https://arm.sputniknews.ru/20220902/magate-i-ashkhatakicneric-2-y-mshtakan-himunqnervov-kmnan-zapvorvozhiei-atvomakajanum-47646334.html
ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանում
ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանում
Sputnik Արմենիա
Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցները մի քանի օր կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում: 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T14:19+0400
2022-09-02T14:19+0400
2022-09-02T14:20+0400
ռուսաստան
ուկրաինա
զապորոժիե
ատոմակայան
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47570674_0:288:3073:2016_1920x0_80_0_0_26525113c3a85039830808140dfd6a28.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցները մի քանի օրով մնացել են Զապորոժիեի ԱԷԿ-ում, նրանք մասնագիտանում են երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում:«Մենք դա ողջունում ենք, քանի որ միջազգային ներկայությունը կոչված է փարատելու Զապորոժիեի ԱէԿ-ի շուրջ բազմաթիվ շահարկումները», - ասել է Ուլյանովը։Ինչ վերաբերում է այդ աշխատակիցների ազգային պատկանելությանը, ապա ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ տվյալ դեպքում դա երկրորդական նշանակություն ունի։Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել ենԶապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47570674_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9a62f6bcb3fb80892a25f77cfda4e2d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զապորոժիե, ատոմակայան, մագատէ
ռուսաստան, ուկրաինա, զապորոժիե, ատոմակայան, մագատէ
ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանում
14:19 02.09.2022 (Թարմացված է: 14:20 02.09.2022) Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցները մի քանի օր կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցները մի քանի օրով մնացել են Զապորոժիեի ԱԷԿ-ում, նրանք մասնագիտանում են երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում:
«Մենք դա ողջունում ենք, քանի որ միջազգային ներկայությունը կոչված է փարատելու Զապորոժիեի ԱէԿ-ի շուրջ բազմաթիվ շահարկումները», - ասել է Ուլյանովը։
Ինչ վերաբերում է այդ աշխատակիցների ազգային պատկանելությանը, ապա ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ տվյալ դեպքում դա երկրորդական նշանակություն ունի։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին
այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: