00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքական իշխանությունը թույլ չի տա, որ օտարված հայկական եկեղեցիները ծառայեն բուն նպատակին

Թուրքական իշխանությունը թույլ չի տա, որ օտարված հայկական եկեղեցիները նորից ծառայեն բուն նպատակին
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի տարածքում գտնվող կիսաքանդ հայկական եկեղեցիների ու վանքերի ճակատագրին։
Հայերը Թուրքիայի տարածքում օտարված հայկական եկեղեցիները նույնիսկ եթե գնեն, միևնույն է, չեն կարող դրանք ծառայեցնել բուն նպատակին, որովհետև դրանք եկեղեցու անվան տակ չեն գրանցված, այլ ինչ–որ կառույցի, և եթե փորձեն նորից դրանք եկեղեցու վերածել, թուրքական իշխանությունը թույլտվություն չի տա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Նշենք, որ Մենեմենի քաղաքապետի պաշտոնակատար Այդըն Փեհլիվանն ասել էր` Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»: Այն մինչև 1922 թվականն օգտագործել են հայերը:
«Ծիծաղելի է թուրքերի այն տեսակետը, թե հայերն անուշադրության են մատնել եկեղեցիները, հետևաբար իրենք օգտագործել են դրանք ըստ իրենց հայեցողության։ Արդեն հարյուր տարի է` անում են հնարավոր ամեն ինչ այդ եկեղեցիների հետ` պատճառաբանելով, թե օրինական տերերն իբր անուշադրության են մատնել հոգևոր տաճարները։ Հայերն Իզմիրում և այլ վայրերում ենթարկվել են ցեղասպանության կամ բռնի արտագաղթի, հետևաբար չէին կարող տեր կանգնել իրենց եկեղեցիներին»,– ասաց թուրքագետը։
1915 թվականից հետո Արևմտյան Հայաստանում և այլ վայրերում կային մոտ 2500 վանքեր ու եկեղեցիներ, որոնցից շատ քչերն են մնացել կանգուն։ Բազմաթիվ հայկական եկեղեցիներ ժամանակի ընթացքում թուրքերի ձեռքով քանդվել են, հավասարեցվել հողին, մնացածներն էլ օգտագործվել են մի շարք այլ նպատակներով։
Լոքմագյոզյանի տեղեկացմամբ` 1915 թվականից հետո Թուրքիայում Ստամբուլից դուրս գտնվող շատ եկեղեցիներ հայերին այլևս չեն պատկանում և դուրս են պատրիարքարանի իրավասությունից, այնտեղ հասկանալի պատճառներով չկա նաև հայկական էթնոս։
Թուրքագետը վկայակոչեց Ախթամարի եկեղեցին, որը վերջերս նորոգվեց, սակայն վերածվեց թանգարանի, հայերն այնտեղ չեն կարող խունկ ծխացնել, աղոթել կամ մոմ վառել։ Կան նաև եկեղեցիներ, որոնք պատկանում են մասնավոր անձանց, համարվում են նրանց սեփականությունը, վերածվել են պահեստի կամ օգտագործվում են կենցաղային այլ նպատակներով։
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին են ավերել
Լոքմագյոզյանի բնութագրմամբ` վերջին տարիներին կարծես մոդայիկ են դարձել ինտերնետով նման եկեղեցիների վաճառքի ծանուցումները։
Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։
Լրահոս
0