https://arm.sputniknews.ru/20220901/zaek-i-mvot-ijats-ukrainaci-ereq-diversant-e-gerevarvel-mvot-40-y-vochnchacvel-en-47590360.html
ԶԱԷԿ-ի մոտ իջած ուկրաինացի երեք դիվերսանտ է գերեվարվել, մոտ 40-ը ոչնչացվել են
ԶԱԷԿ-ի մոտ իջած ուկրաինացի երեք դիվերսանտ է գերեվարվել, մոտ 40-ը ոչնչացվել են
Sputnik Արմենիա
Ուկրաինական դեսանտից 12 մարդ դեռ մարտական գործողություններ են իրականացնում։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T14:28+0400
2022-09-01T14:28+0400
2022-09-01T14:29+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
պատերազմ
մագատէ
ռուսաստան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571509_0:0:3073:1728_1920x0_80_0_0_2e5446cdee331abc25c5dc1df030fa03.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական դեսանտի երեք անդամներ գերեվարվել են, նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը:Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ առավոտյան ուկրաինական զորքերը կրակ են բացել Էներգոդարի բնակելի թաղամասերի վրա։ Մի քանի արկ է պայթել կենտրոնական թաղամասերում։ Գնդակոծման է ենթարկվել նաև ԱԷԿ-ի տարածքը։ Էներգոդար քաղաքի զանգվածային գնդակոծությունից հետո 60 մարդուց բաղկացած ուկրաինական դեսանտը վայրէջք է կատարել Զապորոժիեի ԱԷԿ-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դիվերսիոն խմբեր են հայտնաբերվել, նրանց ուղղությամբ հրետանային հարվածներ են հասցվել Իշխանությունների տվյալներով՝ դեսանտի մոտ 40 անդամ ոչնչացվել է։Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ կիևյան ռեժիմի սադրանքն ուղղված է Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի այցը ձախողելուն։Նա հավելել է, որ ուկրաինական դեսանտից 12 մարդ դեռ մարտական գործողություններ են իրականացնում։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571509_0:0:2729:2047_1920x0_80_0_0_69c689e2d733f3b4bf9fad52ded5eb68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, պատերազմ, մագատէ, ռուսաստան, գերի
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, պատերազմ, մագատէ, ռուսաստան, գերի
ԶԱԷԿ-ի մոտ իջած ուկրաինացի երեք դիվերսանտ է գերեվարվել, մոտ 40-ը ոչնչացվել են
14:28 01.09.2022 (Թարմացված է: 14:29 01.09.2022) Ուկրաինական դեսանտից 12 մարդ դեռ մարտական գործողություններ են իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական դեսանտի երեք անդամներ գերեվարվել են, նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը:
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ առավոտյան ուկրաինական զորքերը կրակ են բացել Էներգոդարի բնակելի թաղամասերի վրա։ Մի քանի արկ է պայթել կենտրոնական թաղամասերում։ Գնդակոծման է ենթարկվել նաև ԱԷԿ-ի տարածքը։ Էներգոդար քաղաքի զանգվածային գնդակոծությունից հետո 60 մարդուց բաղկացած ուկրաինական դեսանտը վայրէջք է կատարել Զապորոժիեի ԱԷԿ-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դիվերսիոն խմբեր են հայտնաբերվել, նրանց ուղղությամբ հրետանային հարվածներ են հասցվել Իշխանությունների տվյալներով՝ դեսանտի մոտ 40 անդամ ոչնչացվել է։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ
կիևյան ռեժիմի սադրանքն ուղղված է Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի այցը ձախողելուն։
«Գերի է վերցվել երեք մարդ, նրանցից երկուսը ծանր վիճակում են, բժիշկներն այժմ պայքարում են նրանց կյանքի համար», - ասել է Ռոգովը «Սոլովյով-Live» - ի եթերում:
Նա հավելել է, որ ուկրաինական դեսանտից 12 մարդ դեռ մարտական գործողություններ են իրականացնում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։