00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը սադրում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խափանումը. Զապորոժիեի ԱԷԿ-ը նորից գնդակոծվում է․ ՊՆ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Բաժանորդագրվել
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 7 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի շրջաններում:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Կիևի ռեժիմը օգոստոսի 30-ին շարունակել է սադրանքները, որոնք ուղղված են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության աշխատանքի խափանմանը և Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում տեխնոգեն աղետի սպառնալիքի ստեղծմանը: Ուկրաինական հրետանու կողմից ատոմակայանի տարածքի գնդակոծման ժամանակ մեկ արկ ընկել է պինդ ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրի շենքի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Քննարկվում է ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մշտական ներկայության հարցը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլաևո-Կրիվորոժսկի և այլ ուղղություններով հարձակողական գործողությունները վերսկսելու` Վլադիմիր Զելենսկու ռեժիմի նոր փորձը ձախողվել է:
«Արխանգելսկոյե, Օլգինո և Տերնովիյե Պոդի բնակավայրերի վրա անհաջող հարձակումների ընթացքում հակառակորդը զգալի կորուստներ է կրել և հետ շպրտվել ռուսական զորքերի կողմից»,-ասել են գերատեսչությունում:
Ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական HIMARS, «Օլխա» և «Ուրագան» ՀԿՌՀ-ների 57 արկ։ Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում ուկրաինական 7 ԱԹՍ է խոցել Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի մարզերում։
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 280 ինքնաթիռ, 151 ուղղաթիռ, 1844 անօդաչու թռչող սարք, 371 զենիթահրթիռային համալիր, 4592 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 822 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3360 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5155 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվան հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի այցը կօգնի դադարեցնել Կիևի «միջուկային շանտաժը». Զախարովա
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։
Լրահոս
0