https://arm.sputniknews.ru/20220905/spanutjan-spanutjan-pordzi-u-avazakutjan-hamar-meghadrvogh-arzakancin-kalanavvorvel-e-47775340.html
Սպանության, սպանության փորձի ու ավազակության համար մեղադրվող արզականցին կալանավորվել է
Սպանության, սպանության փորձի ու ավազակության համար մեղադրվող արզականցին կալանավորվել է
Sputnik Արմենիա
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T16:35+0400
2022-09-05T16:35+0400
2022-09-05T16:52+0400
հհ քննչական կոմիտե
սպանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47775108_0:0:1001:563_1920x0_80_0_0_103f1ab9de932ba5a647749b4debd6ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երկու անձի սպանության, ևս երկու անձի նկատմամբ սպանության փորձ և ավազակություն կատարելու, ինչպես նաև այլ անձի բնակարան ներխուժելու համար մեղադրվող Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից), 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Սպանության փորձ), 207-րդ հոդվածի 1-ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ):Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Մելքոնյանը տանը սպանել է իր կնոջը, ապա մտել հարևանի տուն ու դանակահարել հարևանին և նրա կնոջը։ Դրանից հետո՝ օգոստոսի 30-ին, նա Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Իսկ մինչ այդ Մելքոնյանը, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:Փաստացի օգոստոսի 27-ից Զորիկ Մելքոնյանը հետախուզման մեջ էր։ Սեպտեմբերի 3-ին նա ներկայացել է Չարենցավանի բաժին ու ձերբակալվել։ Խոստովանական ցուցմունքի ընթացքում հայտնել էր, որ իր կնոջը` Սեդա Պ.-ին, և 34-ամյա Սոս Գ.-ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել և մարմնական վնասվածքներ է հասցրել 3 անձի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47775108_124:0:875:563_1920x0_80_0_0_ec0542998cc427f10d34cba2f1a445d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հհ քննչական կոմիտե, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սպանության, սպանության փորձի ու ավազակության համար մեղադրվող արզականցին կալանավորվել է
16:35 05.09.2022 (Թարմացված է: 16:52 05.09.2022) Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երկու անձի սպանության, ևս երկու անձի նկատմամբ սպանության փորձ և ավազակություն կատարելու, ինչպես նաև այլ անձի բնակարան ներխուժելու համար մեղադրվող Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 03։15-ին նա ներկայացել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին, ձերբակալվել ու հարցաքննվել դեպքերի հանգամանքների շուրջ` տալով ինքնախոստովանական ցուցմունք։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից), 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Սպանության փորձ), 207-րդ հոդվածի 1-ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ):
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին
Մելքոնյանը տանը սպանել է իր կնոջը, ապա մտել հարևանի տուն ու դանակահարել հարևանին և նրա կնոջը։ Դրանից հետո՝ օգոստոսի 30-ին, նա Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Իսկ մինչ այդ Մելքոնյանը, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:
Փաստացի օգոստոսի 27-ից Զորիկ Մելքոնյանը հետախուզման մեջ էր։ Սեպտեմբերի 3-ին նա
ներկայացել է Չարենցավանի բաժին ու ձերբակալվել։ Խոստովանական ցուցմունքի ընթացքում հայտնել էր, որ իր կնոջը` Սեդա Պ.-ին, և 34-ամյա Սոս Գ.-ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել և մարմնական վնասվածքներ է հասցրել 3 անձի։