https://arm.sputniknews.ru/20220901/hh-dprvocnerum-erekhanery-ksksen-tsragravvorum-u-khvoracvats-matematika-usumnasirel-47620834.html
ՀՀ դպրոցներում երեխաները կսկսեն ծրագրավորում ու խորացված մաթեմատիկա ուսումնասիրել
ՀՀ դպրոցներում երեխաները կսկսեն ծրագրավորում ու խորացված մաթեմատիկա ուսումնասիրել
Sputnik Արմենիա
Փորձնական ձևով դպրոցներում հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T21:39+0400
2022-09-01T21:39+0400
2022-09-01T21:39+0400
արհեստական բանականություն
հայաստան
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47620315_0:80:801:530_1920x0_80_0_0_b8efabfe6978a0f2b23e83549b09c61c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին։ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել ծրագրի մեկնարկը, որի ժամանակ նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ։Նախատեսվում է բացի մայրաքաղաքից և Տավուշից, այլ մարզերի դպրոցներում էլ աստիճանաբար ներդնել ծրագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47620315_39:0:746:530_1920x0_80_0_0_e04b41c67dcb21917c1c6df24295428c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արհեստական բանականություն, հայաստան, դպրոց
արհեստական բանականություն, հայաստան, դպրոց
ՀՀ դպրոցներում երեխաները կսկսեն ծրագրավորում ու խորացված մաթեմատիկա ուսումնասիրել
Փորձնական ձևով դպրոցներում հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին։ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել ծրագրի մեկնարկը, որի ժամանակ նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։
Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:
Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ։
Նախատեսվում է բացի մայրաքաղաքից և Տավուշից, այլ մարզերի դպրոցներում էլ աստիճանաբար ներդնել ծրագիրը։