https://arm.sputniknews.ru/20220905/anzgujsh-qajl-e-mijazgajnagety-papikjani-vashingtvonjan-ajci-hnaravvor-hetevanqneri-masin-47791712.html
Անզգույշ քայլ է. միջազգայնագետը` Պապիկյանի վաշինգտոնյան այցի հնարավոր հետևանքների մասին
Անզգույշ քայլ է. միջազգայնագետը` Պապիկյանի վաշինգտոնյան այցի հնարավոր հետևանքների մասին
Sputnik Արմենիա
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտաքին... 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T21:11+0400
2022-09-05T21:11+0400
2022-09-05T21:11+0400
ռադիո
պոդկաստ
ամն
ռուսաստան
սուրեն պապիկյան
հայաստան
նախարար
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47783755_0:0:1600:901_1920x0_80_0_0_9801557347588b560a7e7fae55294e0f.jpg
Մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու ժամանակն արդեն անցել է
Sputnik Արմենիա
Մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու ժամանակն արդեն անցել է
Մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու ժամանակն արդեն անցել է, և մենք հիմա այն վիճակում չենք գտնվում, որ փորձենք կրկին կոմպլեմենտար քաղաքականություն վարել` ձգտելով ուժային բոլոր կենտրոնների հետ հավասարակշռել մեր հարաբերությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։Հայտնել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նախարարի` ԱՄՆ այցի նպատակների ու ծրագրերի մասին տեղեկություն չի հաղորդվում։Բալասանյանի կարծիքով` Սուրեն Պապիկյանի ամերկյան այցը կարող է ճիշտ չհասկացվել մեր դաշնակից երկրի` Ռուսաստանի մայրաքաղաքում, ուստի այդ այցը բավականին անզգույշ քայլ է, որն արվել է ինչ–ինչ կենտրոնների հետ խորհրդատվության արդյունքում և հիմնավորվել ուժային կենտրոնների միջև հավասարակշռություն ապահովելու նկատառությամբ։«Հեռու եմ այն մտքից, որ իշխող քաղաքական ուժի վերնախավում չեն գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց քայլերը։ Առնվազն ամենավերևում որոշումներ կայացնողները հստակ գիտակցում են, թե ինչ է կատարվելու կամ ինչ կարող է տեղի ունենալ։ Կա՛մ իշխող ուժի ղեկավարները կասկածում են ռազմավարական դաշնակցի վճռականության վրա, կա՛մ ունեն որոշակի երաշխիքներ երրորդ կողմից, որ ՌԴ–ի արձագանքները ցավոտ չեն լինի ՀՀ–ի համար»,– նշեց միջազգայնագետը։ՌԴ–ն պատրաստ է երկխոսության ու հույս ունի, որ ԱՄՆ–ն խելամտություն կցուցաբերիՀավելենք, որ օգոստոսի 14–ին էլ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47783755_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ee9aa90a49266fef23b3c15a35ac351f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ամն, ռուսաստան, սուրեն պապիկյան, հայաստան, նախարար, հհ պաշտպանության նախարարություն (պն), аудио
պոդկաստ, ամն, ռուսաստան, սուրեն պապիկյան, հայաստան, նախարար, հհ պաշտպանության նախարարություն (պն), аудио
Անզգույշ քայլ է. միջազգայնագետը` Պապիկյանի վաշինգտոնյան այցի հնարավոր հետևանքների մասին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու հարցին և այդ համատեքստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վաշինգտոնյան այցին։
Մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու ժամանակն արդեն անցել է, և մենք հիմա այն վիճակում չենք գտնվում, որ փորձենք կրկին կոմպլեմենտար քաղաքականություն վարել` ձգտելով ուժային բոլոր կենտրոնների հետ հավասարակշռել մեր հարաբերությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նախարարի` ԱՄՆ այցի նպատակների ու ծրագրերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
«Այնքան էլ պարզ չէ, թե ՀՀ պաշտպանության նախարարն ինչ պիտի քննարկի ամերիկացի գործընկերոջ հետ` հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունն ու ԱՄՆ–ՌԴ ծայրահեղ ծանր աստիճանի սրված հարաբերությունները։ Մեր պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարած այցը չարժե կապել ինչ–որ դարակազմիկ իրադարձության հետ` այն հույսով, թե կարող է ինչ–որ բան փոխվել Հարավային Կովկասում, որովհետև դա կարելի էր անել շատ ավելի վաղ, երբ ՌԴ–ն և ԱՄՆ–ն ունեին շփման որոշակի եզրեր և ինչ–որ հարցերում դեռ կարողանում էին գալ կոմպրոմիսի»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` Սուրեն Պապիկյանի ամերկյան այցը կարող է ճիշտ չհասկացվել մեր դաշնակից երկրի` Ռուսաստանի մայրաքաղաքում, ուստի այդ այցը բավականին անզգույշ քայլ է, որն արվել է ինչ–ինչ կենտրոնների հետ խորհրդատվության արդյունքում և հիմնավորվել ուժային կենտրոնների միջև հավասարակշռություն ապահովելու նկատառությամբ։
«Հեռու եմ այն մտքից, որ իշխող քաղաքական ուժի վերնախավում չեն գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց քայլերը։ Առնվազն ամենավերևում որոշումներ կայացնողները հստակ գիտակցում են, թե ինչ է կատարվելու կամ ինչ կարող է տեղի ունենալ։ Կա՛մ իշխող ուժի ղեկավարները կասկածում են ռազմավարական դաշնակցի վճռականության վրա, կա՛մ ունեն որոշակի երաշխիքներ երրորդ կողմից, որ ՌԴ–ի արձագանքները ցավոտ չեն լինի ՀՀ–ի համար»,– նշեց միջազգայնագետը։
Հավելենք, որ օգոստոսի 14–ին էլ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով
մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: