https://arm.sputniknews.ru/20220901/arsen-zakharjany-mnum-e-dinamojum-pashtonakan-47618808.html
Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում». պաշտոնական
Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում». պաշտոնական
Sputnik Արմենիա
Զախարյանը 19 տարեկան է, նա ընթացիկ խաղաշրջանում չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T20:49+0400
2022-09-01T20:49+0400
2022-09-01T21:16+0400
արսեն զախարյան
ֆուտբոլ
դինամո
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47618632_0:108:1600:1008_1920x0_80_0_0_8b401f457bcb33f08c5f49c4d30d2f82.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։«Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսիից»՝ մեր կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ։ Աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր ակադեմիայի սանի նկատմամբ մեծ գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման որակի և Արսենի խաղային առաջընթացի համար։Այս պահին կողմերը որոշել են, որ Արսենը կշարունակի հանդես գալ «Դինամոյում»»,- ասված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ Զախարյանը 19 տարեկան է, նա ընթացիկ խաղաշրջանում չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։ 2021/22 խաղաշրջանում ֆուտբոլիստը 34 խաղ է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա 9 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47618632_0:0:1344:1008_1920x0_80_0_0_27ba82f92ba6f83a0e74d64f0c95c349.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն զախարյան, ֆուտբոլ, դինամո, մոսկվա
արսեն զախարյան, ֆուտբոլ, դինամո, մոսկվա
Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում». պաշտոնական
20:49 01.09.2022 (Թարմացված է: 21:16 01.09.2022) Զախարյանը 19 տարեկան է, նա ընթացիկ խաղաշրջանում չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ Այս մասին հաղորդում է
ակումբի պաշտոնական կայքը։
«Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսիից»՝ մեր կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ։ Աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր ակադեմիայի սանի նկատմամբ մեծ գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման որակի և Արսենի խաղային առաջընթացի համար։
Մի քանի օր շարունակ «Դինամոն» ու «Չելսին» բանակցություններ են վարել, որոնցում մեր ակումբը կառուցողական դիրք է զբաղեցրել։ Բայց մեզնից չկախված տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։ Այնուամենայնիվ, մեր ակումբը բաց է առաջարկների համար, որոնք կգոհացնեն «Դինամոյին» ու ֆուտբոլիստին։
Այս պահին կողմերը որոշել են, որ Արսենը կշարունակի հանդես գալ «Դինամոյում»»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Զախարյանը 19 տարեկան է, նա ընթացիկ խաղաշրջանում չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։ 2021/22 խաղաշրջանում ֆուտբոլիստը 34 խաղ է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա 9 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։