00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչի՞ պակաս ունեք». թե ինչպես Ստալինն օգնեց Գոհար Գասպարյանին և մյուս հայտնի հայերին

© Sputnik / Василий Малышев / Անցնել մեդիապահոցԳոհար Գասպարյան
Գոհար Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2022
Գոհար Գասպարյան
Բաժանորդագրվել
Դաժան ղեկավարները ոչ միշտ են չարագործներ։ Պատահում է, որ բռնապետի հովանավորությունը մի դեպքում տաղանդներին օգնում է բացահատվել, մեկ այլ դեպքում՝ ճանապարհ հարթել և առաջ գնալ, բայց բարձրագույն անձանց բարեհաճությունն ամեն դեպքում հովանավորյալների համար մի տեսակ «պահապան փաստաթուղթ» է ծառայում։ Ահա երեք պատմություն, որոնք հաստատում են այս վարկածը։

Գոհար Գասպարյան

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցԳոհար Գասպարյան
Оперная певица Гоар Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Գոհար Գասպարյան
Գոհար Գասպարյանը Կահիրեից Երևան տեղափոխվեց 1924 թվականին, երբ Եգիպտոսը դեռ թագավորություն էր։ Դարձավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան մրցանակի դափնեկիր։ Համերգասրահները թնդում էի ծափերից, բոլոր բեմերը բաց էին նրա համար։
Մոգական կոլորատուրային սոպրանոյով երգչուհին «ավելի լավ չի էլ լինում» վիճակում էր, բայց մի խանգարող հանգամանք կար․ ծնողները Կահիրեում էին մնացել, իսկ ծագող աստղն առանց մոր ու հոր չէր կարողանում։ Ոչ մի կերպ։ Սպանես՝ չէր կարողանում։ Այնպես չէ, որ սա ոչ միայն հայերի հետ է պատահում, բայց հայերի հետ՝ ավելի հաճախ։
Այն ժամանակ «ընտանիքի վերամիավորման» ձևաչափը դեռ չկար, բայց հետո ի՞նչ։ Կային ավանդույթները, ընտանիքի պահպանության բնազդը, զավակների կապվածությունը ծնողների հետ․ այս ամենը իրավագիտության ոլորտից չէ, այլ սրտի և հոգու հատվածից։
Չկարողանալով սովորական ճանապարհով հասնել նպատակին` երգչուհին հուսահատ քայլի դիմեց։ Գոռաց․ «Կա՛մ օգնում եք ծնողներիս Երևան տեղափոխել, կա’մ հետ եմ գնում Եգիպտոս»։ ԽՍՀՄ-ից մեկնելու պահը, իհարկե, չափազանցություն էր, բայց մնացած առումներով՝ իսկական վերջնագիր։ Մինչդեռ փաստ է, որ աշխատեց։
Երիտասարդ երգչուհուն խորհուրդ տվեցին մի աշխատասենյակից մյուսը անօգնական վազելու փոխարեն դիմել անձամբ ընկեր Ստալինին։ Հեշտ է ասել, բայց ինչպե՞ս։
Օգնեց մեկ այլ հայտնի օպերային երգչուհի, վոկալի լեգենդ և նույնպես ժողովրդական արտիստ Վալերիա Բարսովան։
Առաջնորդի հետ հանդիպում կազմակերպելը վեր էր նաև նրա ուժերից, և Բարսովան կարողացավ հանդիպում կազմակերպել Անաստաս Միկոյանի հետ, որը կարևոր դեր ուներ բարձրագույն ղեկավարության շարքում, և Ստալինի մահից մեկ տարի առաջ՝ 1952-ին, Գոհար Գասպարյանն արդեն Մոսկվայում էր։
Լրագրող Արմինե Մելիք-Իսրայելյանը մեջբերում է անձամբ երգչուհու պատմածը․
««Նստի՛ր, աղջիկս»,- ասաց Ստալինը՝ ցույց տալով աթոռը (ես փոքրահասակ էի և իրոք աղջնակի էի նման)։
«Ուզում ես ծնողներիդ քեզ մոտ բերե՞լ։ Երևում է` լավ աղջիկ ես, եթե ուզում ես ծնողներիդ հետ ապրել,- ասաց Իոսիֆ Վիսարիոնովիչը՝ դիմումը ստորագրելով և, արդեն առանց ինձ նայելու, թուղթը փոխանցեց Գրոմիկոյին ու կարգադրեց,– հեռագիր ուղարկե՛ք Եգիպտոս»։ Ես ժպտալով ոտքի կանգնեցի, շնորհակալություն հայտնեցի Ստալինին, նա նույնպես ժպտաց և գլխով հրաժեշտ տվեց։
Գրոմիկոն արագ-արագ ինձ դուրս բերեց աշխատասենյակից և հազիվ լսելի շշնջաց․ «Արա՛գ քայլեք, Գոհար Միխայլովնա, Ստալինը կարող է փոշմանել․․․»
Ծնողները կարողացան ժամանել Ստալինի մահվան օրը։

Սերգո Համբարձումյան

© Энциклопедия фонда «Хайазг»Սերգո Համբարձումյան
Серго Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Սերգո Համբարձումյան
Դժվար է որոշել, թե ով է ամենախելացին, բայց թե ով է ամենաուժեղը՝ հեշտ է։ 1936 թվականին ամենաուժեղը դարձավ գերմանացի Յոզեֆ Մանգերը՝ զուսպ բնավորությամբ, իսկական արիացի, հիանալի մարզիկ։
Կարճ՝ սպորտի և քաղաքականության մասին։ Նույն տարում ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը խորհրդային մարզիկների առջև խնդիր դրեց գերազանցել Մանգերի ռեկորդը և Ստալինի երկիրը առաջավոր դիրքեր դուրս բերել։ ԽՍՀՄ ղեկավարության (կարդա՝ Ստալինի) առաջադրանքը հանձնարարեցին Սերգո Համբարձումյանին։ Երկու տարի անց նա կատարեց հանձնարարությունը և այդ պահից դարձավ Ստալինի սիրելի ծանրամարտիկը։
Որտեղի՞ց հայտնվեց Համբարձումյանը։ Հայաստանից, որտեղ 1930 թվականին որպես մեխանիկ էր աշխատում Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, աչքի էր ընկնում անսովոր ուժով և ծանր ատլետիկայով էր զբաղվում։ Ռեկորդները՝ հանրապետական, համամիութենական, համաշխարհային, եկան իրար հետևից, և երբ որոշվում էր «ո՞վ է գնալու Յոզեֆ Մանգերի դեմ» հարցը, կասկած չկար՝ միայն Սերգոն։
ԽՍՀՄ ժողովրդական մարզիչ Սուրեն Բաղդասարովը հիշում է, որ Սերգոյի հետ մարզական հավաքների էր, երբ վերջինիս կանչեցին Մոսկվա։ Մի քանի օր անց Սերգոն պատմեց․

«Ինձ տարան Ստալինի աշխատասենյակ, ասացին` մտե՛ք, ընկեր Ստալինը սպասում է ձեզ» (ճիշտ ինչպես Գոհար Գասպարյանի դեպքում. Ս․Բ․)։ Ես մտա երկար աշխատասենյակ, մյուս ծայրում նստած էր ընկեր Ստալինը։ Նա ոտքի կանգնեց, և ես մի քիչ արագացրի քայլերս, որ արագ հասնեմ առաջնորդին։ Այդ պահին Ստալինը քմծիծաղով ասաց․ «Կամաց, կացո՛, գետինը կջարդես»։ Հետո ամուր սեղմեց ձեռքս և առաջարկեց նստել բազկաթոռին։ Ինքն էլ նստեց իմ դիմաց, հարցրեց․ «Ընկեր Համբարձումյան, ինչի՞ պակաս ունեք, որպեսզի գերազանցեք այդ Ֆաշիստ Մանգերի ռեկորդը»։ Ես ասացի․ «Ուտելիքի, ընկեր Ստալին»։

Ստալինը հրամայեց Հայաստան ուղարկել այն ժամանակվա լավագույն մարզչին՝ լատիշ Յան Սպարրեին, նրանց ապահովել օրապահիկով, բոլոր մարզասարքերով ու սարքավորումներով։
Անցավ մեկ տարի։ Աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդը գերազանցված էր 7,5 կիլոգրամով։ Համբարձումյանն իր խոսքը պահեց, բուրժուական ծանրամարտիկի ռեկորդն իջավ։ «Աշխարհի ամենաուժեղ մարդը հիմա մեր Սերգոն է»,- գրեց «Красный спорт» թերթը։
Կյանքի վերջին տարիներին Համբարձումյանը տաքսի էր քշում, այնուհետև նրան վստահեցին «Մասիս» ռեստորանին կից խորտկարանի վարիչի պաշտոնը։ Համովագույն (կարող եմ հաստատել) քյաբաբը փորձելու շատ երևանցիներ էին գալիս, այդ թվում՝ Սոցիալիստական սեփականության հափշտակության դեմ պայքարի բաժնի և մյուս խիստ վերահսկողության մարմինների աշխատակիցները։ Ուտում էին, շնորհակալություն հայտնում և խաղաղությամբ հեռանում։

Ջիվան Գասպարյան

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցՋիվան Գասպարյան
Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Ջիվան Գասպարյան
Ահա և երրորդ պատմությունը Գոհարի ազգանվանակից Ջիվան Գասպարյանի մասին։
Ջիվանին կարելի է համեմատել Շառլ Ազնավուրի հետ։ Ասում ենք Շառլ, հասկանում ենք Ազնավուր, ասում ենք Ջիվան, իսկույն հասկանում ենք, թե ում մասին է խոսքը։ Տաղանդ՝ այո՛, նպատակասլացություն՝ այո՛, բայց նաև բախտ։
1948 թվականին Գասպարյանը ինքնագործ անսամբլի կազմում ելույթ էր ունենում Մոսկվայում ԽՍՀՄ հանրապետությունների արվեստի վարպետների ստուգատեսում։ Մեծ թատրոնի դահլիճում նստած էր Ստալինը։
«Առաջնորդը նստած էր օթյակում, ծխում էր։ Իսկ այնտեղ օթյակը բեմից երեք մետր է բարձր,-հիշում էր Ջիվանը,- հետո ինձ իր մոտ կանչեց։ Շնորհավորեց ելույթի առթիվ և նվիրեց իր «Պոբեդա» ժամացույցը։ Ճիշտ է` հետո մենք տղերքի հետ այն վաճառեցինք և գարեջուր ու կարկանդակներ գնեցինք»։
Այսքանը։ Երաժիշտն այլևս երբեք Ստալինին չհանդիպեց, սակայն Մեծ թատրոնի կառավարական օթյակում կայացած կարճ զրույցն ու առաջնորդի նվիրած «Պոբեդա» ժամացույցը նրա անցաթուղթը դարձան դեպի մեծ արվեստ։
Անսպասելիներից։ Ջիվան Գասպարյանը բարձրագույն տնտեսագիտական կրթություն ուներ։ թե դա նրա ինչին էր պետք, չեմ կարող ասել։ Կարող եմ ենթադրել` որպեսզի եթե ինչ-որ բան պատահի, ստիպված չլինի տաքսի վարելով հաց վաստակել, ինչպես Համբարձումյան Սերգոյի դեպքում ստացվեց։ Ջիվանը անցյալ տարի մահացավ, դուդուկ նվագում էր գրեթե մինչև 93 տարեկանը։
Անհրաժեշտ պարզաբանում։ Սկսնակ տաղանդներին հովանավորելը չէր խանգարում, որ Ստալինը դատի, բանտարկի ու գնդակահարի մարդկանց, անկախ նրանից՝ հայեր էին, ռուսներ, թե մոլդովացիները։ Ստեղծագործական մասնագիտության տեր որոշ երիտասարդների նկատմամբ Ստալինի բարեհաճությունը կարելի է դիտարկել նաև որպես բռնապետի քմահաճույք, բայց ինչ էլ լինի՝ դա նրանց օգնում էր գտնել իրենց և վարպետ դառնալ։ Այսօր աշխարհի ուժեղների կողմից նման պաշտպանությունը հովանավորչություն կանվանեին։ Թող այդպես լինի։ Ամենակարևորը, որ տաղանդներին օգնեն։ Անտաղանդները իրենք էլ կգտնեն ճանապարհը։
Լրահոս
0