https://arm.sputniknews.ru/20220906/ijevani-ginu-gvortsarani-harakic-antari-hrdehy-marvel-e-47830671.html
Իջևանի գինու գործարանի հարակից անտառի հրդեհը մարվել է
Իջևանի գինու գործարանի հարակից անտառի հրդեհը մարվել է
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը պարզել էր, որ օգոստոսի 31-ին Իջևանի 73-ամյա մի բնակիչ իր տան հետնամասում տարայի մեջ փայտ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել ու տարածվել... 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T17:45+0400
2022-09-06T17:45+0400
2022-09-06T17:48+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
հրդեհ
իջևան
գործարան
գինի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/06/47801281_0:50:533:350_1920x0_80_0_0_6add9b41f72c3264321181eba00c0bf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Իջևան քաղաքի գինու գործարանի հարակից տարածքում արդեն 1 շաբաթ շարունակվող հրդեհն այսօր ժամը 16։13-ին հաջողվել է մարել։ ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդհի հետևանքով այրվել է ընդհանուր շուրջ 13 հա անտառածածկ տարածք։Հիշեցնենք` հրդեհը գործարանի հարակից հատվածում բռնկվել էր օգոստոսի 31-ին։ նույն օրը ժամը 13։30-ին հրդեհի մասին ահազանգ էր ստացվել փրկարար ծառայություն։102 հրշեջ-փրկարար փորձում են մարել Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհըՕրեր անց ոստիկանությունը պարզել էր, որ օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում Իջևանի 73-ամյա մի բնակիչ իր տան հետնամասում տարայի մեջ փայտ է վառել` փայտածուխ պատրաստելու նպատակով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել ու տարածվել դեպի հարակից անտառ: Տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, բայց չի կարողացել ու զանգահարել է 911 ծառայություն։Կազմված փատաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:ՀՀ ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 100-ից ավելի փրկարար, Իջևանի անտառտնտեսության տասնյակ աշխատակիցներ։Աշխատանքներին ներգրավվել են ՊՆ 1 ուղղաթիռ ու 1 անօդաչու թռչող սարք։
https://arm.sputniknews.ru/20220906/ijevani-ginu-gvortsarani-mvot-arden-mek-shabat-mvolegnvogh-hrdehi-4-ughghutjunneric-3-y-marvel-e-47802329.html
իջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/06/47801281_0:0:533:400_1920x0_80_0_0_24cd9404380173dd324f9dfb9acb652f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), հրդեհ, իջևան, գործարան, գինի
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), հրդեհ, իջևան, գործարան, գինի
Իջևանի գինու գործարանի հարակից անտառի հրդեհը մարվել է
17:45 06.09.2022 (Թարմացված է: 17:48 06.09.2022) Ոստիկանությունը պարզել էր, որ օգոստոսի 31-ին Իջևանի 73-ամյա մի բնակիչ իր տան հետնամասում տարայի մեջ փայտ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել ու տարածվել դեպի հարակից անտառ:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Իջևան քաղաքի գինու գործարանի հարակից տարածքում արդեն 1 շաբաթ շարունակվող հրդեհն այսօր ժամը 16։13-ին հաջողվել է մարել։
ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդհի հետևանքով այրվել է ընդհանուր շուրջ 13 հա անտառածածկ տարածք։
Հիշեցնենք` հրդեհը գործարանի հարակից հատվածում բռնկվել էր օգոստոսի 31-ին։ նույն օրը ժամը 13։30-ին հրդեհի մասին ահազանգ էր ստացվել փրկարար ծառայություն։
Օրեր անց
ոստիկանությունը պարզել էր, որ օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում Իջևանի 73-ամյա մի բնակիչ իր տան հետնամասում տարայի մեջ փայտ է վառել` փայտածուխ պատրաստելու նպատակով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել ու տարածվել դեպի հարակից անտառ: Տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, բայց չի կարողացել ու զանգահարել է 911 ծառայություն։
Կազմված փատաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
ՀՀ ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 100-ից ավելի փրկարար, Իջևանի անտառտնտեսության տասնյակ աշխատակիցներ։
Աշխատանքներին ներգրավվել են ՊՆ 1 ուղղաթիռ ու 1 անօդաչու թռչող սարք։