https://arm.sputniknews.ru/20220831/ajvo-da-qarvozarshav-anelu-tegh-cher-avinjany-surmalu-ajcelelu-masin-47530400.html
Քարոզարշավ անելու միտում չի էլ եղել. Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին
Քարոզարշավ անելու միտում չի էլ եղել. Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը խորհրդարանում մասնակցել է հրավառություններն արգելող նախագծի շուրջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի... 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T15:41+0400
2022-08-31T15:41+0400
2022-08-31T17:53+0400
տիգրան ավինյան
«սուրմալու» առևտրի կենտրոն
քարոզարշավ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0a/26402705_0:0:1600:901_1920x0_80_0_0_054a40b1f89ff62b29d62053c34eb91a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։Նշենք, որ Ավինյանն այսօր խորհրդարան էր եկել` մասնակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը հրավառություններն արգելող նախագծի շուրջ։«Սուրմալուի» տնօրենը հարցաքննվել է. փորձագետները հաշվարկում են գույքային վնասներըԱնդրադառնալով քննարկմանը` Ավինյանը նշեց, որ հարցը վերաբերում է ձևավորված կենցաղային սովորույթները փոխելուն։Ավինյանը միաժամանակ նաև պարզաբանեց, որ օրենքի ընդունմամբ այդ բիզնեսը ոչ թե վերանալու է, այլ կանոնակարգվելու ու վերահսկվելու, հրավառություններն էլ թույլատրվելու են միայն կոնկրետ միջոցառումների ժամանակ։«Այդտեղ շատ կոնկրետ դետալներ կան, որ պետք է քննարկել, մասնավորապես` հրավառության որ տեսակներն են թույլատրելի, որոնք` չէ։ Որովհետև կան տեսակներ, որոնք իրոք անձայն են, ավտանգ են»,- ասաց նա։«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանանՀիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 3 օր անց` օգոստոսի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել էր դեպքի վայր։Նա ասել էր, որ ողբերգությունը առիթ է պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու մասին մտածելու համար։Ավինյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ`` 2021թ-ին, կառավարությունն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ, բայց օրենքի ընդունումը հետաձգվել էր` հաշվի առնելով գործարար համայնքի շահերը։Լրագրողների հարցին ի պատասխան Ավինյանը նաև ասել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել էին սգո օրեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0a/26402705_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ad8f0cf5dc0d8fe96375093e0bad040d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, «սուրմալու» առևտրի կենտրոն, քարոզարշավ, երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան, «սուրմալու» առևտրի կենտրոն, քարոզարշավ, երևանի քաղաքապետարան
Քարոզարշավ անելու միտում չի էլ եղել. Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին
15:41 31.08.2022 (Թարմացված է: 17:53 31.08.2022) Տիգրան Ավինյանը խորհրդարանում մասնակցել է հրավառություններն արգելող նախագծի շուրջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։
«Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր։ Եվ բացարձակապես նման ցանկություն և միտում չկար այդ ամենի մեջ»,- ասաց Ավինյանը` հարցի քաղաքականացման մեջ մեղադրելով որոշ լրատվամիջոցների։
Նշենք, որ Ավինյանն այսօր խորհրդարան էր եկել` մասնակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը հրավառություններն արգելող նախագծի շուրջ։
Անդրադառնալով քննարկմանը` Ավինյանը նշեց, որ հարցը վերաբերում է ձևավորված կենցաղային սովորույթները փոխելուն։
«Հարցը մշակութաբանական է,- ասաց նա,- մենք պետք է որոշենք` մեզ համար ընդունելի՞ է, որ կնունքներին, հարսանիքներին, ծնունդներին մարդիկ կազմակերպում են հրավառություն` ի հաշիվ այն բնակչության, որ ապրում է այդ շրջակայքում, որովհետև այդ մարդիկ ո՛չ այդ կնունքի մասնակիցն են, ո՛չ հարսանիքի, ո՛չ ծնունդի։ Իրենց տանը հանգիստ քնած են, մեկ էլ` գը՛մփ։ Հիմա պետք է հասկանանք` մենք ուզո՞ւմ ենք, որ այդ տեսակ բիզնեսը լինի»։
Ավինյանը միաժամանակ նաև պարզաբանեց, որ օրենքի ընդունմամբ այդ բիզնեսը ոչ թե վերանալու է, այլ կանոնակարգվելու ու վերահսկվելու, հրավառություններն էլ թույլատրվելու են միայն կոնկրետ միջոցառումների ժամանակ։
«Այդտեղ շատ կոնկրետ դետալներ կան, որ պետք է քննարկել, մասնավորապես` հրավառության որ տեսակներն են թույլատրելի, որոնք` չէ։ Որովհետև կան տեսակներ, որոնք իրոք անձայն են, ավտանգ են»,- ասաց նա։
Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 3 օր անց` օգոստոսի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել էր դեպքի վայր։
Նա ասել էր, որ ողբերգությունը առիթ է պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու մասին մտածելու համար։
Ավինյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ`` 2021թ-ին, կառավարությունն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ, բայց օրենքի ընդունումը հետաձգվել էր` հաշվի առնելով գործարար համայնքի շահերը։
Լրագրողների հարցին ի պատասխան Ավինյանը նաև ասել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։
Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը
հայտարարվել էին սգո օրեր։