00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ւմ հետ կհամագործակցի Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը. Խաժակյանը փակագծեր է բացում

ԼՀԿ–ի ու նրա նախագահի նկատմամբ ամենօրյա ռեժիմով իրականացվում է հակաքարոզչություն
Բաժանորդագրվել
«Լույս» խմբակցության ղեկավարն իրենց քննադատողներին հորդորում է նախորդ ընտրություններից հետո նայել սեփական վարկանիշին, հետո նոր քննադատել մյուսներին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) դեռ չի որոշել` Երևանի ավագանու ընտրություններին միայնակ կմասնակցի, թե դաշինքով։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը որոշելու համար դեռ ժամանակ կա։
Այսօր հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, և կուսակցության ցուցակը գլխավորելու է Խաժակյանը:

«Դեռ մեկ տարի ունենք ավելի կոնկրետ պատասխանելու համար այն հարցին, թե գալիք ընտրություններին ավելի նպատակահարմար է մասնակցել միայնա՞կ, թե՞ դաշինքով»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե խորհրդարանական վերջին ընտրություններում ԼՀԿ-ի ձախողումը կարո՞ղ է արդյոք բացասաբար ազդել նաև Երևանի ավագանու ընտրությունների վրա, Խաժակյանն ընդգծեց, որ քաղաքային ընտրություններն առնչվում են Երևանի զարգացմանն ու բարգավաճմանը, մարդկանց ընտրությունն ու դիտանկյունն այդ առումով էականորեն տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։
«Մյուս կողմից քաղաքական դաշտն արդեն իսկ փոփոխվել է, և այն ընդդիմադիր ուժերը, որոնք ստացել են ժողովրդի քվեն, այլևս ամբողջությամբ չեն ներկայացնում այդ ժողովրդի կարծիքը, քանի որ շուրջ 300 հազար քվե ստացած երկու քաղաքական ուժերի հանրահավաքներում ներգրավվում է ընտրազանգվածի փոքր հատվածը։ Մենք չենք շտապում, շարունակում ենք հետևողականորեն աշխատել ու մարդկանց ասել, որ մայրաքաղաքում դեռ անելիք կա»,- ասաց Խաժակյանը։
«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին
Նրա խոսքով` ԼՀԿ-ի ու նրա նախագահ Էդմոն Մարուքյանի նկատմամբ ամենօրյա ռեժիմով իրականացվում է հակաքարոզչություն այն ուժերի կողմից, որոնք խորհրդարանում փոխարինելով «Լուսավոր Հայաստանին»` այդպես էլ չհանդարտվեցին։
«Բայցևայնպես այդ ուժերի քննադատությունը մեզ չի անհանգստացնում, որովհետև իրենց սպառած մարդկանց խոսքից ոչինչ չի փոխվելու»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։
Հետաքրքրվեցինք` ԼՀԿ առաջնորդի և գործող իշխանության սերտ համագործակցությունը չի՞ ազդի արդյոք կուսակցության իմիջի և գալիք ընտրությունների արդյունքների վրա։

«ԼՀԿ-ն չի եղել այնպիսի մարգինալ ուժ, որը մերժել է համագործակցությունը մյուսների հետ, բայց ակնհայտ է մի բան, որ այն ուժերը, որոնց հետ ԼՀԿ-ն երբևէ ունեցել է սկզբունքային, արժեհամակարգային տարաձայնություններ, նրանց հետ չի համագործակցել և ապագայում էլ նման բան չի անի»,- պատասխանեց Խաժակյանը։

Նա հիշեցրեց, որ ԼՀԿ-ն ՔՊ-ի հետ դաշինք կազմել է դեռ 2017 թվականին, իսկ 2018-ին ԱԺ-ում ստանալով ընդդիմադիր մանդատ` գործել է դրա շրջանակում։ Ըստ նրա` եթե իրենք տեսնում են որևէ ոլորտում պետության զարգացման համար ներդրում կատարելու հեռանկար, և դա պահանջում է համագործակցություն, ապա իրենք գնում են այդ քայլին։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն իրենց քննադատողներին պարզապես հորդորեց նախորդ ընտրություններից հետո նայել սեփական վարկանիշին, նոր հետո քննադատել մյուսներին։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի աշնանը։
Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են երկու փուլով։ Սկզբում քաղաքի բնակիչները քվեարկում են այն կուսակցությունների օգտին, որոնք առաջադրում են իրենց ցուցակները։ Հետո 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները ձևավորում են ավագանի, որը քվեարկում է կուսակցությունից առաջադրված թեկնածուների օգտին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի սեպտեմբերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց
Լրահոս
0