https://arm.sputniknews.ru/20220905/ashtarakn-ajn-taratsqy-che-vor-dzez-mvot-harc-arajacner-dumanjany-buheri-teghapvokhman-masin-47766485.html
Աշտարակն այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարց առաջացներ. Դումանյանը` բուհերի տեղափոխման մասին
Աշտարակն այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարց առաջացներ. Դումանյանը` բուհերի տեղափոխման մասին
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը նշում է, որ որոշել են Աշտարակում ակադեմիական քաղաք հիմնել` հաշվի առնելով այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները։ 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T14:19+0400
2022-09-05T14:19+0400
2022-09-05T14:23+0400
վահրամ դումանյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
բուհ
կրթություն
աշտարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613185_0:0:1601:901_1920x0_80_0_0_4a9629505f4d4c996a25705f044ed927.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքը որոշվել է հենց Աշտարակում կառուցել, քանի որ կառավարությունում այդպես են նպատակահարմար համարել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։Հարցին` եթե բուհերն Աշտարակ տեղափոխվեն, կապահովվի՞ կրթության այն որակը, որ մարդիկ, անտեսելով ճանապարհը, գնան այնտեղ կրթություն ստանալու, նախարարը պատասխանեց, որ կապահովեն այնքան, որքան կարող են։ Դումանյանը հավելեց, որ, իհարկե, կարող են ապահովել կրթության բարձր որակ Աշտարակում, քանի որ կրթության որակը տարածքով չէ որոշվում։Իսկ թե երբ են նախատեսում բուհերը տեղափոխել Աշտարակ` նախարարը նշեց, որ հստակ ժամկետներ չկան։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ գործադիր իշխանությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի, որոնք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին և ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։
աշտարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613185_0:0:1421:1066_1920x0_80_0_0_0c4498e4f4008bb2ac35032723ca5d99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահրամ դումանյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), բուհ, կրթություն, աշտարակ
վահրամ դումանյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), բուհ, կրթություն, աշտարակ
Աշտարակն այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարց առաջացներ. Դումանյանը` բուհերի տեղափոխման մասին
14:19 05.09.2022 (Թարմացված է: 14:23 05.09.2022) ԿԳՄՍ նախարարը նշում է, որ որոշել են Աշտարակում ակադեմիական քաղաք հիմնել` հաշվի առնելով այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքը որոշվել է հենց Աշտարակում կառուցել, քանի որ կառավարությունում այդպես են նպատակահարմար համարել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Հազար ու մի հարց կա, ու այս պահին վերջնական գրավոր ինչ–որ բան չկա` նախնական որոշումն է մեր, որ հենց Աշտարակ տեղափոխեն բուհերը։ Հաշվի է առնվել այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները... Աշտարակն այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարց առաջացներ»,–ասաց Դումանյանը։
Հարցին` եթե բուհերն Աշտարակ տեղափոխվեն, կապահովվի՞ կրթության այն որակը, որ մարդիկ, անտեսելով ճանապարհը, գնան այնտեղ կրթություն ստանալու, նախարարը պատասխանեց, որ կապահովեն այնքան, որքան կարող են։ Դումանյանը հավելեց, որ, իհարկե, կարող են ապահովել կրթության բարձր որակ Աշտարակում, քանի որ կրթության որակը տարածքով չէ որոշվում։
Իսկ թե երբ են նախատեսում բուհերը տեղափոխել Աշտարակ` նախարարը նշեց, որ հստակ ժամկետներ չկան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ գործադիր իշխանությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի, որոնք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին և ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։