00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, եռակողմ խումբը ռիթմիկ աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը լուծում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, այն աշխատում է ռիթմիկ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ, որոնցից վերջինը տեղի է ունեցել օրերս»,– ասել է Լավրովը` հավելելով, որ խումբը առաջընթաց է արձանագրել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։
«Հուսով եմ, որ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում: Հատկապես կարևոր է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում ու մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի հետ սերտ համակարգմամբ, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը, որում մեր իրանցի գործընկերները ևս հետաքրքրված են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև հայտնել է, որ իրանցի պաշտոնակցի հետ այսօր խոսել են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների մասին։ Նրա խոսքով, սեպտեմբերին արդեն ծրագրված են նախագծի շուրջ մասնագետների շփումներ։
«Ինձ թվում է, որ գործընթացը շատ լուրջ առաջընթաց է գրանցել։ Ինչ վերաբերում է դրա գլոբալ և տարածաշրջանային նշանակությանը, այն նաև բաղկացած է լոգիստիկ շղթաների կառուցումից, որոնք կլինեն անկախ այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների նկատմամբ` լինի դա Իրանը, լինի Ռուսաստանի Դաշնությունը, լինի դա որևէ այլ երկիր»,–ասել է Լավրովը:
Իրանցի պաշտոնյան էլ ասել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։ «Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված ուղիները, մենք ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու հարցում։
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. ՌԴ ԱԳՆ
Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։
Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ:
Պայմանավորվել են համաձայնեցված ժամկետում անցկացնել երրորդ հանդիպումը։
Լրահոս
0