https://arm.sputniknews.ru/20220831/karevvor-e-erku-kvoghmeri-bnakchutjany-patrastel-erkarazhamket-kajun-khaghaghutjan-mishel-47552174.html
Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել
Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել
Sputnik Արմենիա
ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել հայ գերիների վերադարձի հարցով։ 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T19:59+0400
2022-08-31T19:59+0400
2022-08-31T20:07+0400
շառլ միշել
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
հայաստան
եվրամիություն
ադրբեջան
սահման
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47530894_0:0:1601:901_1920x0_80_0_0_d16f2b6ba489c559fd6d1753b3364222.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ։Միշելը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է նաև սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:ԵՄ նախագահը վերահաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ Բրյուսելում ավարտվեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին, 2022 թվականի մայիսի 22-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47530894_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e5af3e878a77ea4649b37d5b878cc6d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, հայաստան, եվրամիություն, ադրբեջան, սահման, գերի
շառլ միշել, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, հայաստան, եվրամիություն, ադրբեջան, սահման, գերի
Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել
19:59 31.08.2022 (Թարմացված է: 20:07 31.08.2022) ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել հայ գերիների վերադարձի հարցով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ։
Միշելը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։
Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է նաև սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:
«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:
ԵՄ նախագահը վերահաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, քիչ առաջ Բրյուսելում ավարտվեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հիշեցնենք, որ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։