակ էր. մեկը պայմանավորված էր բուն գրիպի վիրուսով, մյուսը` քովիդ–19–ով։ Սեզոնային հինադացության բարձրացման համար դեռ որոշակի ժամանակ կա, և եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես կանխատեսվում էր, ապա մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի այս ալիքն ավելի շուտ կմարի, քան կսկսվեն սեզոնային հիվանդությունները։
«Հատկապես ռիսկային խմբերում գտնվող մարդիկ սովորություն ունեն պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, ուստի տրամաբանական է, որ պետք է պատվաստվեն նաև կորոնավիրուսի դեմ։ Արդեն իսկ փաստ է, որ համավարակը դարձել է մարդկության մոտ շրջանառվող հերթական վիրուսը։ Ճիշտ այնպես, ինչպես պաշտպանվում ենք մյուս վիրուսներից, նույն տրամաբանությունը պետք է կիրառվի այս դեպքում, առավել ևս, որ տևական ժամանակ է անցել, ինչ կորոնավիրուսի պատվաստանյութը սկսել է իր զանգվածային կիրառումն աշխարհում և որևէ լուրջ մտավախություն առաջացնող վիճակագրական փաստ չենք տեսնում»,– հավաստեց հանրային առողջության փորձագետը։
Հիմա ավելի շատ շրջանառվում են «A-2» և «B» շտամերը, որոնք օմիկրոն տեսակի փոփոխված տարբերակներն են, և այդ տեսակների հետ կապված կան ավելի շատ հուսադրող, քան մտավախություն առաջացնող նորություններ։ Վերոհիշյալ տեսակներն իրենց ուժգնությամբ զգալիորեն զիջում են նախորդ «Դելտա» շտամին։ Այդուհանդերձ տվյալ հանգամանքն, ըստ փորձագետի, չպետք է հանգստացնող դեր խաղա, քանի որ քովիդ–19–ը շարունակում է մնալ որպես վտանգավոր հիվանդություն, և պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է։
Կորոնավիրուսի դեպքերը կայուն աճում են, բայց պատվաստման գործընթացը պասիվ է. Սահակյան
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Լրահոս
0