https://arm.sputniknews.ru/20220831/pajtucik-tarhanum-erevani-erkatughajin-kajaranum-usumnakan-varzhanq-e-anckacvel-47513822.html
Պայթուցիկ, տարհանում... Երևանի երկաթուղային կայարանում ուսումնական վարժանք է անցկացվել
Պայթուցիկ, տարհանում... Երևանի երկաթուղային կայարանում ուսումնական վարժանք է անցկացվել
Sputnik Արմենիա
Վարժանքն իրականացվել է վաղ առավոտից և տևել է մոտ երկու ժամ։ 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T12:06+0400
2022-08-31T12:06+0400
2022-08-31T12:58+0400
կայարան
երևան
ահազանգ
վարժանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1915/67/19156712_0:0:1600:901_1920x0_80_0_0_7bb6bd0206ea24ccffb7d736d937327a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանում ուսումնական վարժանք է իրականացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։«ՀԿԵ-ն պետական մի քանի կառույցի հետ համատեղ վարժանք է իրականացրել։ Սցենարով մի քանի տեղ պայթուցիկ նյութերի «մուլյաժներ» են տեղադրված եղել։ Ամեն ինչ եղել է մեր անվտանգության ծառայության աշխատակիցների համար անակնկալ կերպով։ Որոնումների արդյունքում այդ «պայթուցիկները» հայտնաբերվել են։ Արդյունավետ համագործակցություն է եղել և՛ փրկարարական ծառայության, և՛ շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության միջև»,- նշեց Գրձելյանը։Միջոցառումն իրականացվել է Ահաբեկչության դեմ պայքարում համերաշխության օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 3-ին։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1915/67/19156712_0:0:1424:1068_1920x0_80_0_0_9ec904d7f7be3d5ed3cf4ea1f1bb18ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կայարան, երևան, ահազանգ, վարժանք
կայարան, երևան, ահազանգ, վարժանք
Պայթուցիկ, տարհանում... Երևանի երկաթուղային կայարանում ուսումնական վարժանք է անցկացվել
12:06 31.08.2022 (Թարմացված է: 12:58 31.08.2022) Վարժանքն իրականացվել է վաղ առավոտից և տևել է մոտ երկու ժամ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանում ուսումնական վարժանք է իրականացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«ՀԿԵ-ն պետական մի քանի կառույցի հետ համատեղ վարժանք է իրականացրել։ Սցենարով մի քանի տեղ պայթուցիկ նյութերի «մուլյաժներ» են տեղադրված եղել։ Ամեն ինչ եղել է մեր անվտանգության ծառայության աշխատակիցների համար անակնկալ կերպով։ Որոնումների արդյունքում այդ «պայթուցիկները» հայտնաբերվել են։ Արդյունավետ համագործակցություն է եղել և՛ փրկարարական ծառայության, և՛ շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության միջև»,- նշեց Գրձելյանը։
Վարժանքն իրականացվել է վաղ առավոտից և տևել է մոտ երկու ժամ։ ՀԿԵ-ի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Միջոցառումն իրականացվել է Ահաբեկչության դեմ պայքարում համերաշխության օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 3-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։