https://arm.sputniknews.ru/20220830/ka-52i-shturmany-patmel-e-ukrainakan-zvorqi-anspaseli-hardzakumy-dzakhvoghelu-masin-47449925.html
Ка-52-ի շտուրմանը պատմել է ուկրաինական զորքի անսպասելի հարձակումը ձախողելու մասին
Ка-52-ի շտուրմանը պատմել է ուկրաինական զորքի անսպասելի հարձակումը ձախողելու մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ի տվյալներով` ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T10:25+0400
2022-08-30T10:25+0400
2022-08-30T10:54+0400
տեսանյութեր
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47449003_0:0:1280:720_1920x0_80_0_0_edb9b343ec9a0839bd262d586909c7ec.jpg
ՌԴ ԶՈւ-ն ճնշել է ուկրաինական զորքի անսպասելի գրոհը։ Այս մասին պատմել է ՌԴ մարտական Ка-52 ուղղաթիռի շտուրմանը։ Համապատասխան տեսանյութը, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողությունների շրջանակում Ка-52-ի մարտական աշխատանքի կադրերը հրապարակել է ՌԴ ՊՆ-ն։Նախօրեին հայտնել էին, որ ՌԴ ԶՈւ–ն Նիկոլաևի և Խերսոնի մարզերում հետ է մղել ուկրաինական զորքի գրոհը, որն իրականացվել էր Վլադիմիր Զելենսկու անմիջական հրամանով։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով` ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։Նրա խոսքով` հատուկ գործողություններին ներգրավված Ка-52-ի անձնակազմերը վախ չունեն, հակառակորդի հարվածներից խուսափել նրանց օգնում են մարտերի և զորավարժությունների ժամանակ ձեռք բերած հմտությունները։«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ վաղ առավոտից աշխատում ենք, խնդիր ստանալու դեպքում արագ պատրաստվում ենք։ Օրական 3-5 թռիչք ենք ունենում»,- ասել է շտուրմանը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры боевой работы Ка-52 в рамках спецоперации на Украине
Sputnik Արմենիա
Кадры боевой работы Ка-52 в рамках спецоперации на Украине
2022-08-30T10:25+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47449003_236:0:1196:720_1920x0_80_0_0_6be686898df22aa262c0ea7c52329456.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
տեսանյութեր, видео, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ка-52-ի շտուրմանը պատմել է ուկրաինական զորքի անսպասելի հարձակումը ձախողելու մասին
10:25 30.08.2022 (Թարմացված է: 10:54 30.08.2022) ՌԴ ՊՆ-ի տվյալներով` ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։
ՌԴ ԶՈւ-ն ճնշել է ուկրաինական զորքի անսպասելի գրոհը։ Այս մասին պատմել է ՌԴ մարտական Ка-52 ուղղաթիռի շտուրմանը։ Համապատասխան տեսանյութը, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողությունների շրջանակում Ка-52-ի մարտական աշխատանքի կադրերը հրապարակել է ՌԴ ՊՆ-ն։
Նախօրեին հայտնել էին, որ ՌԴ ԶՈւ–ն Նիկոլաևի և Խերսոնի մարզերում հետ է մղել ուկրաինական զորքի գրոհը, որն իրականացվել էր Վլադիմիր Զելենսկու անմիջական հրամանով։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով` ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։
«Երբ հակառակորդն անսպասելի գրոհ իրականացրեց, մենք առաջադրանք ստացանք ոչնչացնել հենակետը։ Եկանք այնտեղ, անսպասելի մարտ սկսվեց։ Մերոնք հետ չքաշվեցին` մեր խմբավորումը ճնշեց այդ գրոհը, չնայած ճառագայթմանը (ռադիոէլեկտրոնային ազդեցություն-խմբ.) և մեր կողմ եկող հրթիռներին»,- պատմել է շտուրմանը, որի անունը նշված չէ։
Նրա խոսքով` հատուկ գործողություններին ներգրավված Ка-52-ի անձնակազմերը վախ չունեն, հակառակորդի հարվածներից խուսափել նրանց օգնում են մարտերի և զորավարժությունների ժամանակ ձեռք բերած հմտությունները։
«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ վաղ առավոտից աշխատում ենք, խնդիր ստանալու դեպքում արագ պատրաստվում ենք։ Օրական 3-5 թռիչք ենք ունենում»,- ասել է շտուրմանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։