https://arm.sputniknews.ru/20220901/inchu-en-erevanum-crel-hakarusakan-cujcy-hh-pvokhvostikanapeti-pataskhany-47589421.html
Ինչո՞ւ են Երևանում ցրել հակառուսական ցույցը. ՀՀ փոխոստիկանապետի պատասխանը
Ինչո՞ւ են Երևանում ցրել հակառուսական ցույցը. ՀՀ փոխոստիկանապետի պատասխանը
Sputnik Արմենիա
Ֆիդանյանի խոսքով` կային տեղեկություններ, որ հավաքը կարող էր վերածվել լուրջ բախման։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T14:14+0400
2022-09-01T14:14+0400
2022-09-01T14:25+0400
արա ֆիդանյան
բողոքի ակցիա
երևան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47591035_0:0:1080:608_1920x0_80_0_0_0c5b062c54d72b91be6ab2e9c3176a84.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած հակառուսական ակցիան ոստիկանությունն ընդհատել է հնարավոր բախումից խուսափելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։Նշենք, որ ոստիկանությունը հակառուսական ակցիայի մասնակիցներին բերման էր ենթարկել Ազատության հրապարակից և ակցիան ընդհատվել էր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ոստիկանությունից պարզաբանում էր պահանջել ցուցարարներին բերման ենթարկելու առթիվ։Ֆիդանյանի խոսքով` հավաքի մասին զուտ ծանուցումը չի նշանակում, որ այն հնարավոր է անցկացնել։Նրա խոսքով` կային տեղեկություններ, որ հավաքը կարող էր վերածվել ավելի լուրջ բախումների։«Դրա հետ կապված՝ որոշում էր կայացվել, որ հավաքը պետք է հենց այդ պահին ընդհատվի»,- ասաց փոխոստիկանապետը։Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ մի խումբ ակտիվիստներ հակառուսական ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակում։ Ինը հոգի բերման էր ենթարկվել, նրանց թվում՝ բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47591035_165:0:1045:660_1920x0_80_0_0_0db3c2bbe89061b25269240838529a3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա ֆիդանյան, բողոքի ակցիա, երևան, ռուսաստան
արա ֆիդանյան, բողոքի ակցիա, երևան, ռուսաստան
Ինչո՞ւ են Երևանում ցրել հակառուսական ցույցը. ՀՀ փոխոստիկանապետի պատասխանը
14:14 01.09.2022 (Թարմացված է: 14:25 01.09.2022) Ֆիդանյանի խոսքով` կային տեղեկություններ, որ հավաքը կարող էր վերածվել լուրջ բախման։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած հակառուսական ակցիան ոստիկանությունն ընդհատել է հնարավոր բախումից խուսափելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նշենք, որ ոստիկանությունը հակառուսական ակցիայի մասնակիցներին բերման էր ենթարկել Ազատության հրապարակից և ակցիան ընդհատվել էր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Քրիստինե Գրիգորյանը ոստիկանությունից պարզաբանում էր պահանջել ցուցարարներին բերման ենթարկելու առթիվ։
Ֆիդանյանի խոսքով` հավաքի մասին զուտ ծանուցումը չի նշանակում, որ այն հնարավոր է անցկացնել։
«Նույնիսկ «Հավաքների ազատության մասին» օրենքը հստակ սահմանում է հավաքների ազատության սահմանափակումը։ Այնտեղ հստակ նշված է, որ եթե առկա են որոշակի տեղեկություններ կամ հնարավոր է հասարակական կարգի դեմ ուղղված որոշակի գործողություններ, հանրահավաքը չի կայանա։ Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, և արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա են նաև հակառակ տեսակետ ունեցող անձինք, ինչը նշանակում էր, որ չէր բացառվում բախումների հնարավորությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով` կային տեղեկություններ, որ հավաքը կարող էր վերածվել ավելի լուրջ բախումների։
«Դրա հետ կապված՝ որոշում էր կայացվել, որ հավաքը պետք է հենց այդ պահին ընդհատվի»,- ասաց փոխոստիկանապետը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ մի խումբ ակտիվիստներ հակառուսական ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակում։ Ինը հոգի
բերման էր ենթարկվել, նրանց թվում՝ բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։