https://arm.sputniknews.ru/20220830/ukrainaji-zun-amen-inch-anum-e-magatei-araqelutjan-ajcy-dzakhvoghelu-hamar-47463106.html
Ուկրաինայի ԶՈւ-ն ամեն ինչ անում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ձախողելու համար
Ուկրաինայի ԶՈւ-ն ամեն ինչ անում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ձախողելու համար
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ԱԷԿ-ի` քաղաքին հարող տարածքը։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T14:18+0400
2022-08-30T14:18+0400
2022-08-31T11:25+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
մագատէ
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47455744_0:0:1280:720_1920x0_80_0_0_0d85b5d3f7b911acc2ef75ab6db0d9e0.jpg
Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ին, որպեսզի թույլ չտա ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը կայան ժամանել և տեսնել գնդակոծությունների վկայությունները։ Այս մասին RT-ին ասել է Էներգոդար քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։ Նա հավելել է, որ ռադիացիոն իրավիճակը դեռ նորմայի սահմաններում է։«Նրանք հարվածել են տանիքին։ Ուզում էին ահաբեկչություն իրականացնել ատոմակայանի տարածքում, ինչը կարող էր ռադիացիոն ֆոնի տարածման պատճառ դառնալ ոչ միայն շրջակայքում, այլև անցնել Եվրոպայի կողմ։ Ինչպես Էներգոդար քաղաքին, այնպես էլ ԶԱԷԿ-ին հասցված անմիջական հարվածների բոլոր փաստերն արձանագրվել են։ Պարտադիր կարգով այդ ամենը կտրամադրվի մեզ մոտ ժամանող ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը։ Հենց դրանից էլ վախենում են ուկրաինացի քաղաքական գործիչներն ու Ուկրաինայի ԶՈւ-ն»,- ընդգծել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը։Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS-ներից և «Տոչկա-Ու»-ից գնդակոծել է Խերսոնի Նովայա Կախովկա բնակավայրըԶապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։
զապորոժիե
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Видео: заявление главы ВГА Энергодара Александра Волги о планах ВСУ сорвать миссию МАГАТЭ на ЗАЭС
Sputnik Արմենիա
Видео: заявление главы ВГА Энергодара Александра Волги о планах ВСУ сорвать миссию МАГАТЭ на ЗАЭС
2022-08-30T14:18+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47455744_215:0:1175:720_1920x0_80_0_0_256ff5942fcc735f474b450d2caf9fc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, մագատէ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, մագատէ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ուկրաինայի ԶՈւ-ն ամեն ինչ անում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ձախողելու համար
14:18 30.08.2022 (Թարմացված է: 11:25 31.08.2022) Ուկրաինայի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ԱԷԿ-ի` քաղաքին հարող տարածքը։
Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ին, որպեսզի թույլ չտա ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը կայան ժամանել և տեսնել գնդակոծությունների վկայությունները։ Այս մասին
RT-ին ասել է Էներգոդար քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։ Նա հավելել է, որ ռադիացիոն իրավիճակը դեռ նորմայի սահմաններում է։
«Նրանք հարվածել են տանիքին։ Ուզում էին ահաբեկչություն իրականացնել ատոմակայանի տարածքում, ինչը կարող էր ռադիացիոն ֆոնի տարածման պատճառ դառնալ ոչ միայն շրջակայքում, այլև անցնել Եվրոպայի կողմ։ Ինչպես Էներգոդար քաղաքին, այնպես էլ ԶԱԷԿ-ին հասցված անմիջական հարվածների բոլոր փաստերն արձանագրվել են։ Պարտադիր կարգով այդ ամենը կտրամադրվի մեզ մոտ ժամանող ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը։ Հենց դրանից էլ վախենում են ուկրաինացի քաղաքական գործիչներն ու Ուկրաինայի ԶՈւ-ն»,- ընդգծել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։