https://arm.sputniknews.ru/20220901/mvolvokanneri-fivoletvovvo-gjughi-dprvocy-rekvordajin-tvvov-arajin-dasaranciner-uni-47600481.html
Մոլոկանների Ֆիոլետովո գյուղի դպրոցը ռեկորդային թվով առաջին դասարանցիներ ունի
Մոլոկանների Ֆիոլետովո գյուղի դպրոցը ռեկորդային թվով առաջին դասարանցիներ ունի
Sputnik Արմենիա
Այս տարի դպրոցն իր դռները բացել է 155 աշակերտի առաջ, որոնցից 22-ը առաջին դասարանցիներ են։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T15:47+0400
2022-09-01T15:47+0400
2022-09-01T15:47+0400
ֆիոլետովո
մոլոկաններ
դպրոց
դեսպան
դպրոցական
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47597471_0:494:853:974_1920x0_80_0_0_df7b79caaaba168c7c8f375dd7f72158.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և ՀԿԵ ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը Լոռու մարզի մոլոկանների Ֆիոլետովո գյուղում մասնակցել են նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքին։Այս տարի դպրոցն իր դռները բացել է 155 աշակերտի առաջ, որոնցից 22-ը առաջին դասարանցիներ են։ Տնօրեն Արամ Ղազարյանը սովորողների թիվը ռեկորդային է անվանել։«Նախորդ տարիներին առաջին դասարան էր մտնում 12-15 հոգի»,- ասել է նա։Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ մոլոկան համայնքը շատ արժեքավոր կապող օղակ է Ռուսաստանի և Հայաստանի միջև։«Մենք գնահատում ենք, որ դուք Հայաստանում պահպանում եք ձեր մշակութային և հոգևոր ինքնությունը»,- ասել է դիվանագետը։Երևանի Ռուսական տան անունից ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դպրոցին նվիրել է գեղարվեստական և ուսումնական գրքեր։
ֆիոլետովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47597471_0:414:853:1054_1920x0_80_0_0_2a289a1b0bc030812b0c0a91fe8104f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիոլետովո , մոլոկաններ, դպրոց, դեսպան, դպրոցական, սերգեյ կոպիրկին
ֆիոլետովո , մոլոկաններ, դպրոց, դեսպան, դպրոցական, սերգեյ կոպիրկին
Մոլոկանների Ֆիոլետովո գյուղի դպրոցը ռեկորդային թվով առաջին դասարանցիներ ունի
Այս տարի դպրոցն իր դռները բացել է 155 աշակերտի առաջ, որոնցից 22-ը առաջին դասարանցիներ են։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և ՀԿԵ ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը Լոռու մարզի մոլոկանների Ֆիոլետովո գյուղում մասնակցել են նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքին։
Այս տարի դպրոցն իր դռները բացել է 155 աշակերտի առաջ, որոնցից 22-ը առաջին դասարանցիներ են։ Տնօրեն Արամ Ղազարյանը սովորողների թիվը ռեկորդային է անվանել։
«Նախորդ տարիներին առաջին դասարան էր մտնում 12-15 հոգի»,- ասել է նա։
Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ մոլոկան համայնքը շատ արժեքավոր կապող օղակ է Ռուսաստանի և Հայաստանի միջև։
«Մենք գնահատում ենք, որ դուք Հայաստանում պահպանում եք ձեր մշակութային և հոգևոր ինքնությունը»,- ասել է դիվանագետը։
Երևանի Ռուսական տան անունից ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դպրոցին նվիրել է գեղարվեստական և ուսումնական գրքեր։