00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում բազմաթիվ երեխաներ զրկված են որակյալ կրթության հնարավորությունից. Փաշինյան

© Photo : official site of the Government of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (31 մարտի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (31 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, իսկ բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բուհական կրթություն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ այսօր զրկված են մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում պատշաճ պայմաններում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին շնորհավորելով Գիտելիքի օրվա առիթով։
«Մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին ու միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում։ Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից ` գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,– ասաց Փաշինյանը։
Առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ. Վահրամ Դումանյանի ուղերձը
Վարչապետը նշեց նաև, որ բուհական բարձր չափանիշներ ևս Հայաստանում չեն գործում։ Նրա խոսքով` բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, իսկ բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բուհական կրթություն։
«Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում բողոքներ, թե մարդիկ երկու բարձրագույն կրթությամբ չեն կարողանում աշխատանք գտնել ու մատնված են աղքատության։ Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ»,– ասաց Փաշինյանը։
Իրավիճակը շտկելու համար, Փաշինյանի խոսքով, կառավարութունը կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում։ Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2026թ–ը ՀՀ–ում 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցել կամ հիմնանորոգել։
Վարչապետը նաև նշեց, որ կառավարությունն առաջնրդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, բայց այդ տաղանդի բացահայտման համար անհրաժեշտ պայմանները բացակայում են։
«Մեր տեսլականն է, որ երկրում որևէ երեխա չպետք է զրկվի իր տաղանդն առավելագույնս զարգացնելու հնարավորությունից` իր ընտանիքի, ասենք, սոցիալական վիճակի պատճառով»,–ասաց նա։
ՀՀ վարչապետը հավելեց, որ երեխայի տաղանդը պետական արժեք է ու պետք է պաշտպանվի պետության կողմից։
«Բանդան գնում է սեպտեմբերի 1-ը նշելու». Գիտելիքի օրը՝ քաղաքականության ու շոու բիզնեսի հայտնիների էջերում
Լրահոս
0