https://arm.sputniknews.ru/20220903/tbilisium-chegharkvel-en-galkini-meladzei-ev-makarevichi-hamergnery-47723004.html
Թբիլիսիում չեղարկվել են Գալկինի, Մելաձեի և Մակարևիչի համերգները
Թբիլիսիում չեղարկվել են Գալկինի, Մելաձեի և Մակարևիչի համերգները
Sputnik Արմենիա
Հազարավոր տոմսեր են վաճառվել, բայց կազմակերպիչներին ասել են, որ համերգների անցկացումը հնարավոր չէ։ 03.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-03T15:55+0400
2022-09-03T15:55+0400
2022-09-03T15:55+0400
վրաստանի հանրապետություն
թբիլիսի
համերգ
վալերի մելաձե
մաքսիմ գալկին
անդրեյ մակարևիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/1894/74/18947471_0:84:1601:984_1920x0_80_0_0_8ecb5bb153fb09862851b7d94c4973f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թբիլիսիում չեղարկվել են արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տոմսերի վաճառքի ծառայությամբ զբաղվող Biletebi.ge ծառայությանը, որը բաց նամակ է հղել Վրաստանի մշակույթի նախարարությանը։Արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում։«Օրերս հայտնի դարձավ, որ, չնայած հազարավոր տոմսերի վաճառքին, երեք համերգների կազմակերպիչներին մերժել են միջոցառման անցկացումը տվյալ դահլիճում։ Պաշտոնական պատճառը վերանորոգման աշխատանքներ են։ Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է եկամուտներից և իր հեղինակությունը վնասելու քայլեր է անում։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական համատեքստում»,– ասված է հայտարարության մեջ։Նշվում է, որ չեղարկում են այն արտիստների ելույթները, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինային և որոնց աջակցում են ուկրաինացիները։ Ընկերությունը համոզված է, որ այս չեղարկումը միակը չի լինի։
վրաստանի հանրապետություն
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1894/74/18947471_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b622140cea7a387187c2466668e0a020.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, թբիլիսի, համերգ, վալերի մելաձե, մաքսիմ գալկին, անդրեյ մակարևիչ
վրաստանի հանրապետություն, թբիլիսի, համերգ, վալերի մելաձե, մաքսիմ գալկին, անդրեյ մակարևիչ
Թբիլիսիում չեղարկվել են Գալկինի, Մելաձեի և Մակարևիչի համերգները
Հազարավոր տոմսեր են վաճառվել, բայց կազմակերպիչներին ասել են, որ համերգների անցկացումը հնարավոր չէ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թբիլիսիում չեղարկվել են արտիստներ
Մաքսիմ Գալկինի,
Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով տոմսերի վաճառքի ծառայությամբ զբաղվող Biletebi.ge ծառայությանը, որը բաց նամակ է հղել Վրաստանի մշակույթի նախարարությանը։
Արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում։
«Օրերս հայտնի դարձավ, որ, չնայած հազարավոր տոմսերի վաճառքին, երեք համերգների կազմակերպիչներին մերժել են միջոցառման անցկացումը տվյալ դահլիճում։ Պաշտոնական պատճառը վերանորոգման աշխատանքներ են։ Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է եկամուտներից և իր հեղինակությունը վնասելու քայլեր է անում։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական համատեքստում»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ չեղարկում են այն արտիստների ելույթները, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինային և որոնց աջակցում են ուկրաինացիները։ Ընկերությունը համոզված է, որ այս չեղարկումը միակը չի լինի։