https://arm.sputniknews.ru/20220831/shakhmati-evrvopaji-kananc-anhatakan-arajnutjuny-mvotenum-e-ezragtsin-47508321.html
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին
Sputnik Արմենիա
Նախավերջին տուրում հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ։ 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T09:26+0400
2022-08-31T09:26+0400
2022-08-31T09:26+0400
շախմատ
հայաստան
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33757249_10:0:1100:613_1920x0_80_0_0_609ae51de3121f8c9646eb4ec036d228.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ և բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 7,5 միավոր։Այս տուրում հաղթանակ է տարել նաև Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով կիսում են 10-21-րդ տեղերը, իսկ Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա առաջատարը Մոնակոն ներկայացնող լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոցկոն է, որն իր ակտիվում 8 միավոր ունի։Եվրոպայի առաջնության վերջին՝ 11-րդ տուրը, կանցկացվի այսօր՝ օգոստոսի 31-ին։
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33757249_152:0:969:613_1920x0_80_0_0_df190dc160309e8127a3c539a0d55c84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, հայաստան, չեխիա
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին
Նախավերջին տուրում հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ և բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 7,5 միավոր։
Էլինա Դանիելյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ներկայացուցիչ Գունայ Մամաձադայի հետ։ Դանիելյանը 7 միավորով 7-րդ տեղում է։
Այս տուրում հաղթանակ է տարել նաև Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։
Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով կիսում են 10-21-րդ տեղերը, իսկ Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա առաջատարը Մոնակոն ներկայացնող լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոցկոն է, որն իր ակտիվում 8 միավոր ունի։
Եվրոպայի առաջնության վերջին՝ 11-րդ տուրը, կանցկացվի այսօր՝ օգոստոսի 31-ին։