https://arm.sputniknews.ru/20220903/levvon-arvonjany-kpajqari-karlseni-het-meknarkel-e-grand-chess-tour-i-hingervord-puly-47714780.html
Լևոն Արոնյանը կպայքարի Կարլսենի հետ. մեկնարկել է «Grand Chess Tour»-ի հինգերորդ փուլը
Լևոն Արոնյանը կպայքարի Կարլսենի հետ. մեկնարկել է «Grand Chess Tour»-ի հինգերորդ փուլը
Sputnik Արմենիա
Առաջին տուրում ԱՄՆ–ն ներկայացնող հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել Հանս Նեմանի հետ 03.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-03T12:16+0400
2022-09-03T12:16+0400
2022-09-03T12:31+0400
շախմատ
լևոն արոնյան
ամն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28593334_0:340:2048:1492_1920x0_80_0_0_de8b07d1ccb2c222c8c98fbbe9611d1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը սկսել է պայքարը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour» շարքի հինգերորդ փուլում։Առաջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել Հանս Նեմանի հետ: Երկրորդ տուրում, որը տեղի կունենա այսօր երեկոյան, Արոնյանն ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որն առաջին տուրում հաղթել է Յան Նեպոմնյաշչիին։Կարլսենն ասել է` ինչու է հրաժարվել Նեպոմնյաշչիի հետ խաղիցՆշենք, որ բացի Լևոն Արոնյանից, հինգերորդ փուլում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար, հաղթողը կստանա 100 000 դոլար:Լևոն Արոնյանը «Meltwater Champions Chess Tour»-ում զբաղեցրել է 6-րդ տեղը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28593334_0:175:2048:1712_1920x0_80_0_0_cf3afd21fa14b8f1361721c62f88717c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, լևոն արոնյան, ամն, սպորտ
շախմատ, լևոն արոնյան, ամն, սպորտ
Լևոն Արոնյանը կպայքարի Կարլսենի հետ. մեկնարկել է «Grand Chess Tour»-ի հինգերորդ փուլը
12:16 03.09.2022 (Թարմացված է: 12:31 03.09.2022) Առաջին տուրում ԱՄՆ–ն ներկայացնող հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել Հանս Նեմանի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը սկսել է պայքարը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour» շարքի հինգերորդ փուլում։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել Հանս Նեմանի հետ: Երկրորդ տուրում, որը տեղի կունենա այսօր երեկոյան, Արոնյանն ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որն առաջին տուրում հաղթել է Յան Նեպոմնյաշչիին։
Նշենք, որ բացի Լևոն Արոնյանից, հինգերորդ փուլում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար, հաղթողը կստանա 100 000 դոլար: