00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանում հայագիտության ամբիոնի ստեղծումը լրջագույն քայլ է երկկողմ կապերը խորացնելու համար

Ոսկանյան. Մեզ կհաջողվի տարածաշրջանում ստեղծել Ատրպատականի խնդիրներով զբաղվող ամենաուժեղ կենտրոնը
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի երևանյան այցին և երկկողմ համագործակցության հեռանկարներին։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն ստեղծելը չափազանց կարևոր է այն առումով, որ հենց Ատրպատական հինավուրց երկրամասի միջոցով է ՀՀ–ն կապվում Իրանի հետ, իսկ մյուս կողմից այդ նահանգի սրտում` Թավրիզի համալսարանում, հայագիտության ամբիոնի ստեղծումը լրջագույն քայլ է ակադեմիական, ժողովրդական դիվանագիտության, գիտամշակութային հիմքի վրա երկկողմ հարաբերությունները խորացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին մեծաթիվ պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհը, որը հանդիպել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Գործընկերները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն։
Հյուսիսային Իրանի բիզնեսը Հայաստանում ներկայացրել է իր ապրանքները, այդ թվում՝ պաղպաղակը
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնն ըստ էության մեր տարածաշրջանում ամենալուրջ իրանագիտական կենտրոնն է, հետևաբար կրթության և գիտության ոլորտի ցանկացած իրանցի պաշտոնյա հնարավորության դեպքում այցելում է նշված ամբիոն, ուստի Սաֆար Նասրօլլահ Զադեհը բացառություն չէ։ Իրանում շահագրգիռ են, որ Ատրպատականի ուսումնասիրությունը իրականացվի հայ–իրանական համատեղ ջանքերով` հաշվի առնելով երկուստեք առկա գիտական ներուժը։ Ատրպատականի ուսումնասիրությունն իրանագիտության կարևոր ուղղություններից է, այլ ոչ թե թյուքագիտության, ինչպես փորձ է արվում այդ կեղծ թեզն առաջ մղել Բաքվի հակագիտական շրջանակներում»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանի դիտարկմամբ` երկկողմ փոխգործակցության արդյունքում Հայաստանի ու Իրանի Ատրպատական նահանգի միջև զարգացող հարաբերություններին տրվում է ինստիտուցիոնալ բնույթ, որովհետև երկու երկրների ակադեմիական շրջանակների հետաքրքրություններն ու քաղաքական շրջանակների շահերն այս տիրույթում համընկնում են։
«Մեզ կհաջողվի տարածաշրջանում ստեղծել Ատրպատականի խնդիրներով զբաղվող ամենաուժեղ կենտրոնը, առավել ևս, որ այդ երկրամասը Հայաստանի հետ հազարամյա պատմության համատեքստում լրջագույն դերակատարություն է ունեցել որպես մշակութային կամուրջ, ու չնայած այն հանգամանքին, որ տեղի բնակչության մեծամասնությունը թյուրքալեզու է, սակայն մյուս ժողովուրդների, այդ թվում հայերի հետ էական դերակատարում է ունեցել Իրանի պետականության կերտման գործում»,– ասաց իրանագետը։
Անդրադառնալով նաև Թավրիզի պետական համալսարանում հայագիտության ամբիոն ստեղծելու որոշմանը` Ոսկանյանն ընդգծեց, որ հիշյալ քաղաքը չափազանց կարևոր նշանակություն ունի տեղի հայության պատմությունն ուսումնասիրելու առումով։ Իրանագետը մատնանշեց, որ հենց Թավիրզում է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմը, ուստի պատահական չէ, որ հայագիտության ուսումնասիրությունը կենսական նշանակություն ունի տեղաբնակ հայերի համար և հիմք է տալիս նրանց ճանաչելիության աստիճանը բարձրացնելու համար։
Լրահոս
0