https://arm.sputniknews.ru/20220905/erevani-transporti-tsajrahegh-vitshakn-u-qaghaqacineri-boghoqy-hamakargajin-lutsum-e-petq-47785423.html
Երևանի տրանսպորտի ծայրահեղ վիճակն ու քաղաքացիների բողոքը. համակարգային լուծում է պետք
Երևանի տրանսպորտի ծայրահեղ վիճակն ու քաղաքացիների բողոքը. համակարգային լուծում է պետք
Sputnik Արմենիա
Եթե ամառային արձակուրդներին Երևան քաղաքի հանրային տրանսպորտը կենդանության նշաններ էր ցույց տալիս, ապա վիճակը ծայրահեղ դարձավ վերջին օրերին, երբ դպրոցականներն... 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T21:46+0400
2022-09-05T21:46+0400
2022-09-05T21:46+0400
տրանսպորտ
երևան
երևանի քաղաքապետարան
բաբկեն պիպոյան
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47751582_0:300:1600:1200_1920x0_80_0_0_384f65f935b35b27e5fb715c952beaf7.jpg
Եթե ամառային արձակուրդներին Երևան քաղաքի հանրային տրանսպորտը կենդանության նշաններ էր ցույց տալիս, ապա վիճակը ծայրահեղ դարձավ վերջին օրերին, երբ դպրոցականներն ու ուսանողները սկսեցին ուսումնական հաստատություններ հաճախել։ Հանրային տրանսպորտի այլընտրանքը տաքսիներն են, որոնք, մեղմ ասած, օգտվում են իրավիճակից։ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Պատշաճ հանրային տրանսպորտ ունենալը երազանք է դարձել ոչ միայն երևանցիների, այլև հարակից մարզերում ապրող քաղաքացիների համար։ Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանից մարդիկ միայն խոստումներ են լսում, բայց այդպես էլ արդյունք չեն տեսնում։Այսօր, երբ ուսանողներն ու դպրոցականները արձակուրդից հետո սկսել են օգտվել հանրային տրանսպորտից, աշխատանքի շտապող քաղաքացիները բառի բուն իմաստով ժամերով մնում են կանգառում կանգնած։ Այս ամենն ուղեկցվում է անտանելի խցանումներով և տաքսիների վարորդների պահանջած աստղաբաշխական ուղեվճարով, քանի որ ոլորտը չի կարգավորվում, շուկան մնում է ինքնակարգավորման հույսին, բնականաբար առաջարկ–պահանջարկից ելնելով՝ ով ինչ ուզում անում է։Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ հանրային տրանսպորտի համակարգն արդեն քայքայվել է, և այդ վիճակը գնալով խորանում է։Նրա խոսքով` պատճառն այն է, որ տարիներ առաջ (2013 թվականի ամառ - խմբ.) հանրությունը կուլ գնաց որոշ ուժերի քմահաճույքին և մերժեց ուղևորափոխադրողների խնդրանքը, որոնք փաստարկված ներկայացնում էին, թե ինչու է պետք բարձրացնել ուղեվճարները։ Բայց նրանց ոչ ոք չլսեց։«Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեվճարը բարձրացնելու մասին իր որոշումը հետ վերցրեց՝ այն թողնելով 100 դրամ։ Մենք գիտենք, որ դրամի գնողունակությունն ընկել է, ամեն ինչ թանկացել է, բայց ավելի քան 20 տարի ուղևորափոխադրումների գինը մնացել է նույնը»,–ասաց Եղիազարյանը։Նա վստահ է, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ լուծել տրանսպորտի խնդիրը, քանի որ չի ցանկանում նոր երթուղային ցանց ներդնել։«Երևանի քաղաքապետարանում, այսօր, ցավոք սրտի, մասնագետներ չկան, եղածներին էլ աջ ու ձախ ուղարկեցին։ Հասկանո՞ւմ եք, մասնագետ չկա, իսկ մենք ուզում ենք, որ բարձր որակավորմամբ ուղևորափոխադրումներ կազմակերպեն։ Կբերեն մի քանի ավտոբուս, վիճակը փոքր–ինչ կլավանա, հետո էլի կբերեն, բայց դա լուծում չէ»,–ասում է նա։Եղիազարյանի խոսքով` լուծում պետք է լիներ ոչ միայն ուղեվճարի բարձրացումը, այլև որակյալ մասնագետների կողմից 2 տարի պատրաստված, մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ նոր հանրային տրանսպորտի ցանցի ներդրումը։«Տարբեր հեռավորությունների համար ուղեվճարը պետք է տարբեր լինի, հակառակ դեպքում դառնում է անշահութաբեր։ Կամ փոխադրման հեռավորությունը պետք է կարճացվի, երբ մարդը քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար 2-3 տրանսպորտ փոխի, կամ ուղեվճարը պետք է բարձրացվի»,–ասաց նա։Բացի այդ, Եղիազարյանը վստահ է, որ պետք է բարձրացվեն նաև վարորդների աշխատավարձերը։«Այն, ինչ ստանում են վարորդները, դա իրենց աշխատանքի արժեքը չէ, նրանք ավելի բարձր պետք է վարձատրվեն, քանի որ աշխատանքը տաժանակիր է և շատ վտանգավոր»,–ասաց նա։Եղիազարյանի կանխատեսմամբ, եթե հարցը չլուծվի, ապա տրանսպորտային հիմնախնդիրը տարածվելու է ողջ հանրապետությունում։ Պրոցեսն արդեն սկսվել է Երևանի հարակից մարզերում. համայնքներ կան, որ զրկված են տրանսպորտից։«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ կան դեպքեր, որ սպառողների անելիքները սկսվում և վերջանում են բողոքներով։ Հասարակության գործը պահանջելն է, իսկ եթե պատասխանատուները չեն կարողանում նրա պահանջը կատարել, պետք է հեռանան։«Սպառողը տուժած կողմն է, կան այդ խնդիրները թվացյալ լուծող կառույցներ, որոնք պատշաճ իրենց աշխատանքը չեն կատարում։ Վերցրել են 1 մլն դոլարանոց խորհրդատվական փաստաթուղթը (WYG խորհրդատվական ընկերության նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել ու պատրաստ էր արդեն 2019-ին -խմբ.) և որոշել, թե իրենք ավելի խելացի են։ Իմ կարծիքով՝ հիմա որոշում կայացնողներից և ոչ մեկն անգամ 1 մլն դրամանոց ծրագրի մեջ չէր կարող ներգրավվել, քանի որ չունեն մասնագիտական կոմպետենցիա։ Բախտի բերմամբ նստել են պաշտոնի և որոշել, որ կարող են կարծիք հայտնել մասնագիտական փաստաթղթի մասին»,–ասաց Պիպոյանը։Նա շեշտեց, որ քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսների ձեռբերման գործընթացի իրականացումը պետք է լինի համայնքային բյուջեից, իսկ համայնքն այդքան գումար չունի, որ շատ տրանսպորտային միջոցներ ներկրի։Նրա խոսքով` տաքսի ծառայությունների, հանրային տրանսպորտի ոլորտի կարգավորման համար պետք է ունենալ կառավարման մեկ միասնական մոդել։Պիպոյանը վստահ է, որ պետությունը պետք է սահմանի խաղի կանոնները, սահմանի չափորոշիչներ, հարկ եղած դեպքում միջամտի, օժանդակման ծրագրեր իրականացնի և այլն։Նշենք, որ քաղաքապետարանից մեկնաբանություն չտվեցին նշելով, որ հարցին բազմիցս անդրադարձել են։ Վերջին անդրադարձներից մեկում քաղաքապետարանը հայտնել էր, որ կա ավտոբուսների պակաս։ Նոր 150 ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն առաջիկայում կներկրվեն Հայաստան։ Տրանսպորտային միջոցների ներկրում է սպասվում նաև 2023 թվականին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47751582_0:0:1600:1200_1920x0_80_0_0_17aaa248b5e41dc438516d0d8cdb190e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան, երևանի քաղաքապետարան, բաբկեն պիպոյան, ավտոբուս
տրանսպորտ, երևան, երևանի քաղաքապետարան, բաբկեն պիպոյան, ավտոբուս
Եթե ամառային արձակուրդներին Երևան քաղաքի հանրային տրանսպորտը կենդանության նշաններ էր ցույց տալիս, ապա վիճակը ծայրահեղ դարձավ վերջին օրերին, երբ դպրոցականներն ու ուսանողները սկսեցին ուսումնական հաստատություններ հաճախել։ Հանրային տրանսպորտի այլընտրանքը տաքսիներն են, որոնք, մեղմ ասած, օգտվում են իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Պատշաճ հանրային տրանսպորտ ունենալը երազանք է դարձել ոչ միայն երևանցիների, այլև հարակից մարզերում ապրող քաղաքացիների համար։ Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանից մարդիկ միայն խոստումներ են լսում, բայց այդպես էլ արդյունք չեն տեսնում։
Այսօր, երբ ուսանողներն ու դպրոցականները արձակուրդից հետո սկսել են օգտվել հանրային տրանսպորտից, աշխատանքի շտապող քաղաքացիները բառի բուն իմաստով ժամերով մնում են կանգառում կանգնած։ Այս ամենն ուղեկցվում է անտանելի խցանումներով և տաքսիների վարորդների պահանջած աստղաբաշխական ուղեվճարով, քանի որ ոլորտը չի կարգավորվում, շուկան մնում է ինքնակարգավորման հույսին, բնականաբար առաջարկ–պահանջարկից ելնելով՝ ով ինչ ուզում անում է։
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ հանրային տրանսպորտի համակարգն արդեն քայքայվել է, և այդ վիճակը գնալով խորանում է։
Նրա խոսքով` պատճառն այն է, որ տարիներ առաջ (2013 թվականի ամառ - խմբ.) հանրությունը կուլ գնաց որոշ ուժերի քմահաճույքին և մերժեց ուղևորափոխադրողների խնդրանքը, որոնք փաստարկված ներկայացնում էին, թե ինչու է պետք բարձրացնել ուղեվճարները։ Բայց նրանց ոչ ոք չլսեց։
«Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեվճարը բարձրացնելու մասին իր որոշումը հետ վերցրեց՝ այն թողնելով 100 դրամ։ Մենք գիտենք, որ դրամի գնողունակությունն ընկել է, ամեն ինչ թանկացել է, բայց ավելի քան 20 տարի ուղևորափոխադրումների գինը մնացել է նույնը»,–ասաց Եղիազարյանը։
Նա վստահ է, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ լուծել տրանսպորտի խնդիրը, քանի որ չի ցանկանում նոր երթուղային ցանց ներդնել։
«Երևանի քաղաքապետարանում, այսօր, ցավոք սրտի, մասնագետներ չկան, եղածներին էլ աջ ու ձախ ուղարկեցին։ Հասկանո՞ւմ եք, մասնագետ չկա, իսկ մենք ուզում ենք, որ բարձր որակավորմամբ ուղևորափոխադրումներ կազմակերպեն։ Կբերեն մի քանի ավտոբուս, վիճակը փոքր–ինչ կլավանա, հետո էլի կբերեն, բայց դա լուծում չէ»,–ասում է նա։
Եղիազարյանի խոսքով` լուծում պետք է լիներ ոչ միայն ուղեվճարի բարձրացումը, այլև որակյալ մասնագետների կողմից 2 տարի պատրաստված, մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ նոր հանրային տրանսպորտի ցանցի ներդրումը։
«Տարբեր հեռավորությունների համար ուղեվճարը պետք է տարբեր լինի, հակառակ դեպքում դառնում է անշահութաբեր։ Կամ փոխադրման հեռավորությունը պետք է կարճացվի, երբ մարդը քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար 2-3 տրանսպորտ փոխի, կամ ուղեվճարը պետք է բարձրացվի»,–ասաց նա։
Բացի այդ, Եղիազարյանը վստահ է, որ պետք է բարձրացվեն նաև վարորդների աշխատավարձերը։
«Այն, ինչ ստանում են վարորդները, դա իրենց աշխատանքի արժեքը չէ, նրանք ավելի բարձր պետք է վարձատրվեն, քանի որ աշխատանքը տաժանակիր է և շատ վտանգավոր»,–ասաց նա։
Եղիազարյանի կանխատեսմամբ, եթե հարցը չլուծվի, ապա տրանսպորտային հիմնախնդիրը տարածվելու է ողջ հանրապետությունում։ Պրոցեսն արդեն սկսվել է Երևանի հարակից մարզերում. համայնքներ կան, որ զրկված են տրանսպորտից։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ կան դեպքեր, որ սպառողների անելիքները սկսվում և վերջանում են բողոքներով։ Հասարակության գործը պահանջելն է, իսկ եթե պատասխանատուները չեն կարողանում նրա պահանջը կատարել, պետք է հեռանան։
«Սպառողը տուժած կողմն է, կան այդ խնդիրները թվացյալ լուծող կառույցներ, որոնք պատշաճ իրենց աշխատանքը չեն կատարում։ Վերցրել են 1 մլն դոլարանոց խորհրդատվական փաստաթուղթը (WYG խորհրդատվական ընկերության նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել ու պատրաստ էր արդեն 2019-ին -խմբ.) և որոշել, թե իրենք ավելի խելացի են։ Իմ կարծիքով՝ հիմա որոշում կայացնողներից և ոչ մեկն անգամ 1 մլն դրամանոց ծրագրի մեջ չէր կարող ներգրավվել, քանի որ չունեն մասնագիտական կոմպետենցիա։ Բախտի բերմամբ նստել են պաշտոնի և որոշել, որ կարող են կարծիք հայտնել մասնագիտական փաստաթղթի մասին»,–ասաց Պիպոյանը։
Նա շեշտեց, որ քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսների ձեռբերման գործընթացի իրականացումը պետք է լինի համայնքային բյուջեից, իսկ համայնքն այդքան գումար չունի, որ շատ տրանսպորտային միջոցներ ներկրի։
Նրա խոսքով` տաքսի ծառայությունների, հանրային տրանսպորտի ոլորտի կարգավորման համար պետք է ունենալ կառավարման մեկ միասնական մոդել։
Պիպոյանը վստահ է, որ պետությունը պետք է սահմանի խաղի կանոնները, սահմանի չափորոշիչներ, հարկ եղած դեպքում միջամտի, օժանդակման ծրագրեր իրականացնի և այլն։
Նշենք, որ քաղաքապետարանից մեկնաբանություն չտվեցին նշելով, որ հարցին բազմիցս անդրադարձել են։ Վերջին անդրադարձներից մեկում քաղաքապետարանը հայտնել էր, որ կա ավտոբուսների պակաս։ Նոր 150 ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն առաջիկայում կներկրվեն Հայաստան։ Տրանսպորտային միջոցների ներկրում է սպասվում նաև 2023 թվականին։