https://arm.sputniknews.ru/20220830/surmalui-pajtjunic-zvohvatsneri-harazatnery-3-mln-dram-mianvag-ognutjun-kstanan-47453935.html
«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանան
«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանան
Sputnik Արմենիա
Պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիներից աջակցություն կստանան միայն նրանք, ովքեր հիվանդանոցային բուժում են ստացել։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T12:50+0400
2022-08-30T12:50+0400
2022-08-30T12:51+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
նպաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46847004_0:127:1600:1027_1920x0_80_0_0_5c21ae1bcfcb1c7997231223c50568e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշման նախագիծը։Դրա համաձայն, նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև` անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն։Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած քաղաքացիները կստանան մինչև 300 000 դրամ աջակցություն, բայց միայն այն դեպքում, եթե հիվանդանոցային բուժում են ստացել։ Ընդ որում, մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը երեկ` օգոստոսի 29-ին է դրվել հանրային քննարկման։ Նախատեսվում է, որ այն կառավարության կողմից կընդունվի հանրային քննարկման ժամկետի ավարտից` սեպտեմբերի 14-ից հետո։Իսկ գումարների վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից հետո, երբ բոլոր շահառուները դիմած կլինեն պետական աջակցությունից օգտվելու համար։Սոցապ նախարարությունը նաև նախնական հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն, ծրագրի շահառու են հանդիսանում 24 վիրավորում ստացած անձինք, որոնցից 17-ը` 150.000 դրամ, 7-ը` 300.000 դրամ։ 16 զոհված ու 1 անհայտ կորած անձանց ընտանիքներին կտրվի ընդհանուր 51.000.000 դրամ` յուրաքանչյուրի համար 3.000.000 դրամ։ Այս հաշվարկով սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը կկազմի 55.650.000 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46847004_64:0:1488:1068_1920x0_80_0_0_7a421c132ee5604043630447d75f3b4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, նպաստ
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, նպաստ
«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանան
12:50 30.08.2022 (Թարմացված է: 12:51 30.08.2022) Պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիներից աջակցություն կստանան միայն նրանք, ովքեր հիվանդանոցային բուժում են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին
սոցիալական աջակցություն տրամադրելու որոշման նախագիծը։
Դրա համաձայն, նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև` անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն։
Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած քաղաքացիները կստանան մինչև 300 000 դրամ աջակցություն, բայց միայն այն դեպքում, եթե հիվանդանոցային բուժում են ստացել։ Ընդ որում, մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։
Պետական աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը երեկ` օգոստոսի 29-ին է դրվել հանրային քննարկման։ Նախատեսվում է, որ այն կառավարության կողմից կընդունվի հանրային քննարկման ժամկետի ավարտից` սեպտեմբերի 14-ից հետո։
Իսկ գումարների վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից հետո, երբ բոլոր շահառուները դիմած կլինեն պետական աջակցությունից օգտվելու համար։
Սոցապ նախարարությունը նաև նախնական հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն, ծրագրի շահառու են հանդիսանում 24 վիրավորում ստացած անձինք, որոնցից 17-ը` 150.000 դրամ, 7-ը` 300.000 դրամ։ 16 զոհված ու 1 անհայտ կորած անձանց ընտանիքներին կտրվի ընդհանուր 51.000.000 դրամ` յուրաքանչյուրի համար 3.000.000 դրամ։ Այս հաշվարկով սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը կկազմի 55.650.000 դրամ։