https://arm.sputniknews.ru/20220906/hjusisic-zhamanats-zbosashrjiknern-apahovel-en-hh-zbosashrjutjan-haravajin-cucanishy-47839769.html
Հյուսիսից ժամանած զբոսաշրջիկներն ապահովել են ՀՀ զբոսաշրջության «հարավային» ցուցանիշը
Հյուսիսից ժամանած զբոսաշրջիկներն ապահովել են ՀՀ զբոսաշրջության «հարավային» ցուցանիշը
Sputnik Արմենիա
Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ քաղաքացիներ են, որոնք կազմում են զբոսաշրջային հոսքի 45 տոկոսը։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T19:54+0400
2022-09-06T19:54+0400
2022-09-06T20:10+0400
վահան քերոբյան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45227781_0:0:1601:901_1920x0_80_0_0_2b775d5a65472a68ff88033e91de8b71.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի զբոսաշրջության ցուցանիշն 2022-ին աճել է, բայց 2019-ի նախաքովիդյան ցուցանիշից դեռ ցածր է մնում։Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հարավն», ըստ ամենայնի, նշանակում է, որ հիշյալ ցուցանիշը դեռ ցածր է 2019-ի օգոստոսյան ցուցանիշից։ Նախարարի հրապարակած աղյուսակից պարզ է դառնում, որ 2022–ի օգոստոսին Հայաստան է ժամանել 261 834 մարդ, իսկ 2019-ի օգոստոսին` 288 260։ Ի դեպ, ընթացիկ տարվա ոչ միայն օգոստոս, այլև մնացած բոլոր ամիսների զբոսաշրջային տվյալները ևս զիջում են 2019-ի համապատասխան ցուցանիշներին։ Այնպես որ, այս ոլորտին առայժմ չի հաջողվել վերականգնել նախաքովիդյան ու նախապատերազմյան մակարդակն անգամ ՌԴ–ից ժամանած մեծ թվով զբոսաշրջիկների ու ժամանակավոր տեղափոխվածների հաշվին։Տուրիստական հոսքերը, ըստ ներկայացված վիճակագրության, հատկապես աճել են մայիս–օգոստոս ժամանակահատվածում։«Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»,– հայտնում է Քերոբյանը։ Հայաստանում ժամանակավոր կացության իրավունքի համար 2022–ին մոտ 3000 ՌԴ քաղաքացի է դիմելԱյս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ քաղաքացիներ են, որոնք կազմում են զբոսաշրջային հոսքի 45 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է (9%), երրորդում` Իրանը (7%), չորրորդում` ԱՄՆ–ը (3%), հինգերորդում` Գերմանիան (1%)։Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 64%-ը ՀՀ է ժամանել ինքնաթիռով`63%-ը` «Զվարթնոց» օդանավակայանով, 1%–ը` Գյումրիի օդանավակայանով։ 32 %-ը Հայաստան են անցել Վրաստանի հետ սահմանային անցակետերով, 5%-ը` Մեղրիի։Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ժամանել ընդհանուր շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45227781_0:0:1423:1067_1920x0_80_0_0_75ddb389db69ed9421f63b4c0a2115b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան
վահան քերոբյան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան
Հյուսիսից ժամանած զբոսաշրջիկներն ապահովել են ՀՀ զբոսաշրջության «հարավային» ցուցանիշը
19:54 06.09.2022 (Թարմացված է: 20:10 06.09.2022) Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ քաղաքացիներ են, որոնք կազմում են զբոսաշրջային հոսքի 45 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի զբոսաշրջության ցուցանիշն 2022-ին աճել է, բայց 2019-ի նախաքովիդյան ցուցանիշից դեռ ցածր է մնում։
Այս մասին
ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ»,– գրել է Քերոբյանը։
«Հարավն», ըստ ամենայնի, նշանակում է, որ հիշյալ ցուցանիշը դեռ ցածր է 2019-ի օգոստոսյան ցուցանիշից։ Նախարարի հրապարակած աղյուսակից պարզ է դառնում, որ 2022–ի օգոստոսին Հայաստան է ժամանել 261 834 մարդ, իսկ 2019-ի օգոստոսին` 288 260։ Ի դեպ, ընթացիկ տարվա ոչ միայն օգոստոս, այլև մնացած բոլոր ամիսների զբոսաշրջային տվյալները ևս զիջում են 2019-ի համապատասխան ցուցանիշներին։ Այնպես որ, այս ոլորտին առայժմ չի հաջողվել վերականգնել նախաքովիդյան ու նախապատերազմյան մակարդակն անգամ ՌԴ–ից ժամանած մեծ թվով զբոսաշրջիկների ու ժամանակավոր տեղափոխվածների հաշվին։
Տուրիստական հոսքերը, ըստ ներկայացված վիճակագրության, հատկապես աճել են մայիս–օգոստոս ժամանակահատվածում։
«Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»,– հայտնում է Քերոբյանը։
Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ քաղաքացիներ են, որոնք կազմում են զբոսաշրջային հոսքի 45 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է (9%), երրորդում` Իրանը (7%), չորրորդում` ԱՄՆ–ը (3%), հինգերորդում` Գերմանիան (1%)։
Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 64%-ը ՀՀ է ժամանել ինքնաթիռով`63%-ը` «Զվարթնոց» օդանավակայանով, 1%–ը` Գյումրիի օդանավակայանով։ 32 %-ը Հայաստան են անցել Վրաստանի հետ սահմանային անցակետերով, 5%-ը` Մեղրիի։
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ժամանել ընդհանուր շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։