https://arm.sputniknews.ru/20220902/cmah-azatazrkvats-mher-enoqjany-patizhy-kkri-bac-rezhimov-47642858.html
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը պատիժը կկրի բաց ռեժիմով
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը պատիժը կկրի բաց ռեժիմով
Sputnik Արմենիա
Բաց ռեժիմը ենթադրում է, որ դատապարտյալն իրավունք ունի ժամը 08:00-20:00-ն դուրս գալ ՔԿՀ–ից։ 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T13:48+0400
2022-09-02T13:48+0400
2022-09-02T13:48+0400
դատապարտյալ
կալանք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1671/35/16713548_0:0:1600:900_1920x0_80_0_0_b434f8040205d29b32c63b4abd2883c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ, այսինքն` բաց ռեժիմ»,- ասաց ՆավիկյանըՀիշեցնենք` 1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը` Արամ Հարությունյանին։Քրգործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևանի բնակիչ Ենոքյանը, համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածել է Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ երբ նա ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։ Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:Դատաքննության ընթացքում Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա արդեն սպառել է պատժաչափն ու, ըստ որոշ լուրերի, հեռացել է Հայաստանից։ Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1671/35/16713548_202:0:1402:900_1920x0_80_0_0_42f9c47da7829ab537776bb40b5eb86a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատապարտյալ, կալանք, հայաստան
դատապարտյալ, կալանք, հայաստան
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը պատիժը կկրի բաց ռեժիմով
Բաց ռեժիմը ենթադրում է, որ դատապարտյալն իրավունք ունի ժամը 08:00-20:00-ն դուրս գալ ՔԿՀ–ից։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ, այսինքն` բաց ռեժիմ»,- ասաց Նավիկյանը
Հավելենք, որ բաց ռեժիմը ենթադրում է, որ դատապարտյալն իրավունք ունի ժամը 08:00-20:00-ն դուրս գալ հիմնարկից։ Նա վերադառնալուց հետո կարող է քնել մյուս դատապարտյալներից առանձին՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:
Հիշեցնենք` 1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը` Արամ Հարությունյանին։
Քրգործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևանի բնակիչ Ենոքյանը, համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:
Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածել է Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ երբ նա ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։ Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:
Դատաքննության ընթացքում Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա արդեն սպառել է պատժաչափն ու, ըստ որոշ լուրերի, հեռացել է Հայաստանից։ Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։