00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գյումրու դուխավիկների դուխը միշտ տեղն է». փողային նվագախմբի զարմացնող անցյալն ու ներկան

© Photo : Armen Melikyan«Անի» փողային նվագախումբը
«Անի» փողային նվագախումբը  - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
«Անի» փողային նվագախումբը
Բաժանորդագրվել
Դեռխորհրդային տարիներին Երևանում ցանկացած միջոցառում մեկնարկում էր Գյումրու փողայինի հնչյունների ներքո, իսկ 1988 թվականից հետո հայրաքաղաքում պաշտոնական պատվիրակություններին դիմավորելիս, կարևոր կառույց շահագործման հանձնելիս կրկին հնչում է նվագախմբի երաժշտությունը:
19-րդ դարում Ալեքսանդրապոլում կար ռուսական կայազոր, որի փողային նվագախմբի կազմում պրոֆեսիոնալ, եվրոպական կրթություն ստացած երաժիշտներն էին: Հենց այդ ավանդույթն էլ փոխանցվեց Լենինականի փողային նվագախմբին:
Նույնիսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո գյումրեցիները ոչ միայն վերականգնեցին, այլև կարողացան զարգացնել ձեռքբերված ավանդույթները։ 1973 թվականին ձևավորված նվագախումբը վերակազմավորվեց 1991-ին: Վերակազմավորված նվագախումբը նույն տարում մասնակցեց Փարիզում անցկացվող «Եվրոշեփոր» փառատոնին՝ վերադառնալով Գրան պրի մրցանակով:
© Photo : Armen Melikyan«Անի» փողային նվագախումբը
Духовой оркестр Ани из Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
«Անի» փողային նվագախումբը
«Ոչ մեկը չէր հավատում, որ երկրաշարժից մոտ երեք տարի անց փողային նվագախումբը՝ հին ու ծռմռված գործիքներով, կկարողանա Ֆրանսիայից Գրան պրի բերել: Փարիզ մեկնելուց առաջ փորձեր էինք անում տելեգրեյկեքը հագած, ցրտից` մատներս, չսպիացած վերքերից էլ հոգիներս քարացած, բայց դա չխանգարեց լավագույն մրցանակին արժանանալու և ապացուցելու, որ իրոք մշակույթին քաղաք ենք»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է վաստակաշատ երաժիշտ Կարապետ Մանուկյանը, որն ավելի քան 41 տարի է` հարվածային գործիքներ է նվագում փողայինի կազմում: Հիշում է` մրցանակ շահելուց հետո գյումրեցիները կատակում էին՝ «դուխավիկների դուխը տեղն է»:
Ի դեպ, այդ տարիներին փողային նվագախմբի ղեկավարը Գեորգի Ձամուկաշվիլին էր: Այսօր Գյումրու համայնքային ենթակայության տակ գործող «Անի» փողային նվագախումբը ղեկավարում է նրա որդին ՝ Արմեն Ձամուկաշվիլին: Պահպանելով հին ու բարի ավանդույթները՝ երիտասարդ ղեկավարը փորձում է միևնույն ժամանակ նվագախմբին ժամանակակից շունչ տալ: Այսուհետ նվագախումբը հանդես է գալու նաև նոր, ժամանակակից նվագացանկով՝ համաշխարհային հիթեր, ժամանակակից էստրադային, ջազային կատարումներ, սաունդթրեքներ, դասական գործեր:
© Photo : Armen Melikyan«Անի» փողային նվագախմբի ղեկավար Արմեն Ձամուկաշվիլին
Руководитель духового оркестра Ани из Гюмри Армен Дзамукашвили - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
«Անի» փողային նվագախմբի ղեկավար Արմեն Ձամուկաշվիլին
«Ճիշտ է, կա մոտեցում, որ փողային նվագախումբը միայն քայլերթ ու վայլս է նվագում, բայց ուզում եմ, որ սրան զուգահեռ, նվագախումբը ժամանակի հետ քայլի և վերականգնի իր համերգային ծրագրերը»-ասում է Արմեն Ձամուկաշվիլին։
Առաջիկայում նրանք կներկայանան նաև համերգներով, ինչը կօգնի նվագախմբին լուծել մի շարք խնդիրներ` շատերը նվագում են 1957 թվականի երաժշտական գործիքներով:
© Photo : Armen Melikyan«Անի» փողային նվագախումբը
Духовой оркестр Ани из Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
«Անի» փողային նվագախումբը
Տարիների ընթացքում երաժշտական գործիքների որոշակի համալրում եղել է, բայց ոչ ամբողջությամբ: Իսկ սերնդափոխության խնդիրը նվագախումբը փորձում է լուծել մանկապատանեկան փողային նվագախմբի շնորհիվ, թեև որոշ գործիքների, օրինակ, գալարափողի հանդեպ հետաքրքրությունն արդեն մարել է:
Գյումրու «Անի» փողային նվագախումբը նախատեսում է նոր համերգային ծրագրով հանդես գալ ոչ միայն հանրապետության տարբեր բնակավայրերում, այլ նաև արտերկրում, մասնակցել փառատոններին ու մրցույթներին:
Լրահոս
0