https://arm.sputniknews.ru/20220905/tsnundd-shnvorhavvor-fredi-brajan-mejy-erevanum-hvoqingi-anvan-medal-e-stacel-47789287.html
«Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»․ Բրայան Մեյը Երևանում Հոքինգի անվան մեդալ է ստացել
«Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»․ Բրայան Մեյը Երևանում Հոքինգի անվան մեդալ է ստացել
Sputnik Արմենիա
Երաժշտությամբ զբաղվելուն զուգահետ Մեյը 2000-ականներին վերադարձել է տիեզերական փոշու ուսումնասիրություններին և հաջողությամբ պաշտպանել իր ատենախոսությունը: 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T20:19+0400
2022-09-05T20:19+0400
2022-09-05T21:31+0400
մրցանակ
փառատոն
երևան
բրայան մեյ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47787762_0:150:1600:1050_1920x0_80_0_0_2eb7a9451869445d944b88891341c9ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ երաժիշտ Բրայան Մեյը Երևանում անցկացվող Starmus փառատոնի ժամանակ դարձել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալի դափնեկիր:Մրցանակը Queen խմբի կիթառահարին հանձնել է մեկ այլ հայտնի երաժիշտ՝ Yes խմբի ստեղնահար Ռիք Ուեյքմանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին բացել է փառատոնային համերգը:Բրայան Մեյը մրցանակը նվիրել է Ֆրեդի Մերկուրիին․ ռոքի սիրահարներն այսօր նշում են նրա ծննդյան օրը։Տիեզերագնաց Գարեթ Ռայզմանը Երևանում պատմել է «բազմակի օգտագործման» հրթիռի մասին«Առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»,-կարճ ու պարզ ասել է Բրայանը։Նա խոստովանել է` այն, որ փառատոնի հիմնադիրն ինքն է դրա գլխավոր մրցանակը ստանում, մի փոքր շփոթեցնող է։Բրայանը նշել է, որ այդ պարգևն իրեն չի պատկանում, այլ նրանց, ովքեր հետևում են իրենց կոչմանը և ի ուրախ են սովորել և աշխատել դրա համար:Նշենք, որ 2000-ականներին Բրայան Մեյը վերադարձել է աստղաֆիզիկայի ուսումնասիրություններին, որոնք թողել էր 1970-ականների սկզբին։Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյի գրառումը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47787762_2:0:1599:1198_1920x0_80_0_0_aec51b0df5e3fff5a04a4abcec6f5502.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցանակ, փառատոն, երևան, բրայան մեյ, հայաստան
մրցանակ, փառատոն, երևան, բրայան մեյ, հայաստան
«Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»․ Բրայան Մեյը Երևանում Հոքինգի անվան մեդալ է ստացել
20:19 05.09.2022 (Թարմացված է: 21:31 05.09.2022) Երաժշտությամբ զբաղվելուն զուգահետ Մեյը 2000-ականներին վերադարձել է տիեզերական փոշու ուսումնասիրություններին և հաջողությամբ պաշտպանել իր ատենախոսությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ երաժիշտ Բրայան Մեյը Երևանում անցկացվող Starmus փառատոնի ժամանակ դարձել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալի դափնեկիր:
Գիտությունների և արվեստի փառատոնը, որի հիմնադիրներից մեկը Բրայան Մեյն է, անցկացվում է արդեն վեցերորդ անգամ: Սթիվեն Հոքինգի հիշատակի մեդալը գիտնականներին տրվում է շրջապատող աշխարհի ուսումնասիրման գործում ներդրած ավանդի համար:
Մրցանակը Queen խմբի կիթառահարին հանձնել է մեկ այլ հայտնի երաժիշտ՝ Yes խմբի ստեղնահար Ռիք Ուեյքմանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին բացել է փառատոնային համերգը:
Բրայան Մեյը մրցանակը նվիրել է Ֆրեդի Մերկուրիին․ ռոքի սիրահարներն այսօր նշում են նրա ծննդյան օրը։
«Առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»,-կարճ ու պարզ ասել է Բրայանը։
Նա խոստովանել է` այն, որ փառատոնի հիմնադիրն ինքն է դրա գլխավոր մրցանակը ստանում, մի փոքր շփոթեցնող է։
Բրայանը նշել է, որ այդ պարգևն իրեն չի պատկանում, այլ նրանց, ովքեր հետևում են իրենց կոչմանը և ի ուրախ են սովորել և աշխատել դրա համար:
«Երբ ես դեռահաս էի, երկու բան գրավեցին ինձ՝ երաժշտության աշխարհն ու աստղագիտության աշխարհը։ Դպրոցում ինձ ասում էին․ «Մոռացի՛ր, դու չես կարողանա լրջորեն զբաղվել և՛ մեկով, և՛ մյուսով։ Այս մեդալը նրանց համար է, ովքեր չեն հավատում իրենց ուժերին և կարծում են, թե իրենց մոտ երբեք ոչինչ չի ստացվի»,-ասել է երաժիշտը։
Նշենք, որ 2000-ականներին Բրայան Մեյը վերադարձել է աստղաֆիզիկայի ուսումնասիրություններին, որոնք թողել էր 1970-ականների սկզբին։