https://arm.sputniknews.ru/20220904/hh-aatsn-petakan-davatshanutjan-hodvatsvov-meghadroghneri-tivy-chi-bacahajtum-47737177.html
ՀՀ ԱԱԾ–ն պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների թիվը չի բացահայտում
ՀՀ ԱԱԾ–ն պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների թիվը չի բացահայտում
Sputnik Արմենիա
Ազգային անվտանգության ծառայությունը համարում է, որ այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, մինչդեռ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն այն մասամբ... 04.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-04T14:21+0400
2022-09-04T14:21+0400
2022-09-04T14:23+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
պետական դավաճանություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39327946_0:52:1100:671_1920x0_80_0_0_8df23ed1c75f6c32cb47ce1d7dea9d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման չի բացահայտել պետական դավաճանության մեջ մեղադրվողների թիվը։Մենք խնդրել էինք ԱԱԾ–ին տվյալներ ներկայացնել, թե որքան մարդ է որպես մեղադրյալ (կամ կասկածյալի կարգավիճակով) ներգրավվել պետական դավաճանության և լրտեսության փաստով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո քրեական վարույթների շրջանակում։Մենք հետաքրքրվել էինք նաև, թե որքան մարդու նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել կամ որոշում կայացվել` այն չսկսելու վերաբերյալ։Եվ դա այն դեպքում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 11-ին հայտնել էր, որ պետական դավաճանության փաստով (2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր) ԱԱԾ–ի Քննչական դեպարտամենտում 10 քրեական գործ է ուսումնասիրվում, որպես մեղադրյալ ներգրավված է 43 անձ, որից 10-ը կալանքի տակ են։ Եվս 3 քրեական գործ, որոնք առնչվում են 12 անձանց, արդեն իսկ դատարան են ուղարկվել, 11 մեղադրյալ կալանավորված է։Հարցումն ուղարկվել է և պատասխանը ստացվել օգոստոսի առաջին կեսին։Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 1-ին առաջարկել էր պետական դավաճանության համար սահմանել ամենախիստ պատիժը։ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այդ առաջարկը ոչ նպատակահարմար է անվանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39327946_285:60:1100:671_1920x0_80_0_0_f68d94b27aa66ff7535217b11bd6d60c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պետական դավաճանություն, հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պետական դավաճանություն, հայաստան
ՀՀ ԱԱԾ–ն պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների թիվը չի բացահայտում
14:21 04.09.2022 (Թարմացված է: 14:23 04.09.2022) Ազգային անվտանգության ծառայությունը համարում է, որ այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, մինչդեռ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն այն մասամբ հրապարակել էր։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցման չի բացահայտել պետական դավաճանության մեջ մեղադրվողների թիվը։
Մենք խնդրել էինք ԱԱԾ–ին տվյալներ ներկայացնել, թե որքան մարդ է որպես մեղադրյալ (կամ կասկածյալի կարգավիճակով) ներգրավվել պետական դավաճանության և լրտեսության փաստով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո քրեական վարույթների շրջանակում։
Մենք հետաքրքրվել էինք նաև, թե որքան մարդու նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել կամ որոշում կայացվել` այն չսկսելու վերաբերյալ։
«Պահանջված տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի` հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով դրանք տրամադրման ենթակա չեն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Եվ դա այն դեպքում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 11-ին հայտնել էր, որ պետական դավաճանության փաստով (2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր) ԱԱԾ–ի Քննչական դեպարտամենտում 10 քրեական գործ է ուսումնասիրվում, որպես մեղադրյալ ներգրավված է 43 անձ, որից 10-ը կալանքի տակ են։ Եվս 3 քրեական գործ, որոնք առնչվում են 12 անձանց, արդեն իսկ դատարան են ուղարկվել, 11 մեղադրյալ կալանավորված է։
Հարցումն ուղարկվել է և պատասխանը ստացվել օգոստոսի առաջին կեսին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն
այդ առաջարկը ոչ նպատակահարմար է անվանել։