00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի. տանկի մեջ լուսանկարվելով «Երկաթե լեդի» չեն դառնում

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԼիզ Թրասը
Լիզ Թրասը - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Լիզ Թրասը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական հետաքրքիր կլիներ, եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնար հնդիկ Ռիշի Սունակը, որի հայրենիքը տարիներ շարունակ անգլիացիների գաղութն էր։ Բայց բրիտանացի պահպանողականների մեծ մասը քվեարկեց մյուս թեկնածուի՝ Լիզ Թրասի օգտին, որն ամեն ինչ անում է առաջին կին վարչապետ Մարգարետ Թետչերին նմանվելու համար։
Դուք երևի չեք հիշում՝ 1986 թվականին, երբ Բեռլինի պատը դեռ չէր քանդվել, «Երկաթե լեդին» Արևմտյան Գերմանիա այցելելիս տանկ էր նստել և շրջել էր ՆԱՏՕ-ի ռազմակայանում։ Երբ Լիզ Թրասը փորձել էր նույնն անել և անցած տարի տանկով շրջել էր Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանին, լրատվամիջոցները սկսել էին կատակել, ենթադրություն անելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետների նստավայրի ավտոտնակում տանկ են պահում հատուկ նման ներկայացումներ բեմադրելու համար։ Բոլոր դեպքերում, նոր վարչապետի քննադատները հեգնում են՝ տանկ նստելով «Երկաթե լեդի» չես դառնա։
Քննադատությունը, իհարկե, դրանով չի սահմանափակվում։ Շատերը հիշեցնում են, որ Լիզ Թրասը բազմիցս է փոխել իր համոզմունքները։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում, որն անվանում են վարչապետների ինկուբատոր, որովհետև Չերչիլի ժամանակներից ի վեր Բրիտանիան ունեցել է 8 պահպանողական վարչապետ, որոնցից 7-ը Օքսֆորդն է ավարտել։ Բայց դա չի կարևորը։ Համալսարանում Լիզ Թրասը լիբերալ-դեմոկրատ էր և հանդես էր գալիս միապետության վերացման օգտին. գաղափար, որն ամենևին դուր չի գալիս պահպանողականներին։ Վերջին կուրսում Լիզ Թրասը փոխեց իր տեսակետները և դարձավ պահպանողական։
Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի. տանկի մեջ լուսանկարվելով «Երկաթե լեդի» չեն դառնում
Ավելի ցայտուն է Բրեքզիտի օրինակը։ Սկզբում այդ կինը կտրականապես դեմ էր, որ երկիրը դուրս գա Եվրամիությունից, բայց երբ դա տեղի ունեցավ, սկսեց ջերմորեն պաշտպանել եվրոպական ապահարզանը։ Քաղաքական գործիչ Նիք Ֆոսեթը այդ առիթով ՍիԷնԷն-ին ասել է. «Ես բոլորովին վստահ չեմ, որ նա համոզմունքներ ունի, պարզապես ասում է այն, ինչ պահանջվում է տվյալ պահին»։
Համաձայնե՛ք, կարծես հայաստանյան գործիչների մասին ասի։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ։ Մեր իշխող կուսակցության հայտնի պատգամավորներից մեկը պատերազմից առաջ՝ 2019 թվականին, ասում էր. «Ազա՛տ Արցախ, շնորհավո′ր անկախությանդ տոնը։ Արդեն 28 տարի է` քո հերոսական հայ ժողովուրդը ապացուցում է, որ իրավունք ունի ապրելու ազատ և անկախ երկրում, և մենք բոլորս ամեն ինչ անելու ենք այդ իրավունքը անխախտ պահելու համար»։ Հիմա՝ նույն պատգամավորի կարծիքը 2022 թվականին. «Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք»։ Փորձեք այս մարդու կուսակիցներին համոզել, որ սա դասական անսկզբունքայնություն է, միանգամից կհակադարձեն՝ սա պարզապես ճկունություն է, բա իսկական քաղաքական գործիչը ճկուն պիտի լինի։
Պարզ է, որ Լիզ Թրասի թիմակիցները՝ պահպանողականներն էլ են նույն բանն ասում իրենց նախընտրած նոր վարչապետի մասին։ Բայց այն բրիտանացիները, որոնք բոլորովին չեն կիսում պահպանողականների գաղափարները, մինչև հիմա ժպիտով հիշում են արտգոծնախարար Լիզ Թրասի խոսակցությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, երբ այդ կինը խրոխտ տոնով ասաց, թե Ռուսաստանն իրավունք չունի իր զորքերը կենտրոնացնելու Ուկրաինայի սահմանին։ Լավրովը հակադարձեց՝ բայց դա մեր տարածքն է, որտեղ կուզենք, կտեղակայենք մեր զորքերը և հարց ուղղեց Լիզ Թրասին՝ Դուք, ինչ է, կասկածի տա՞կ եք առնում Ռոստովի և Վորոնեժի մարզերի պատկանելությունը Ռուսաստանին։ Բրիտանիայի արտգործնախարարի պատասխանը պարզապես շոկային էր. «Իմ երկիրը երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը այդ տարածքների նկատմամբ»։
Հետո արդեն բրիտանացի պաշտոնյաները սկսեցին բացատրել, որ Լիզ Թրասը պարզապես շփոթել է Ռուսաստանի և Ուկրաինայի մարզերը, բայց վերլուծաբանները փաստում էին՝ լավ, գյուղատնտեսության կամ շինարարության նախարարները դեռ կարող էին նման սխալ թույլ տալ, բայց խոսքը արտգործանախարարի մասին է։ Ի դեպ, նախընտրական ժամանակաշրջանում Լիզ Թրասն անընդհատ խոսում էր հենց արտաքին քաղաքականության մասին, այնինչ, հիմա՝ վարչապետ դառնալուց հետո, առաջին հերթին պիտի առերեսվի ներքին պրոբլեմներին։ Որքան էլ զարմանալի թվա, այստեղ էլ կարելի է զուգահեռներ անցկացնել այդ կնոջ և նրա հայաստանցի պաշտոնակցի դիրքորոշման միջև։
Լիզ Թրասը ժամանակին ասել է. «Եթե մենք ուզում ենք ավելի լավ ապրել, պետք է ավելի շատ աշխատենք»։ Դե, ինչպե՞ս չհիշենք Հայաստանի կառավարության ղեկավարի համոզմունքը։ Մեջբերեմ. «Ես ուզում եմ հստակ ասել՝ աղքատության հաղթահարման մեր պատկերացումն առաջին հերթին աշխատանքն է»։ Փաստն այն է, որ եթե «թավշյա հեղափոխության» ժամանակ աղքատությունը Հայաստանում 30 տոկոսից ցածր էր, ապա հիմա մոտենում է 40 տոկոսին։ Լավ չենք աշխատում։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Հայտնի է` ով կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետը
Լրահոս
0