00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շենգենյան պարադոքսներ. ռուսաստանցիները կարող են հավերժ մնալ սահմանային գոտում

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի նման նորանկախ պետությունների իշխանություններն առանց մեծ դժվարության համոզում են քաղաքացիներին, որ այնտեղ՝ վերևում, կա մի դատավոր, որի որոշումներն անառարկելի ու անբեկանելի են։ Եվ վերին ատյանի այդ դատավորը կոչվում է «միջազգային հանրություն»։
Շենգենյան պարադոքսներ. ռուսաստանցիները կարող են հավերժ մնալ սահմանային գոտում
Խոստովանեմ՝ երբեմն մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ այդ դատավորն իրոք գոյություն ունենար և բոլորիս նկատմամբ կիրառեր նույն արդարացի չափանիշները։ Գոնե կիմանայինք խաղի հստակ կանոնները։ Այնինչ այդ «միջազգային հանրությունը» Կոսովոյի անկախությունը հիմնականում ճանաչում է, իսկ մեզ հորդորում է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում, այսինքն` պարզապես հրաժարվել անկախությունից, եթե, իհարկե, հավատանք մեր հարազատ իշխանություններին։
Փաստորեն նույն իրավիճակն է ռուսաստանցիներին շենգեն վիզա տրամադրելու հարցում, որը հենց այսօր՝ երեքշաբթի օրը, պիտի սկսեն քննարկել Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները։ Գիտեք, իհարկե, Արևելյան Եվրոպայի պետությունները՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Լեհաստանը, ամենակոշտ մոտեցման կողմնակիցներն են և պահանջում են արգելել անխտիր բոլոր ռուսաստանցիների մուտքը Եվրամիություն։
Ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը
«Եվրոպա այցելելը արտոնություն է, այլ ոչ թե իրավունք»,– ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։
Իսկ քաղաքական գործիչներից մեկն ավելացրել է. «Փարիզում ու Հռոմում շրջելու փոխարեն թող գնան Պեկին և Փհենյան»։
Այս տեսակետը բոլորովին չեն կիսում Գերմանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ այլ երկրներ, որոնք պաշտպանում են Չեխիայի առաջարկած փոխզիջումնային տարբերակը՝ պարզապես հրաժարվել Եվրամիություն մտնելու հեշտացված կարգից, որից օգտվում էին ռուսաստանցիները վերջին տարիներին։
Առանձնապես մեծ բան չէ՝ 35 եվրոյի փոխարեն պիտի 80 եվրո մուծես վիզայի համար, վիզա տալ-չտալու քննարկման ժամկետն է երկարում, ու մեկ էլ պիտի լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնես։ Ինչ ուզում եք՝ արեք, հայաստանցուն չեք կարող համոզել, որ սա ողբերգություն է. քանի՜ տարի է արդեն սպասում ու սպասում ենք, որ Եվրամիությունը մեզ առանց վիզայի Շենգենի գոտի մտնելու իրավունք կշնորհի՝ չեն տալիս ու չեն տալիս։
Մակրոնը հանդես է գալիս Շենգենյան գոտու կանոնների վերանայման օգտին
Ընդհանրապես, ինչպես արդարացիորեն փաստում են վերլուծաբանները, Արևմուտքում ոմանց երևի թվում է, թե ռուսաստանցիները չեն կարող դիմանալ առանց Եվրոպա այցելելու։
Իրականությունը սա է՝ արտասահմանյան անձնագիր ունի ռուսաստանցիների ընդամենը 30 տոկոսը։ Իհարկե, շատերն իրոք զբոսաշրջության են մեկնում Եվրոպա, հատկապես սիրում են Պրահան, որտեղ կարելի է էժան և շատ որակյալ չեխական գարեջուր խմել, բայց մի զգալի մասն էլ, շատ հայաստանցիների նման, նախընտրում է հանգստանալ թուրքական Անթալիայում։ Սակայն դժվար է չհամաձայնել նաև քաղաքագետ Վլադիմիր Կոռնիլովի հետ՝ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների համար Շենգենի վիզայից զրկվելը բավական ցավագին է լինելու։
Շատերը Եվրոպայում հարազատներ ունեն, մյուսները՝ ինչ-ինչ ունեցվածք։ Խոսքն օլիգարխների մասին չէ, այլ միջին խավի ներկայացուցիչների, որոնք, ասենք, վարկ են վերցրել և էժան բնակարան գնել Բուլղարիայում Սև ծովի մոտ կամ նախկին Հարավսլավիայի հանրապետություններից մեկում՝ Ադրիատիկ ծովի ափին։
Գերմանիայի ԱԳՆ-ն խելամիտ չի համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ չտրամադրելը
Եվ, վերջապես, շատերն էլ թեկուզ մանր, բայց բիզնես ունեն Եվրոպայում։ Իհարկե, եվրոպացիներն էլ կզրկվեն ռուսաստանցի զբոսաշրջիկներից, բայց դա մեծ հոգս չէ՝ կորոնավիրուսի համավարակի տարածման ամենավատ ժամանակաշրջանում Եվրոպան դատարկ հյուրանոցներ, ռեստորաններ ու սրճարաններ շատ է տեսել։ Էստեղ ուրիշ հարց կա՝ տարիներ շարունակ եվրոպացիներին հավաստիացրել են, որ կան անառարկելի եվրոպական արժեքներ, որոնցից մեկը սա է՝ երբեք չի կարելի որևէ մեկին զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ ելնելով մարդու ազգային պատկանելությունից կամ համոզմունքներից։ Համաձայնե′ք` շարքային եվրոպացին կարող է շոկի նման մի բան ապրել, երբ գիտակցի, որ իրականում բոլորը, կներե′ք, թքած ունեն այդ արժեքների վրա։
Ու մեկ այլ տարօրինակ հանգամանք էլ կա։ Նույնիսկ Եվրամիության ղեկավարներից մեկը՝ Ժոզեպ Բորելն է խոստովանել՝ շատ քիչ հավանական է, որ Պրահայում այսօր սկսված հավաքի մասնակիցները կհետևեն ռուսաստանցիների մուտքն ընդհանրապես արգելելու հորդորին։
Սակայն մասնագետներն ավելացնում են՝ ինչ որոշում էլ կայացվի Չեխիայի մայրաքաղաքում, Եվրամիության առանձին երկրներ կարող են իրենց ուզած որոշումներն ընդունել այս հարցով։
Ռուսաստանցիների համար շենգեն վիզայի արգելքն անպատասխան չի մնա. Պեսկով
Դե պատկերացրեք՝ գալիս եմ սահման, ուզում եմ Եվրամիության մի երկրից մտնել մեկ այլ երկիր ու ինձ ասում են՝ մի րոպե, մենք հենց նոր որոշել ենք, որ ձեր պետության բոլոր քաղաքացիների մուտքն արգելվում է, վերադարձե′ք այնտեղ, որտեղից եկել եք։ Շրջադարձ եմ կատարում, վերադառնում եմ այն երկրի անցակետը, որտեղից հենց նոր դուրս էի եկել։ Ու սիրալիր ժպտացող սահմանապահը տեղեկացնում է՝ մենք էլ հենց նոր որոշում ենք կայացրել, որ Ձեր մուտքն արգելվում է։ Հիշում եք, չէ՞, «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» կինոնկարը, որտեղ նման մի իրադրություն է նկարագրված։
Ուղղակի այդ ֆիլմը հիմա կարելի է անվանել «Ռուսաստանցիների անհավանական արկածները Եվրամիությունում»։
Լրահոս
0