https://arm.sputniknews.ru/20220906/karen-andreasjany-meknel-e-khorvatia-usumnasirelu-elektronajin-ardaradatutjan-pvordzy-47811004.html
Կարեն Անդրեասյանը մեկնել է Խորվաթիա՝ ուսումնասիրելու էլեկտրոնային արդարադատության փորձը
Կարեն Անդրեասյանը մեկնել է Խորվաթիա՝ ուսումնասիրելու էլեկտրոնային արդարադատության փորձը
Sputnik Արմենիա
Այցի շրջանակներում կայացել է հանդիպում Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T13:42+0400
2022-09-06T13:42+0400
2022-09-06T13:42+0400
կարեն անդրեասյան
հայաստան
խորվաթիա
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753109_0:0:1601:901_1920x0_80_0_0_e32d7a2d40b7fe38f1c39056c38eadba.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում են Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը։ Դատաքննությունները կարող են նաև օնլայն լինել. Կարեն ԱնդրեասյանԱյցի շրջանակներում կայացել է հանդիպում նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:Խորվաթիայի արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։ Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը։
խորվաթիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753109_68:0:1491:1067_1920x0_80_0_0_a71ce683873c72af35eea35d95363477.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն անդրեասյան, հայաստան, խորվաթիա, հհ արդարադատության նախարարություն
կարեն անդրեասյան, հայաստան, խորվաթիա, հհ արդարադատության նախարարություն
Կարեն Անդրեասյանը մեկնել է Խորվաթիա՝ ուսումնասիրելու էլեկտրոնային արդարադատության փորձը
Այցի շրջանակներում կայացել է հանդիպում Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում են Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը։
Այցի շրջանակներում կայացել է հանդիպում նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:
Խորվաթիայի արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը։