https://arm.sputniknews.ru/20220902/mvoskvaji-oreri-shrjanakum-erevanum-kanckacven-shakhmati-ev-hvokeji-mrcasharer-47640632.html
Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր
Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր
Sputnik Արմենիա
Իսահակյանի անվան գրադարանում կկայանա դասախոսությունների շարք, Մոսկվայի տանը ռուսական խոհանոցի փառատոն կանցկացվի: Տեղի կունենան նաև սուսերամարտի մրցումներ (որին... 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T13:36+0400
2022-09-02T13:36+0400
2022-09-02T13:39+0400
հայաստան
շախմատ
հոկեյ
սուսերամարտ
«մոսկվայի տուն»
յանա եգորյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2033/83/20338323_0:85:1600:985_1920x0_80_0_0_9a53aec60b6c41997999a61fcc5304be.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր: «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Մոսկվայի տուն» մշակութային և գործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:Ռուսաստանի մայրաքաղաքի հիմնադրման 875-ամյակի կապակցությամբ Հայաստանի դպրոցներում Մոսկվայի անկյուններ կբացվեն, առաջինը` սեպտեմբերի 5-ին Պուշկինի անվան դպրոցում, այնուհետև՝ հանրապետության այլ դպրոցներում։ Իսահակյանի անվան գրադարանում Ռուսաստանի և Մոսկվայի մասին դասախոսությունների շարք կկայանա: Իսկ սեպտեմբերի 10-ին` ժամը 17-ին, Մոսկվայի տանը կբացվի Ռուսական աշխարհագրական ընկերության լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքին:Հայաստանը և Ռուսաստանը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրելՍեպտեմբերի 15-ին Երևանի Իսահակյանի անվան գրադարանի Ռուսական կենտրոնում (Տիգրան Մեծի պողոտա) կներկայացվի «Հրեշը և կոնֆետը» մանկական գիրքը, որի հեղինակը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն է։Միջոցառումների շրջանակում «Մոսկվայի տան» բեմում հանդես կգան նաև Հայաստանի մարզերի ստեղծագործական կոլեկտիվները:«Սեպտեմբերի 12-ին Հրազդան քաղաքում մենք կբացենք թվով 8-րդ ռուսական կենտրոնը, որտեղ, ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ ենք անցկացնելու»,-հայտնեց Կարապետյանը:Նախատեսվում է նաև ռուսական խոհանոցի փառատոն անցկացնել «Մոսկվայի տանը»։Տեղի կունենան նաև մի քանի մարզական միջոցառումներ։ Սուսերամարտի մանկապատանեկան մրցաշարի շրջանակում Հայաստան կժամանի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը:Ծրագրում են նաև հոկեյի մրցաշար անցկացնել, որին մասնակցելու համար Ռուսաստանից կժամանեն մի քանի սիրողական թիմեր, այդ թվում՝ Մոսկվայի կառավարության թիմը։Կանցկացվեն նաև շախմատի և շաշկու մրցաշարեր, որոնք ավանդական են դարձել։ Միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ շախմատի մրցաշարում հանդես կգան առաջատար հայ խաղացողներ, այդ թվում՝ Հայաստանի շախմատի հավաքականի (որը օլիմպիական վերջին խաղերում երկրորդ տեղն է զբաղեցրել) անդամները։Լպուտյանի խոսքով՝ մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ միջազգային վարպետների և գրոսմայստերների մասնակցությամբ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները հանդես կգան երկրորդ փուլում:Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2033/83/20338323_88:0:1512:1068_1920x0_80_0_0_085e96b3ce5d5c9feb558b5cf9493b22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շախմատ, հոկեյ, սուսերամարտ, «մոսկվայի տուն», յանա եգորյան, ռուսաստան
հայաստան, շախմատ, հոկեյ, սուսերամարտ, «մոսկվայի տուն», յանա եգորյան, ռուսաստան
Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր
13:36 02.09.2022 (Թարմացված է: 13:39 02.09.2022) Իսահակյանի անվան գրադարանում կկայանա դասախոսությունների շարք, Մոսկվայի տանը ռուսական խոհանոցի փառատոն կանցկացվի: Տեղի կունենան նաև սուսերամարտի մրցումներ (որին կմասնակցի Յանա Եգորյանը), շաշկու, շախմատի, հնարավոր է՝ նաև հոկեյի մրցաշարեր։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր: «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Մոսկվայի տուն» մշակութային և գործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Ռուսաստանի մայրաքաղաքի հիմնադրման 875-ամյակի կապակցությամբ Հայաստանի դպրոցներում Մոսկվայի անկյուններ կբացվեն, առաջինը` սեպտեմբերի 5-ին Պուշկինի անվան դպրոցում, այնուհետև՝ հանրապետության այլ դպրոցներում։ Իսահակյանի անվան գրադարանում Ռուսաստանի և Մոսկվայի մասին դասախոսությունների շարք կկայանա: Իսկ սեպտեմբերի 10-ին` ժամը 17-ին, Մոսկվայի տանը կբացվի Ռուսական աշխարհագրական ընկերության լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքին:
Սեպտեմբերի 15-ին Երևանի Իսահակյանի անվան գրադարանի Ռուսական կենտրոնում (Տիգրան Մեծի պողոտա) կներկայացվի «Հրեշը և կոնֆետը» մանկական գիրքը, որի հեղինակը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն է։
Միջոցառումների շրջանակում «Մոսկվայի տան» բեմում հանդես կգան նաև Հայաստանի մարզերի ստեղծագործական կոլեկտիվները:
«Սեպտեմբերի 12-ին Հրազդան քաղաքում մենք կբացենք թվով 8-րդ ռուսական կենտրոնը, որտեղ, ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ ենք անցկացնելու»,-հայտնեց Կարապետյանը:
Նախատեսվում է նաև ռուսական խոհանոցի փառատոն անցկացնել «Մոսկվայի տանը»։
Տեղի կունենան նաև մի քանի մարզական միջոցառումներ։ Սուսերամարտի մանկապատանեկան մրցաշարի շրջանակում Հայաստան կժամանի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը:
Ծրագրում են նաև հոկեյի մրցաշար անցկացնել, որին մասնակցելու համար Ռուսաստանից կժամանեն մի քանի սիրողական թիմեր, այդ թվում՝ Մոսկվայի կառավարության թիմը։
Կանցկացվեն նաև շախմատի և շաշկու մրցաշարեր, որոնք ավանդական են դարձել։ Միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ շախմատի մրցաշարում հանդես կգան առաջատար հայ խաղացողներ, այդ թվում՝ Հայաստանի շախմատի հավաքականի (որը օլիմպիական վերջին խաղերում երկրորդ տեղն է զբաղեցրել) անդամները։
Լպուտյանի խոսքով՝ մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ միջազգային վարպետների և գրոսմայստերների մասնակցությամբ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները հանդես կգան երկրորդ փուլում: