https://arm.sputniknews.ru/20220831/diversantnery-zaek-um-ahabekchutjun-ein-patrastum-magate-i-patvirakutjan-ajci-zhamanak-47531508.html
Դիվերսանտները ԶԱԷԿ-ում ահաբեկչություն էին պատրաստում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի ժամանակ
Դիվերսանտները ԶԱԷԿ-ում ահաբեկչություն էին պատրաստում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի ժամանակ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Էներգոդարում ձերբակալվել էին մի խումբ ուկրաինացի դիվերսանտներ, նրանք ահաբեկչություն էին նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ում: 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T15:51+0400
2022-08-31T15:51+0400
2022-08-31T16:02+0400
զապորոժիե
ատոմակայան
մագատէ
ուկրաինա
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45107882_0:0:3071:1728_1920x0_80_0_0_4d3057ee7127a0241aca1eaf523a993c.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Էներգոդարում ձերբակալել են մի խումբ ուկրաինացի դիվերսանտների, որոնք Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչական գործողություն էին պատրաստում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:Պաշտոնյայի խոսքով՝ հանցագործներից առգրավել են հրաձգային զենք, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և նռնականետեր:«Սա արվում էր, որպեսզի ցույց տային իբր իրավիճակի անկառավարելիությունը, և որ Ռուսաստանը չի կարող ապահովել անվտանգությունը»,- պարզաբանել է նա:Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45107882_96:0:2827:2048_1920x0_80_0_0_eee601b29e5f59eb2f41f73fde907bf1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, մագատէ, ուկրաինա, ահաբեկչություն
զապորոժիե, ատոմակայան, մագատէ, ուկրաինա, ահաբեկչություն
Դիվերսանտները ԶԱԷԿ-ում ահաբեկչություն էին պատրաստում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի ժամանակ
15:51 31.08.2022 (Թարմացված է: 16:02 31.08.2022) Ավելի վաղ Էներգոդարում ձերբակալվել էին մի խումբ ուկրաինացի դիվերսանտներ, նրանք ահաբեկչություն էին նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ում:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Էներգոդարում ձերբակալել են մի խումբ ուկրաինացի դիվերսանտների, որոնք Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչական գործողություն էին պատրաստում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Պաշտոնյայի խոսքով՝ հանցագործներից առգրավել են հրաձգային զենք, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և նռնականետեր:
Ռոգովը նաև հստակեցրել է, որ դիվերսանտները, նախնական տվյալներով, ծրագրում էին ահաբեկչություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ ուղևորվող ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի ժամանակ:
«Սա արվում էր, որպեսզի ցույց տային իբր իրավիճակի անկառավարելիությունը, և որ Ռուսաստանը չի կարող ապահովել անվտանգությունը»,- պարզաբանել է նա:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։