00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

17-րդ դարի որմնանկարներ և ոչ միայն. Էջմիածնի Մայր տաճարի վերականգնումն ու գտածոները

© Sputnik / Aram NersesyanԷջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Էջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Էջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Բաժանորդագրվել
Էջմիածնի Մայր տաճարում այժմ շարունակվում են ինչպես հիմնանորոգման, այնպես էլ որմնանկարների վերականգնման աշխատանքները։ Տաճարի վերականգնման համար համազգային դրամահավաքը ևս շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԷջմիածնիՄայր տաճարի դռները հաջորդ տարի կբացվեն այցելուների համար։ 2018-ին մեկնարկած հիմնանորոգման և վերականգման աշխատանքները նախատեսված էր ավարտել 2020-ին, բայց օրեցօր նոր անակնկալներ են ի հայտ գալիս` ուսումնասիրման ենթակա նոր շերտեր են բացվում, և անելիքներն ավելանում են։ Չնայած այդ հանգամանքին, այնտեղ աշխատող յուրաքանչյուր ոք մեծ ոգևորությամբ է ամեն օր տաճար գնում։
Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը լրագրողների հետ զրույցում հայտնում է` 1980-ականներից աշխատում է իր մասնագիտությամբ, սակայն երբ պետք է Մայր տաճարում գործի անցներ, սկզբում մի փոքր վախեցել է։
© Sputnik / Aram NersesyanՎերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը
Архитектор-реставратор Амиран Бадишян - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը
«Վախեցա, քանի որ պատասխանատվությունը մեծ էր, բայց մասնագիտական փորձս պարտավորեցրեց այդ խաչն ինձ վրա վերցնել ։ Իրականում ամեն ինչ սկսվել է դեռ 2012-ից, երբ Վեհափառի հանձնարարությամբ արտաքին կոսմետիկ նորոգումներ պետք է արվեին ծածկերի շրջանում, որտեղ առատ բուսածածկույթ կար։ Զանգակատան վեղարի վրա նույնիսկ ծիրանի ծառ էր աճել։ Բացահայտեցի, որ ծածկերն ամբողջական նորոգման կարիք ունեն»,–ասում է ճարտարապետը։
© Sputnik / Aram NersesyanԷջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Էջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Նրա խոսքով` 2016-ին, երբ Հռոմի պապը պետք է ՀՀ այցելեր, Մայր տաճարի ներքին պատերն էին մաքրում, այդ ժամանակ էլ բացահայտվեց որմնանկարների վրա առկա ճաքերը, որմնանկարների տակ թաքնված կոնստրուկցիաների վթարային վիճակը, և ծրագիրն ընդլայնվեց. Մայր տաճարը սկսեցին հիմնովին վերականգնել։ Ճարտարապետը վստահեցնում է` տաճարի վերականգնումից հետո երաշխիքը հարյուրամյակներ են։
Վերականգնման աշխատանքների ընթացքում զանգակատան վեղարի ծածկասալերի տակ 17-րդ դարին վերագրվող 170 կահ–կարասի են հայտնաբերել, իսկ գմբեթում` որմնանկարներ։
© Sputnik / Aram NersesyanՈրմնանկարների վերականգնում Էջմիածնի Մայր տաճարում
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Որմնանկարների վերականգնում Էջմիածնի Մայր տաճարում
Որմնանկարների վերականգնման կենտրոնի առաջատար մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշում է` նախագիծը սկսելուց 2 հիմնախնդիր ունեին` որմնանկարները պատից առանձնացնելն ու դրանք վերականգնելը։
Այժմ, ըստ նրա, նախագծի առաջին փուլը գրեթե ավարտել է, սակայն զուգահեռ սկսել են երկրորդ փուլը` որմնանկարների վերականգնումն ու ամրակայումը։
© Sputnik / Aram NersesyanՈրմնանկարների վերականգնման կենտրոնի առաջատար մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը
Ведущий специалист Центра реставрации фресок Аржаник Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Որմնանկարների վերականգնման կենտրոնի առաջատար մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը
«Այն հատվածներում, որտեղ որմնանկարներն առանձնացրել ենք պատից, պարզել է, որ ևս 2 շերտ և մասնակիորեն պահպանված որմնանկարներ կան։ Դրանք մեզ թույլ տվեցին պատկերացում կազմել, թե ինչպես է եղել նախկինում տաճարի ներսի հատվածը. տաճարը լեցուն է եղել կոմպոզիցիաներով` միայն գմբեթի հատվածը 24 կոմպոզիցիա է ունեցել։ Այսինքն` պատերն ամբողջությամբ Հին և Նոր կտակարանների նկարներով են պատված եղել, որոնք հետագայում հանվել են»,–ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ դրանք վերականգնելու համար լուրջ հիմքեր են պետք` ֆոտոփաստագրում, փաստաթղթեր, որոնք չունեն։
© Sputnik / Aram NersesyanՈրմնանկարների վերականգնում Էջմիածնի Մայր տաճարում
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Որմնանկարների վերականգնում Էջմիածնի Մայր տաճարում
Որմնանկարների վերականգնումն իրականացնում են Իտալիայից ներկրված նյութերով և տեխնոլոգիաներով, սակայն բացառապես հայ մասնագետների ուժերով։
Ընդհանուր առմամբ որմնանկարների վերականգնման վրա 14 մասնագետ է աշխատում, որոնց վերապատրաստել են իտալացի մասնագետները։ Ի դեպ, գմբեթում աշխատանքներ կատարելն այնքան էլ հեշտ չէ` բավական բարձրություն պետք է հաղթահարել որմնանկարներին մոտենալու համար։
© Sputnik / Aram NersesyanՌեստավրատոր Գեղեցիկ Գյուրջյանը
Реставратор Гехецик Гюрджян - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Ռեստավրատոր Գեղեցիկ Գյուրջյանը
Ռեստավրատոր Գեղեցիկ Գյուրջյանը 2016-ից Մայր տաճարում է։ Նա Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց է սկսել այս ոլորտում իր աշխատանքները. ըստ նրա` յուրաքանչյուր կառույց իր էներգետիկան և յուրահատկությունն ունի։ «Մեր աշխատանքն ավելի շատ գիտական է, բայց, օրինակ, Մայր տաճարի էներգետիկան շատ է օգնում... Այժմ մենք որմնանկարների վրայից կեղտի և մրի շերտն ենք հեռացնում, որից հետո գունային լրացումներ պետք է անենք։ Կան որմնանկարներ, որոնք գունային փոփոխություններ են կրել` պետք է վերականգնենք դրանք. դեռ բավական անելիք կա»,–պատմում է Գյուրջյանը։
Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ սրբազան Բաբայանը նշում է` Մայր տաճարի վերաօծման ժամկետը որոշակիորեն երկարել է` պայմանավորված աշխատանքների ծավալով։
© Sputnik / Aram NersesyanՈրմնանկարների վերականգնում Էջմիածնի Մայր տաճարում
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Որմնանկարների վերականգնում Էջմիածնի Մայր տաճարում
«Իրականում տաճարի օծման ժամկետը կախված է շինաշխատանքների ժամանակ ի հայտ եկած անակնկալներից։ Օրեր առաջ կրկին խոնավության նշաններ ի հայտ եկան. տաճարի հետնամասում մեզ համար անհայտ պատուհան բացվեց, և հիմա որոշակի աշխատանք է պետք, որ հասկանանք, թե ինչպես պետք է պատուհանի ամրակայումն արվի»,–ասաց սրբազանը։
© Sputnik / Aram NersesyanՄայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ սրբազան Բաբայանը
Просветитель Первопрестола Мушег Бабаян - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ սրբազան Բաբայանը
Ինչ վերաբերում է ծախսերին, սրբազանը նշում է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկելուց առաջ համազգային դրամահավաք են հայտարարել` շատերն են օգնել. «Եղել են դեպքեր, երբ եկել և մեզ ասել են, որ կարող են մեկ օր աշխատել ու օգնել, կամ էլ իրենց գործարանն ունեն և պատրաստ են որոշ բաներ տրամադրել։ Աշխատանքների ավարտից հետո գրքույկ կլինի, որտեղ յուրաքանչյուր բարերարի անունը կնշվի։ Բացի այդ, շինարարության ավարտից հետո կասենք` որքան գումար է ծախսվել» ։
© Sputnik / Aram NersesyanԷջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Էջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Այժմ դրամահավաքը շարունակվում է և, չնայած ֆինանսական որոշ դժվարություններին, Մուշեղ սրբազանը վստահ է, որ աշխատանքներն ավարտելու են հաջողությամբ։
© Sputnik / Aram NersesyanԷջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Էջմիածնի Մայր տաճարում վերականգնման աշխատանքներ են
Լրահոս
0