00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են «պղտորվել» Արաքսի ջրերը. Հայաստանը` էկոլոգիական ու միջպետական խնդիրների արանքում

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արաքսի ավազանում գործող 34 ավազահանքերից միայն 13-ն է օրինական։ Իսկ գետի հունի փոփոխությունը կարող է նաև սահմանային խնդիրներ առաջացնել։
Արաքս գետի ջրերը բնական հուն վերադարձնելու և գետի հունն ամրացնելու աշխատանքներն այս պահին դեռ նախագծահաշվարկային փուլում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։
«Նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել է 22 380 000 դրամ։ Դրանց ձեռքբերման նպատակով Ջրային կոմիտեի ու «Արմստրոյ» ՍՊԸ-ի միջև 2022թ-ի մայիսի 24-ին կնքված գնման պայմանագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են»,- հայտնում են նախարարությունից։
Դատելով կայքում հրապարակված հիշյալ պայմանագրից` Արաքսի հունի վերականգնման աշխատանքները դեռ շուտ չեն մեկնարկի, քանի որ նախագծերի կազմման ու ծախսերի հաշվարկման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբերի 15-ն է։ Սա նշանակում է, որ բուն շինարարական, հողային աշխատանքները, ենթադրաբար, կսկսվեն արդեն հաջորդ տարի, լավագույն դեպքում` գարնանային հեղեղումների սեզոնի ավարտից հետո։
Նշենք նաև, որ թեև «Արմստրոյ» ընկերության հետ գնման պայմանագիրը կնքվել է մայիսին, բայց պայմանագրով նախատեսված գումարը կառավարությունը բյուջեից հատկացրել է հունիսի 30-ի նիստում ընդունած որոշմամբ։
Հենց այս որոշման նախագծի հիմնավորման մեջ էր, որ պետական մակարդակով առաջին անգամ բարձրաձայնվեց Արաքսի հովտում առաջացած խնդրի ու դրա առաջացման պատճառների մասին։
Նախագիծը մշակած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշում է, որ Արաքսի հովտում գործող ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետը Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում փոխել է իր նախկին հունը և այժմ հոսում է Հրազդան գետի հունով:
Որոշման մեջ նաև հիշեցվում է, որ հայ-թուրքական սահմանի դեմարկացիոն գիծն անցնում է Արաքսի կենտրոնով, ուստի նախարարությունում չեն թաքցնում, որ գետի հունի փոփոխությունը կարող է նաև սահմանային խնդիրներ առաջացնել։
Պաշտոնական տվյալներով՝ Արաքսի նախկին ու ներկայիս հուների միջև 400 հա մակերեսով տարածք է առաջացել։
Բացի այդ, Հրազդանի հունով Արաքսի ջրերի հոսելու հետևանքով Հրազդանի ձախ ափը վտանգավոր է դարձել, հեղեղների ժամանակ այստեղ տեղի են ունենում փլուզումներ, որոնց հետևանքով կարող են ողողվել անգամ սահմանային կառույցները։
Հենց այս բոլոր խնդիրներից խուսափելու համար կառավարությունը որոշել է վերականգնել Արաքս գետի նախկին հունը` վերանորոգելով մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ փլուզված հողապատնեշը։
Արաքսի բնապահպանական ու դրա հետևանքով հնարավոր քաղաքական խնդիրը նոր չէ։ Այն, ըստ ՇՄ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, 10-15 տարվա վաղեմություն ունի, պարզապես այդ մասին նախկինում չի խոսվել։
Գայանե Գաբրիելյանը հաստատեց նաև` խնդրի առաջացման պատճառը տասնամյակներ շարունակ Արաքսի հովտում անվերահսկելիորեն շահագործված ավազահանքերն են։ Գետի ափերից հանված ավազի ու առաջացած փոխվածքների հետևանքով ջուրը դուրս է եկել հունից, ու գետի հունը փոխվել է։
«Կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի, որը տանը ավազ ու ջուր ունի, կարող է փորձարկել ու տեսնել արդյունքը, թե ինչ կլինի, եթե ավազի շերտերի արանքում ջուր լցնենք ու հետո տեղաշարժենք ավազի մի մասը։ Իհարկե, ջուրը կփոխի իր ուղին ու դուրս կհոսի»,- ասաց Գաբրիելյանը։
Իսկ իրական գետի ու դրա հունը կազմող ավազի հետ տարիներ շարունակ կատարված «փորձարկումների» հետևանքները, Գաբրիելյանի խոսքով, անհամեմատ ավելի լուրջ են։
«Միջազգային համաձայնագրերը, որոնցով ամրագրվում են երկրների միջև սահմանագծերը, կարող են ենթարկվել որոշակի փոփոխության»,- ասաց Գաբրիելյանը` միաժամանակ նշելով, որ ինքը չէ այն անձը, որը պատասխանատվություն է կրում այդ գործընթացի համար, հետևաբար և չի կարող պատասխանել խնդրի շուրջ բոլոր հարցերին։
Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, Գայանե Գաբրիելյանի դիտարկմամբ, Արաքսի հովտի մեր հարևանների հետ համագործակցությունը հիմնականում հաջողվում է Իրանի հետ։
«Հուլիսի 17-ին փոխվարչապետների մակարդակով կնքեցինք փաստաթուղթ, որը մեր երկու երկրների միջև 17-րդ համաձայնությունն էր Արաքս գետը համատեղ օգտագործելու մասին։ Դրա հետ կապված կան որոշակի խնդիրներ` ՀՀ-ի ու Իրանի տարածքներում շահագործվող հանքերի և գործունեության այլ տեսակների արդյունքում գետն աղտոտող միջավայրի հետ կապված, որն այս պահի դրությամբ բացարձակ լուծված հարց է, և երկու երկրներն էլ պահպանում են այդ համատեղ ստորագրված փաստաթղթի կետերը»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք Արաքսի շուրջ առաջացած խնդիրն ու հունի վերականգնման հարցը քննարկվե՞լ են Իրանի ու Թուրքիայի հետ, ո՛չ շրջակա միջավայրի, ո՛չ էլ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններից չպատասխանեցին` ասելով, որ խնդիրը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։

Դրա փոխարեն մեզ հաջողվեց պարզել, որ առնվազն 2020-22թթ-ին Արաքսի ավազանում` Արարատի ու Արմավիրի մարզերում, առնվազն 34 ավազահանք է գործել, որոնցից 13-ը` օրինական, 21-ը` ապօրինի։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից ի պատասխան մեր հարցմանը հայտնեցին, որ Արաքս գետի ավազանում սահմանված կարգով տրամադրվել է ընդերքօգտագործման 13 իրավունք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ տեղեկացանք, որ 2020-2022 թվականների ընթացքում Արաքսի հովտում (Արարատի ու Արմավիրի մարզերի տարածքում) իրականացված վերահսկողական կանխարգելիչ աշխատանքների շրջանակում արձանագրվել է ապօրինի հանքարդյունահանման 21 դեպք։
«Հաշվի առնելով, որ ապօրինի հանքարդյունահանումը համարվում է քրեորեն հետապնդելի արարք, ուստի նյութերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին»,- հայտնեցին տեսչական մարմնից։
Նշենք, որ բացահայտված ապօրինի հանքատերերի նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվել հենց այն հիմքով, որ հայտնաբերված խախտումները քրեական պատասխանատվության ենթակա արարքներ են։
Լրահոս
0