https://arm.sputniknews.ru/20220902/khvocvel-e-amerikjan-harm-hrtirnerin-harmarecvats-mig-29-rd-pn-47662360.html
Խոցվել է ամերիկյան HARM հրթիռներին հարմարեցված ՄիԳ-29. ՌԴ ՊՆ
Խոցվել է ամերիկյան HARM հրթիռներին հարմարեցված ՄիԳ-29. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի... 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T17:17+0400
2022-09-02T17:17+0400
2022-09-02T17:18+0400
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_93ada6e15ec9bcfb44a47e5bd1ea65b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Խերսոնի մարզում խոցվել է ուկրաինական երկու Սու-25 գրոհիչ և ամերիկյան հակալոկացիոն HARM հրթիռների կիրառման համար ձևափոխված մեկ ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Նշվում է, որ ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում ԴԺՀ–ում, Խարկովում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում 12 անօդաչու է խոցել։ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանումԳերատեսչության տվյալներով` կիևյան ռեժիմը շարունակում է այս ուղղությամբ առանձին հատվածներում ամրանալու անհաջող փորձերը։ ՌԴ ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին զգալի կորուստներ են պատճառում ուկրաինական զորքերի ստորաբաժանումներին և պահուստներին։ՊՆ–ում հավելել են, որ մեծ կորուստների հետ կապված` 110-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը հրաժարվել է կատարել մարտական առաջադրանքներն ու լքել է դիրքերը։Վարձկանների ներհոսքն Ուկրաինա նվազել է ավելի քան 3,5 անգամ. ՇոյգուՕպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել է ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ, կառավարման 8 կետ, ինչպես նաև 42 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա 134 շրջաններում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
Խոցվել է ամերիկյան HARM հրթիռներին հարմարեցված ՄիԳ-29. ՌԴ ՊՆ
17:17 02.09.2022 (Թարմացված է: 17:18 02.09.2022) Օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ և կառավարման 8 կետ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Խերսոնի մարզում խոցվել է ուկրաինական երկու Սու-25 գրոհիչ և ամերիկյան հակալոկացիոն HARM հրթիռների կիրառման համար ձևափոխված մեկ ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Բացի այդ, որսացել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 14 արկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում ԴԺՀ–ում, Խարկովում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում 12 անօդաչու է խոցել։
Գերատեսչության տվյալներով` կիևյան ռեժիմը շարունակում է այս ուղղությամբ առանձին հատվածներում ամրանալու անհաջող փորձերը։ ՌԴ ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին զգալի կորուստներ են պատճառում ուկրաինական զորքերի ստորաբաժանումներին և պահուստներին։
«Այս ուղղությամբ մարտական գործողությունների մեկ օրում հակառակորդը կորցրել է 13 տանկ, 19 հետևակի մարտական մեքենա, 12 այլ մարտական զրահամեքենա, խոշոր տրամաչափի գնդացիրներով 11 պիկապ և ավելի քան 330 զինծառայող։ Գերի է վերցվել երկու գրոհային»,– ասել են նախարարությունում։
ՊՆ–ում հավելել են, որ մեծ կորուստների հետ կապված` 110-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը հրաժարվել է կատարել մարտական առաջադրանքներն ու լքել է դիրքերը։
Օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել է ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ, կառավարման 8 կետ, ինչպես նաև 42 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա 134 շրջաններում։
«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ խոցվել է 293 ինքնաթիռ, 151 ուղղաթիռ, 1864 անօդաչու, 372 ԶՀՀ, 4711 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 823 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենա, 3364 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5217 միավոր հատուկ մարտական ավտոմոբիլային տեխնիկա», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։