https://arm.sputniknews.ru/20220830/petakan-davatshanutjan-veraberjal-voreve-qrgvortsvov-ardaracman-datavtshir-chi-kajacvel-abrahamjan-47451410.html
Պետական դավաճանության վերաբերյալ որևէ քրգործով արդարացման դատավճիռ չի կայացվել. Աբրահամյան
Պետական դավաճանության վերաբերյալ որևէ քրգործով արդարացման դատավճիռ չի կայացվել. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Դատարան ուղարկված պետական դավաճանության վերաբերյալ քրգործերի նախաքննությունը շարունակվում է։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T11:22+0400
2022-08-30T11:22+0400
2022-08-30T11:24+0400
հհ գլխավոր դատախազություն
դավաճանություն
պետական դավաճանություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_b18ec682ccbb13243e547bdbcfa60f17.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 2020թ. Արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Նա անդրադարձել է ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերին, թե պետական դավաճանության դեպքերից մեկով անցնող Արթուր Սարդարյանն արդարացվել է։ Աբրահամյանը հերքել է լուրերը և մանրամասնել վերոհիշյալ քրգործով անցնողի կարգավիճակը։Սակայն հարցն այն է, որ Սարդարյանը նախ մեղադրվել է պետական դավաճանության մեջ, իսկ հետո նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նա այժմ անցնում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):Հավելենք, որ ԱԱԾ–ն քանիցս հայտնել է` մի շարք նախկին և ներկա զինվորականներ օտարերկրյա գործակալների հետ են համագործակցել, նրանց գաղտնի համարվող տեղեկատվություն տրամադրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_ea0ee789ea0547b68865684d5d41fc0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ գլխավոր դատախազություն, դավաճանություն, պետական դավաճանություն, քրեական գործ
հհ գլխավոր դատախազություն, դավաճանություն, պետական դավաճանություն, քրեական գործ
Պետական դավաճանության վերաբերյալ որևէ քրգործով արդարացման դատավճիռ չի կայացվել. Աբրահամյան
11:22 30.08.2022 (Թարմացված է: 11:24 30.08.2022) Դատարան ուղարկված պետական դավաճանության վերաբերյալ քրգործերի նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 2020թ. Արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել:
Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա անդրադարձել է ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերին, թե պետական դավաճանության դեպքերից մեկով անցնող Արթուր Սարդարյանն արդարացվել է։ Աբրահամյանը հերքել է լուրերը և մանրամասնել վերոհիշյալ քրգործով անցնողի կարգավիճակը։
Աբրահամյանի խոսքով` ԱԱԾ-ում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Տղամարդը կալանավորված է, իսկ դատական քննությունը շարունակվում է։ Ավելին, ըստ Աբրահամյանի, դատարանը մերժել է Սարդարյանի պաշտպանի` կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Սակայն հարցն այն է, որ Սարդարյանը նախ մեղադրվել է պետական դավաճանության մեջ, իսկ հետո նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նա այժմ անցնում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Հավելենք, որ ԱԱԾ–ն քանիցս հայտնել է` մի շարք նախկին և ներկա զինվորականներ օտարերկրյա գործակալների հետ են համագործակցել, նրանց գաղտնի համարվող տեղեկատվություն տրամադրել։