00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ՄԻՊ–ը ԵԱՀԿ ՄԽ–ին զեկույց է ուղարկել ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման մասին

© Photo : official site of MoD of RFՌուս խաղաղապահներն Արցախում
Ռուս խաղաղապահներն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Բաժանորդագրվել
Զեկույցը կազմված է 5 բաժնից, ընդհանուր առմամբ ներկայացված են եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի խախտմանը, Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը և այլ խնդիրների առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2022 թվականի օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արտահերթ զեկույց է ուղարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Զեկույցը կազմված է 5 բաժնից։
Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգված և շարունակաբար իրականացվող հանցագործությունների վերաբերյալ։ Նշվել է նաև, որ հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանն ավելի քան 112 հանցագործություն է կատարել` սպանվել է 3 քաղաքացիական և 15 զինվորական անձ, սպանության փորձի ենթարկվել 126 անձ (48 քաղաքացիական, 78 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել կամ բռնության է ենթարկվել 65 անձ (14 քաղաքացիական, 51 զինվորական)։ Անդրադադարձ է կատարվել նաև 2022 թվականի օգոստոսին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային և դրա հետևանքներին։
Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Արցախը Հայաստանին կապող (Լաչինի) միջանցքի կենսական նշանակությանն ու դրա իրավական ռեժիմի փոփոխության անթույլատրելիությանը։ Արձանագրվել է, որ իր անօրինական պահանջները առաջ մղելու համար ադրբեջանական կողմը շարունակաբար դիմում է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Երրորդ բաժնում անդրադարձել են ուժի կիրառման սպառնալիքի ներքո խաղաղ բնակավայրերի՝ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը, դրա հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին։
Չորրորդ բաժնում ներկայացվել են ապացույցներ օգոստոսյան էսկալացիային զուգահեռ Ադրբեջանի պետական պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից հայերի դեմ ուղղված ատելության խոսքի և հայատյացության այլ դրսևորումների կտրուկ աճի վերաբերյալ։
Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղու ժամանակավոր հատվածում
Արձանագրվել է նաև, որ Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, մասնավորապես` որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է․ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։
Զեկույցի 5-րդ բաժնում անդրադարձ է կատարվել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցման անհրաժեշտությանը, որն արդյունավետ մեխանիզմներ կապահովվի հրադադարի ռեժիմի խախտումներին պատշաճ հակազդելու և լիարժեք խաղաղություն ապահովելու համար։
Զեկույցը պատրաստվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի` Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները։
Լրահոս
0