00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ում ԱՄՆ դեսպանն ավարտել է իր աշխատանքը և հեռացել Մոսկվայից

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը
ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2022
ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սալիվանն ավարտում է 40-ամյա կարիերան պետական ծառայությունում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը և արդեն իսկ հեռացել է Մոսկվայից։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ–ում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։
«Մինչ Սալիվանի փոխարինողի ժամանումը Մոսկվայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը»,– ասված է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Դեսպան Ջոն Սալիվանի մեկնումից հետո Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի նվազման մասին խոսք չի գնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ռոտացիայի փուլերն ու ընթացակարգերը մենք չենք մեկնաբանում»,– ասել է գործակալության աղբյուրը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Մոսկվայից արդեն ագրեման խնդրել է նոր դեսպանի համար։
Սալիվանը ՌԴ–ում դեսպան էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին, այդ պաշտոնում աշխատել է մոտ 3 տարի։ Հեռանալուց հետո նա ավարտում է 40-ամյա կարիերան պետական ծառայությունում։
Լրահոս
0