00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե բուհերը Երևանից տեղափոխեն Աշտարակ. փորձագետի կարծիք

Բուհերը տեղափոխելու են մի տեղ, ուր չկան համապատասխան ենթակառուցվածքներ ու պայմաններ
Բաժանորդագրվել
Ատոմ Մխիթարյանը համոզված է` գեղեցիկ շենք ու բարեկարգ լսարաններ ունենալը կրթության որակ չի ապահովի։
Գիտական ներուժը չի բարելավվի, եթե բուհերը զուտ մեխանիկորեն խոշորացվեն ու տեղափոխվեն Երևանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ գործադիր իշխանությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի, որոնք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին և ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։
«Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը լավն է, բայց այն մեթոդը, որն ընդունվել է բուհերն օպտիմալացնելու անվան տակ միավորելու և դրանք մեխանիկորեն Երևանից դուրս տեղափոխելու նպատակով, իհարկե աղավաղում է ամբողջ գաղափարը: Բուհերը տեղափոխելու են մի տեղ, ուր չկան համապատասխան ենթակառուցվածքներ ու պայմաններ, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը նույնպես պատրաստ չեն դրան։ Այս պահին Երևանում գործում է 16 բուհ։ Եթե խոսվում է առավելագույնը ութ բուհի մասին, նշանակում է` յուրաքանչյուր զույգ բուհերը պետք է միավորվեն, սակայն միավորման եղանակների մասին դեռ ոչինչ հայտնի չէ»,– նշեց կրթական հարցերի փորձագետը։
Մխիթարյանը ասպիրատուրան ավարտել է Աշտարակում տեղակայված ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։ Նա հիշեցրեց, որ այդ քաղաքում դեռ խորհրդային տարիներին կային կողք կողքի գործող մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք ունեին տեխնոլոգիական ուղղվածություն և այսօր էլ դրանք բարձր վարկանիշ ունեցող միջազգային պարբերականներում տպագրվող հոդվածների համաձայն` տակավին գրավում են բարձր տեղեր։
«Թեևս կարելի է դրանց հիմքի վրա Աշտարակում ստեղծել տեխնոլոգիական համալսարան, ավելացնել մագիստրատուրան, և կունենանք այն, ինչի մասին երազում ենք, սակայն բուհերի զուտ մեխանիկական տեղափոխումը լավ գաղափար չէ»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով կփոխվի կրթության որակը, եթե բուհերը տեղափոխվեն Աշտարակ, Մխիթարյանն ընդգծեց, որ ընդունելության վերջին քննություններն ի ցույց դրեցին կրթության աղետալի վիճակը. բուհերում տեղերի 60 տոկոսը մնացին թափուր, ինչը պայմանավորված է ժողովրդագրական և կրթության որակական անկումային ցուցանիշներով։
«Եթե վերցնենք ընդունելության քննություններ հանձնած շրջանավարտների միջին գնահատականը, կստացվի, որ 50 տոկոսից ավելին բացասական գնահատական ստացավ, ինչը վկայում է, որ կրթության որակն էապես ընկել է։ Իսկ թե որքանով կնպաստեն ակադեմիական քաղաքի հիմնումն ու բուհերի խոշորացումն իրավիճակը շտկելու առումով, պետք է նշել, որ դրանց միջև որևէ կապ չկա»,– պնդեց Մխիթարյանը։
Նրա համոզմամբ` գեղեցիկ շենք ու բարեկարգ լսարաններ ունենալը կրթության որակ չի ապահովում։ Որակն առաջին հերթին պայմանավորված է ուսանողության առկայությամբ, կրթական գործընթացն ապահովող պրոֆեսորադասախոսական անձնակազմի առկայությամբ, միջազգայնացման մակարդակի, գիտական մշակումների ու հետազոտությունների առկայությամբ, որոնց հետևում կանգնած են մասնագիտական բարձրակարգ ամսագրերում հոդվածներ տպագրող գիտնականները։
«Աննախադեպ պայմաններով դպրոցական վարկեր». ծնողների արձագանքն ու մասնագետի դիտարկումը
Լրահոս
0