https://arm.sputniknews.ru/20220831/ashkharhi-amenauzhegh-dzajny-milen-karanjani-anunn-yndgrkvel-e-hajkakan-rekvordneri-grqum-47537224.html
Աշխարհի ամենաուժեղ ձայնը․ Միլեն Կարանյանի անունն ընդգրկվել է հայկական ռեկորդների գրքում
Աշխարհի ամենաուժեղ ձայնը․ Միլեն Կարանյանի անունն ընդգրկվել է հայկական ռեկորդների գրքում
Sputnik Արմենիա
Միլենը աշխարհի և Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։ 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T17:11+0400
2022-08-31T17:11+0400
2022-08-31T17:21+0400
հայաստան
երգչուհի
միլեն կարանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47536080_0:24:1600:924_1920x0_80_0_0_206d4cf38351fb502d554b156324beec.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 14-ամյա Միլեն Կարանյանը ձայնի b1 (առաջին օկտավայի սի)-ից մինչև F8 (ութերորդ օկտավայի ֆա) դիապազոնով ընդգրկվել է հայկական «Դյուցազնագրքում»։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտնեց «Դյուցազնագիրք» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը։14-ամյա հրաշամանուկը 9 համաշխարհային ռեկորդ ունի, հաղթել է միջազգային մրցույթներում, մենահամերգներ է տալիս:«Դյուցազնագրքում» ներառվում են աշխարհի բոլոր երկրներում ապրող էթնիկ հայերի գրանցած ռեկորդները: Թովմասյանը նշեց` ռեկորդակիրների մասին տեղեկատու գրքում նախկինում հիմնականում հայտնվում էին ուժային վարժություններ կատարող տղամարդիկ, սակայն աստիճանաբար ռեկորդակիրների թիվն ավելացավ, և նրանց թվում շատ աղջիկներ ընդգրկվեցին:«Մենք ուրախ ենք, որ Միլենը նման տաղանդ ունի, և նրան գրքում ընդգրկել ենք երկու անվանակարգում՝ «Ամենաուժեղ ձայնը» և «9 օկտավա ձայնի միջակայքը»,- ասաց նա:Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Բեդրոս Կիրկորովն իր հերթին նշեց, որ աղջիկը եզակի տվյալներ ունի, բայց պետք է շարունակի զարգանալ: Նրա համոզմամբ՝ Միլենը կարող է կատարել ցանկացած ստեղծագործություն, բայց պետք է կոմպոզիտոր ու բանաստեղծ գտնի, որոնք երգեր կգրեն հատուկ նրա համար։Միլենն էլ հայտարարեց, որ պատրաստ է աշխատել, երեք բարձրագույն կրթություն ստանալ՝ երաժշտական, թատերական և մանկավարժական։ Աղջիկը նաև հայտնեց, որ երգել ու ձայնագրել է Յոհան Սեբաստիան Բախի «Տոկկատա և ֆուգա» ստեղծագործությունը։ 2023 թվականին Միլենը ծրագրում է հյուրախաղերի մեկնել։Միլեն Կարանյանը ծնվել է Գյումրիում և մինչև 9 տարեկանն ապրել Հայաստանում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Սկսել է երգել 6 տարեկանից և անմիջապես հաղթել է վոկալային մրցույթներում։ Միլենն ի վիճակի է «վերցնել» վոկալիստների համար ամենաբարձր սի կոնտրօկտավայի նոտան (30,87 Հց), այսինքն` բացառիկ ձայնային ռեգիստր ունի՝ բարիտոնից մինչև կոլորատուրային սոպրանո։ Նա միջազգային ժյուրիի ներկայությամբ աշխարհի և Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47536080_127:0:1550:1067_1920x0_80_0_0_8f1b05e8d7e50075e56b42a2f91f7a5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երգչուհի, միլեն կարանյան
հայաստան, երգչուհի, միլեն կարանյան
Աշխարհի ամենաուժեղ ձայնը․ Միլեն Կարանյանի անունն ընդգրկվել է հայկական ռեկորդների գրքում
17:11 31.08.2022 (Թարմացված է: 17:21 31.08.2022) Միլենը աշխարհի և Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 14-ամյա
Միլեն Կարանյանը ձայնի b1 (առաջին օկտավայի սի)-ից մինչև F8 (ութերորդ օկտավայի ֆա) դիապազոնով ընդգրկվել է հայկական «Դյուցազնագրքում»։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտնեց «Դյուցազնագիրք» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը։
14-ամյա հրաշամանուկը 9 համաշխարհային ռեկորդ ունի, հաղթել է միջազգային մրցույթներում, մենահամերգներ է տալիս:
«Դյուցազնագրքում» ներառվում են աշխարհի բոլոր երկրներում ապրող էթնիկ հայերի գրանցած ռեկորդները: Թովմասյանը նշեց` ռեկորդակիրների մասին տեղեկատու գրքում նախկինում հիմնականում հայտնվում էին ուժային վարժություններ կատարող տղամարդիկ, սակայն աստիճանաբար ռեկորդակիրների թիվն ավելացավ, և նրանց թվում շատ աղջիկներ ընդգրկվեցին:
«Մենք ուրախ ենք, որ Միլենը նման տաղանդ ունի, և նրան գրքում ընդգրկել ենք երկու անվանակարգում՝ «Ամենաուժեղ ձայնը» և «9 օկտավա ձայնի միջակայքը»,- ասաց նա:
Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Բեդրոս Կիրկորովն իր հերթին նշեց, որ աղջիկը եզակի տվյալներ ունի, բայց պետք է շարունակի զարգանալ: Նրա համոզմամբ՝ Միլենը կարող է կատարել ցանկացած ստեղծագործություն, բայց պետք է կոմպոզիտոր ու բանաստեղծ գտնի, որոնք երգեր կգրեն հատուկ նրա համար։
«Միլենը պետք է այնպիսի երգեր ունենա, որոնք ցույց կտան նրա բոլոր երգեցողական հնարավորությունները։ Պետք է մանրակրկիտ աշխատի, և հաջողությունը երաշխավորված կլինի»,- վստահեցրեց Կիրկորովը։
Միլենն էլ հայտարարեց, որ պատրաստ է աշխատել, երեք բարձրագույն կրթություն ստանալ՝ երաժշտական, թատերական և մանկավարժական։ Աղջիկը նաև հայտնեց, որ երգել ու ձայնագրել է Յոհան Սեբաստիան Բախի «Տոկկատա և ֆուգա» ստեղծագործությունը։ 2023 թվականին Միլենը ծրագրում է հյուրախաղերի մեկնել։
«Ես մարմնամարզությամբ եմ զբաղվել, կիթառ ու դաշնամուր եմ նվագում, պարերով եմ զբաղվում ու փորձում եմ ամեն ինչին ժամանակ հատկացնել ու զարգանալ։ Իսկ վաղը, ինչպես բոլորը, կգնամ քոլեջ և կփորձեմ ուսումս համատեղել երգչի գործունեության հետ»,-եզրափակեց նա։
Միլեն Կարանյանը ծնվել է Գյումրիում և մինչև 9 տարեկանն ապրել
Հայաստանում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Սկսել է երգել 6 տարեկանից և անմիջապես հաղթել է վոկալային մրցույթներում։ Միլենն ի վիճակի է «վերցնել» վոկալիստների համար ամենաբարձր սի կոնտրօկտավայի նոտան (30,87 Հց), այսինքն` բացառիկ ձայնային ռեգիստր ունի՝ բարիտոնից մինչև կոլորատուրային սոպրանո։ Նա միջազգային ժյուրիի ներկայությամբ աշխարհի և Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։