00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերքն ուզում էինք ծախել, հիմա մթերման էլ չեն վերցնի. Արարատի մարզում ոռոգման ջրի խնդիր կա

© Sputnik / Asatur YesayantsԲերքը չորացել է ծառերի վրա
Բերքը չորացել է ծառերի վրա - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Բերքը չորացել է ծառերի վրա
Բաժանորդագրվել
Մարզի բնակիչները ամեն ինչ արել են, որպեսզի արդյունք ստանան, սակայն ստացված բերքն ապրանքային տեսք չունի, որպեսզի կարողանան վաճառել ու հոգալ իրենց ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի բնակիչները բողոքում են, որ ո՛չ վաճառքի համար է բերքը պիտանի, ո՛չ էլ անգամ մթերման, ու այսօր արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չգիտեն՝ ինչ են անելու։ Բանն այն է, որ համայնքներում ոռոգման ջրի խնդիր կա։ Այսօր արդեն գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել` փակելով Երևան–Արտաշատ ավտոճանապարհը` պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը։ Ավելի ուշ ճանապարհը բացվել է։
Գյուղացիներից մեկը նշում էր, որ լոլիկ են տնկել, հիմա չեն կարողանում ջրել, որովհետև ոռոգման ջուր չկա, իսկ այդ մշակաբույսը պետք է ամեն երրորդ օրը ջրել։
Sputnik Արմենիան ոռոգման ջրի խնդիր է արձանագրել, օրինակ, Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն գյուղում։
© Sputnik / Asatur YesayantsՎահե Սարգսյան
Житель села Кахцрашен Ваге Саркисян показывает засохший без орошения урожай плодовых деревьев - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Վահե Սարգսյան
Վահե Սարգսյանն իր 1.4 հա հողատարածքում ցույց է տալիս դեղձերը որոնք այնքան փոքր էին, որ ծիրանի չափերին էին հասնում, մի մասն էլ չրի էին նմանվել։ Վահեն իր այգում ունի նաև սալորի, սերկևիլի, խնձորի և ծիրանի ծառեր, որոնք արդեն մի քանի օր է չի ջրել (այս տարածք հասնելու ճանապարհին կային նաև այգիներ, որտեղ չկար ոչ մի չորացած ծառ– խմբ.)։
© Sputnik / Asatur YesayantsԿային նաև այգիներ, որտեղ չկար ոչ մի չորացած ծառ
Плодовые сады в селе Кахцрашен Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Կային նաև այգիներ, որտեղ չկար ոչ մի չորացած ծառ
«Դեղձն այս չափերի չպետք է լինի, օրինակ, թագավորական սորտը երկու անգամ ավելի մեծ պետք է լինի, քան հիմա է։ Սա չջրելու արդյունքն է, քանի որ ոռոգման խնդիր ունեմ։ Վերջին անգամ օգոստոսի 24-ին եմ ջրել այգիս, իսկ դրանից առաջ 25-27 օր առաջ եմ ջուր ունեցել։ Հիմա չգիտեմ ինչ եմ անելու, ոչ կարող եմ վաճառել, քանի որ ապրանքային տեսք չունի, ոչ էլ անգամ մթերելու ենթակա է բերքս։ Ի՞նչ եմ անելու։ 40-42 աստիճան տաքության պայմաններում ծառերը չեն կարող երկար դիմանալ առանց ջրի»,– ասում է Վահեն։
© Sputnik / Asatur YesayantsՔաղցրաշենի ծիրանաչափ դեղձը
Засохший без орошения урожай плодовых деревьев в селе Кахцрашен - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Քաղցրաշենի ծիրանաչափ դեղձը
Նշում է, որ ծիրանենին դիմացկուն ծառ է, սակայն անգամ այն չի կարողանում գոյատևել նման պայմաններում, ու ըստ գյուղացու` հաջորդ տարի այդ ծառն այլևս բերք չի տա։ Վահեի խոսքով` հիմնականում խնդիրը «Արտաշատ» ջրատարի ջրազրկումների պատճառով է առաջանում, ջրագիծն էլ դեռ խորհրդային տարիներից է մնացել։ Խոստացել են փոխարինել նորով, արդիական պոմպ տեղադրել, բայց դեռևս ոչ մի քայլ չի արվել։
Ասում է, որ ինքնահոս բաշխման համակարգ կա որոշ հատվածներում, ինչն ավելի հարմար ու շահավետ է, քան պոմպակայանից տրվող ջուրը։
Դիմել է գյուղի վարչական ղեկավարին, որն արձանագրել է խնդիրը, ասել են` «Արտաշատ» ՋՕԸ–ն պետք է իրենց պատասխանի, ինչից հետո միայն պարզ կլինեն հետագա քայլերը։ Վահեն հայտնում է, որ իր դիմումով նա խնդրել է նաև փոխհատուցում տրամադրել։ Նշում է` հարևաններից մի քանիսն էլ նույն խնդրի առաջ են կանգնած։
Նրանցից մեկը` Հայրիկ Հակոբյանը (լուսանկարում՝ աջից առաջինը), որի այգին 1.2 հա է, շեշտում է, որ նախկինում 7 օր ջուր էին տալիս, 3 օր անջատում, սակայն այժմ սկսել են 4 օր անջատել։
© Sputnik / Asatur YesayantsՔաղցրաշենի բնակիչները
Жители села Кахцрашен Араратской области жалуются на недостаток оросительной воды - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Քաղցրաշենի բնակիչները
«Փոխանակ 10 օրով սկսեն ջուր տալ, ավելի շատ օրով են ջուրն անջատում։ Ինձ մոտ տարբեր մրգերի ծառեր են տնկած` սև սալոր, դեղձ, խաղող էլ կա։ Ամեն ինչ փչանում է, մթերման երևի դեռևս կարող եմ տալ, բայց չգիտեմ այդ վիճակում ով կընդունի` փչանում է, «ցամաքում», փոքր է։ Շուկայում կարող էի նորմալ գնով վաճառել ապրանքս, ինչից հետո հնարավորություն կունենայի ջրի գումարը, հողի հարկը տալ, իսկ հիմա 1 կգ–ը 30-40 դրամով մթերման կարող եմ հանձնել միայն։ Այդ գումարով ի՞նչ անեմ»,– ասում է Հայրիկը։
Նշում է, եթե Մխչյան գյուղի պոմպակայանն աշխատացնեն, որպեսզի Ազատի ջրամբարը լցվի` իրենք էլ ոռոգման ջուր կունենան։
Գյուղացիները նաև կասկածներ հայտնեցին, թե խնդիրը միտումնավոր է ստեղծվում, որպեսզի ոռոգման կաթիլային համակարգի անցում կատարեն, ինչը, իրենց խոսքով, շատ բարդ է, ժամանակատար ու շատ ծախսատար։
Ջրատարի մոտ կանգնածներին այդ պահին մոտեցավ Արտաշատի ջրօգտագործողների ընկերության Քաղցրաշենի հիդրոտեխնիկ Ալբերտ Սուսունյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱլբերտ Սուսունյան
Гидротехник села Кахцрашен Альберт Сусунян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Ալբերտ Սուսունյան
«Մեր գյուղի ժողովուրդն աշխատող է, բայց ջրի սակավության պատճառով շատ վատ իրավիճակ է այգիներում։ «Կարմիր սարի» (այդպես է կոչվում այն հատվածը, որտեղ գտնվում են Վահեի, Հայրիկի և մյուս գյուղացիների այգիների մեծ մասը- խմբ) մասում ջրամատակարարումն ահավոր վիճակում է, քանի որ պոմպով է իրականացվում գործընթացը։ Պատահել է, որ 15, 18, 26 օր ջուր չի եղել, ու մեղավորը ոչ թե ՋՕԸ–ի տնօրենն է, ոչ էլ ջուրը բաշխողը, այլ Ջրային կոմիտեն»,– նշում է Սուսունյանը։
Նրա խոսքով` ջուրն այդ հատվածին հասնում է Ազատի ջրամբարից, որտեղ ջրի սակավություն կա։ Շեշտում է` հիմնական պատճառը պոմպակայանն է։
Խնդրի մասին զրուցեցինք նաև նաև Արարատի մարզպետարանի ու Արտաշատի ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ։
Մարզպետարանի Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը շեշտեց` մարզի որոշ հատվածներում և հատկապես Քաղցրաշենում, Վանաշենում, Գոռավանում, իրոք ոռոգման ջրի խնդիր կա, սակայն հարցը հնարավորին չափով փորձում են լուծել, և մի քանի հոգու բարձրացրած հարցը գլոբալ խնդիր չէ։
© Sputnik / Asatur YesayantsՀայկազ Տերտերյան
Заведующий отделом сельского хозяйства и охраны окружающей среды Араратской области Айказ Тертерян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Հայկազ Տերտերյան
«Մենք մշտապես կապի մեջ ենք և՛ գյուղացիների, և՛ ՋՕԸ–ի հետ։ Օրինակ Վահեն իր այգին արդեն ոռոգել է 8-9 անգամ, ինչը սեզոնի համար նորմալ է։ Խնդիրն Արտաշատ համայնքում կապված է «Արտաշատի» ջրատարի հետ, որտեղ ջուրը քիչ է, սա էլ բխում է Սևանա լճի ցածր մակարդակից։ 9-10 օր ջուրը կա, հետո 3-4 օր փորձում ենք ջրամանատակարարումը կարգավորել։ Այս պահին ջերմային ֆոնը բարձր է, ջրի պահանջն էլ` մեծ»,– ասում է Տերտերյանը։
Գյուղացիների բողոքը, թե լինում են դեպքեր, որ 27 օր ջուր չի լինում, մասնագետը վստահեցնում է` իրականությանը չի համապատասխանում, բայց միևնույն ժամանակ շեշտում է` ջրբաշխի, ջրի կառավարման հետ կապված խնդիր կա։ Մխչյանի պոմպակայանն էլ չի աշխատում, քանի որ առկա 3 խողովակաշարն էլ հին են, իսկ դրանցից անգամ մեկի վերանորոգումը կամ նորով փոխարինելը կապված է մեծ ծախսերի հետ։
«Արտաշատ» ՋՕԸ–ի գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանն էլ ընդգծում է` ջրի հարցով իրենց Քաղցրաշեն գյուղից ոչ ոք չի դիմել։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Բենիամինյան
Директор ВЭС Арташат Араратской области Карен Бениаминян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Կարեն Բենիամինյան
«Այդ գյուղում ընդհանուր առմաբ 490 հա-ի համար պայմանագիր կա կնքած, որտեղ ջրամատակարարումն իրականացվել է 630-650 լ/վ–ում, ինչը նորմատիվորեն ավելի շատ է, քան պայմանագրում։ Նորմատիվով հաշվարկվում է այսպես` 1 հա–ին հատկացվում է 1 լ/վ–ում ջուր»,– նշում է Բենիամինյանը։
Նա նույնպես վստահեցնում է, որ 3-4 օրը մեկ են լինում ջրի անջատումներ, ինչպես նաև հերքում է Մխչյանի պոմպակայանի չաշխատելու մասին լուրերը։
Անդրադառնալով այսօրվա բողոքի ակցիային` «Արտաշատ» ՋՕԸ–ի գործադիր տնօրենը նշում է` Վերին Դվին գյուղում օգոստոսի 31-ին ջրանցքի ջուրն անջատվել էր, սակայն այսօր արդեն խնդիրը կարգավորված էր։
© Sputnik / Asatur Yesayants

Չորացած բերքատու ծառ Քաղցրաշենում

Չորացած բերքատու ծառ Քաղցրաշենում - Sputnik Արմենիա
1/6

Չորացած բերքատու ծառ Քաղցրաշենում

© Sputnik / Asatur Yesayants

Արտաշատի ջրանցքը

Արտաշատի ջրանցքը - Sputnik Արմենիա
2/6

Արտաշատի ջրանցքը

© Sputnik / Asatur Yesayants

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են - Sputnik Արմենիա
3/6

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

© Sputnik / Asatur Yesayants

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են - Sputnik Արմենիա
4/6

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

© Sputnik / Asatur Yesayants

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են - Sputnik Արմենիա
5/6

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

© Sputnik / Asatur Yesayants

Վահե Սարգսյանն իր այգում

Վահե Սարգսյանն իր այգում - Sputnik Արմենիա
6/6

Վահե Սարգսյանն իր այգում

1/6

Չորացած բերքատու ծառ Քաղցրաշենում

2/6

Արտաշատի ջրանցքը

3/6

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

4/6

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

5/6

Ծառերը շոգի ու ջրի պակասի պատճառով չորանում են

6/6

Վահե Սարգսյանն իր այգում

«Այսօր եկան մեզ մոտ, խոսեցինք, գյուղացիներն ասացին, որ գոհ են մեզնից, ուղղակի շոգ եղանակների պատճառով անհանգստացել էին, որ կարող է երկար տևել այդ վիճակը»,– ասում է Բենիամինյանը։
Հարցին, արդյոք Արարատի մարզում ընդհանուր առմամբ ոռոգման ջրի խնդիր կա, թե ոչ, շեշտում է` ամեն ինչ նորմալ է, տեխնիկական վթարներ չլինելու դեպքում այդպես էլ կշարունակվի։
Լրահոս
0